Բավարական ազգային թանգարան

Բավարական ազգային թանգարան, (գերմ.՝ Bayerisches Nationalmuseum), թանգարան Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Մյունխեն քաղաքում։

Բավարական ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան և թանգարանի շենք
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունԱլտշտադտ-Լեհել
ՎայրԼեհել
Կազմված էCollection Meißner porcelain Stiftung Ernst Schneider?, Old Schleissheim Palace?, Bavarian National Museum library? և Fränkische Galerie?
ՀասցեՊրինցրեգենտեշտրասսե (3)
Հիմնադրվել է1855[2] և սեպտեմբերի 29, 1900
ՀիմնադիրՄաքսլմիլիան II[2]
Մակերես13 000 քառակուսի մետր
Այցելուներ146 000 մարդ (2015)
ՏնօրենՌեյնհոլդ Բաումստարկ, Renate Eikelmann?, Prince Johann Georg of Hohenzollern?, Lenz Kriss-Rettenbeck?, Theodor Müller?, Johann Buchheit?, Philipp Maria Halm?, Վիլհելմ Հայնրիխ Ռիլ, Jakob Heinrich von Hefner-Alteneck? և Կառլ Մարիա ֆոն Արութին
Կայքbayerisches-nationalmuseum.de(գերմ.) և bayerisches-nationalmuseum.de/index.php?id=1&L=1(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
Թանգարանի հիմնադիր Մաքսիմիլանո II-ը

Թանգարանը հիմնադրվել է XIX դարում` 1855 թ., Բավարիայի թագավոր Մաքսիմիլանո II-ի կողմից։ Թանգարանը գտնվում է Մյունխենի արվարձաններից մեկում` Պրինցրեգենտեշտրասսեի փողոցում (գերմ.՝ Printsregentenshtrasse)։ Շենքի ճարտարապետական ոճը ընտրվել է 1894-1899 թվականներին՝ Գաբրիել ֆոն Զաիդլի նախագծով։ Թանգարանի մուտքի հատվածը զարդարված է ձիասպորտի արձանիկով, որը համարվում է Բավարիայի արքայաժառանգ Լուիտպոլդի հաջողության խորհրդանիշը։

Թանգարանի ցուցահանդեսի առաջին հարկում ներկայացվա են Բավարիայի պատմությանը, մշակույթինին և արվեստին վերաբերվող տարբեր թանգարանային նմուշներ, որոնք հայտնաբերվել են Գերմանիայի տարածքից և թվագրվում Միջնադարի ժամանակներ։ Թանգարանում է պահվում նաև հայտնի Զեենյան Մադոննան։ Երկրորդ հարկում ներկայացված են ճենապակե մասնագիտացված հավաքածուներ։ Կան նաև աստվածաբանական արձաններ փղոսկրից, ոսկուց և արծաթից։

Վերջին՝ երրորդ հարկի ցուցադրությունը պատմում է Բավարիայի միջնադարյան գյուղական կյանքի մասին։ Այստեղ է պահվում նաև աշխարհի ամենամեծ քանդակների հավաքածուն, որոնք նվիրված են Հիսուս Քրիստոսի ծնունդին (Սուրբ Ծնունդ) և մասուրի մեջ գտնվող Հիսուսին։ 2005 թ. Բավարական ազգային թանգարանը պարգևատրվել է իր զանազան հավաքածուի և 150-ամյակի համար։

Ցուցանմուշներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բավարական ազգային թանգարան» հոդվածին։