Բահրամ բեկ Ախունդով (ադրբ.՝ Bəhram bəy Axundov, 1861, Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - 1932, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանցի բժիշկ, Ֆրանսիայի Լիլի ակադեմիայի շրջանավարտ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի անդամ[1]։

Բահրամ բեկ Ախունդով
Ծնվել է1861
ԾննդավայրՇուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1932
Մահվան վայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Բահրամ բեկ Միրզա Ջաֆար բեկ օկլի Ախունդովը ծնվել է 1861 թվականին։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը, ապա՝ գիմնազիան։ 1893 թվականին ընդունվել է Ֆրանսիայի Լիլի ակադեմիայի խառը գիտությունների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բ.Ախունդովը ավարտել է ասպիրանտուրան 1896 թվականին։ Նա ուսումը շարունակել է նույն ակադեմիայի բժշկական ֆակուլտետում և ստացել բժշկագիտության դոկտորի դիպլոմ։ 1904 թվականին Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետում քննությունը հաջողությամբ հանձնած Բահրամ բեյին տրվել էր «Լեքար» մականունը[2]։

Բահրամ բեկ Ախունդովը եղել է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր։ Մինչ հեղափոխությունը որպես բժիշկ աշխատել է Բաքվի բուժհաստատություններում, Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ հանրապետության Սովնարկոմում, իսկ 1920-1925 թվականներին՝ ապահովագրական պետական վարչությունում։

Բահրամ բեկ Ախունդովը մահացել է 1932 թվականին։

Ընտանիք խմբագրել

Բահրամն Բեկ ամուսնացել է Սելթանաթ Խանումի հետ։ Ունեցել է որդի Ալի բեկ անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բահրամ բեկ Ախունդով
  2. Адрес-календарь Азербайджанской Республики. — Баку, 1920. — С. 271

Աղբյուրներ խմբագրել

  • Ənvər Çingizoğlu, Axundovlar, "Soy" dərgisi, 10 (18), 2008.
  • Анвaр Чингизoглы. Ахундoвы. В сборнике: Гeнeaлoгия нaрoдoв Кaвкaзa. Трaдиции и сoврeмeннoсть. Влaдикaвкaз. 2010. ст. 271–287.