Բանֆիլդ (իսպ.՝ Banfield), քաղաք որը գտնվում է Լոմաս դե Սամորա վարչական շրջանում, Բուենոս Այրեսում, մայրաքաղաք Բուենոս Այրեսից 14 կմ դեպի հարավ։ Բանֆիլդը մտնում է Մեծ Բուենոս Այրես ագլոմերացիայի մեջ։

Քաղաք
Բանֆիլդ
Banfield
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՄարզԲուենոս Այրես
ՇրջանԼոմաս դե Սամորա
ԲԾՄ16 մ
Բնակչություն223 898 մարդ (2010)
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ+54 11
Փոստային ինդեքսB1828
Պաշտոնական կայքportalbanfield.com
Բանֆիլդ (Արգենտինա)##
Բանֆիլդ (Արգենտինա)

Պատմություն խմբագրել

 
Էդուարդ Բանֆիլդ

1873 թվականին կառուցվել է Բանֆիլդ երկաթուղային կայարանը, որը անվանվել է այդպես ի պատիվ Էսուարդ Բանֆիլդի, ով Բուենոս Այրեսի Հարավային երկաթուղային գծի (իսպ.՝ Ferrocarril del Sud) գլխավոր գործադիր տնօրենն էր։ 1873 թվականին այս շրջանի առաջին հողատարծքները վաճառքի հանվեցին, իսկ 1880-ական թվականներից սկսվեց այս շրջանի լայնածավալ տարածումը կայարանի շուրջ։

Քաղաքի կարգավիճակ Բանֆիլդը ստացել է 1960 թվականին։

Սպորտ խմբագրել

Քաղաքում հիմնվել է նույնանուն ֆուտբոլային ակումբ՝ «Բանֆիլդ», որը ստեղծվել է 1896 թվականին։ Գործում է նաև ռեկբիի թիմ՝ «Լոմաս»։

Մշակույթը խմբագրել

 
Բանֆիլդի երկաթուղային կայարանը
 
Լարրոկե փողոց

Առավել հայտնի մշակութային հաստատություն է Խուլիանա Ագիրրեյի Կոնսերվատորիան, որը հիմնել է հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Ալբերտո Հինաստերոյը 1951 թվականին։ Կոնսերվատորիայում ամեն տարի սովորում են գրեթե 2000 ուսանողներ, այն համարվում է դասական և երգչախմբային երաժշտության առաջատար դպրոցներից մեկը ողջ Արգենտինայում։

Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարը, ով ծնվել է Բելգիայում, իր մանկության մեծ մասը անցկացրել է Բանֆիլդում։ Բանֆիլդը հարազատ քաղաք է նաև կոմպոզիտոր Ալֆրեդո դե Անխելիսայի և երգչուհի Սանդրոյի համար։

Արտաքին հղումներ խմբագրել