Բաշաղակ
Բաշաղակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Խարբերդից 40 կմ հեռու։
Գյուղ | ||
---|---|---|
Բաշաղակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Այլ անվանումներ | Բաշավանք, Փաշավանք, Փոսիվանք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Գյուղն ուներ մի տեսակ ջուր, որն օգտագործում էին աղի փոխարեն։
Պատմություն
խմբագրելՀայ բնակչությունը ամբողջովին բնաջնջվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1872-1873 թվականներին ուներ 60 տուն հայ և 30 տուն թուրք բնակիչ։ 1893 թվականին ուներ 116 տուն, որից 100-ը՝ հայկական, իսկ մնացածը՝ քրդական։ XX դարի սկզբին ուներ 125 տուն՝ 1000 հայ և 30 տուն՝ 150 քուրդ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու այգեգործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԲաշաղակն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի մոտ էր գտնվում Ս. Հովհաննես ավերակ վանքը, իսկ գյուղի արևմուտք կային երեք եկեղեցիների ավերակներ։
Կրթություն
խմբագրելԳյուղն ուներ հայկական վարժարան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 597
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 291)։ |