Բաշկիրները
«Բաշկիրները» (անգլ.՝ Bashkirs), շոտլանդացի նկարիչ սըր Վիլյամ Ալանի կտավներից։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | William Allan? |
տարի | 1814[1] |
բարձրություն | 43 սանտիմետր[1] |
լայնություն | 63 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Միացյալ Թագավորություն[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
Ծանոթագրություններ |
Հեղինակի կողմից կտավը ստեղծվել է 1814 թվականին, երբ նա ուղևորության էր եկել Ռուսաստան 1805 թվականից 1814 թվականներին։
Վիլյամ Ալանն ապրում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ նկարում էր դիմանկարներ։ Ճանապարհորդել է Ուկրաինայում, Ղրիմում, Կովկասում և Մերձկասպյան տափաստաններում։ Էդինբուրգ է վերադարձել 1814 թվականին՝ իր հետ տանելով մեծ քանակությամբ կենցաղային իրեր, հագուստներ, զենքեր։ Վերջիններս նա օգտագործել է իր ստեղծագործություններում՝ ծանոթացնելով Եվրոպային քիչ հայտնի ժողովուրդների հետ։
«Բաշկիրները» կտավում հեղինակը ճշգրտորեն պատկերել է բաշկիրների ազգային կերպարը։ Այդ ճշգրտությանը ուշադրություն դարձրեց Նիկոլայ I արքան, երբ գտնվում էր Էդինբուրգում նկարչի արվեստանոցում 1816 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ արքան գնեց այդ և այլ երկու կտավներ հեղինակից ու տարավ իր հետ Անիչկովի պալատ՝ իր պետերբուրգյան նստավայրը։
Ի սկզբանե նկարը կոչվում էր «Բաշկիրները, որոնք ուղեկցում են դատապարտյալներին Սիբիր»[2]։