«Բահադուր և Սոնա» (ադրբ.՝ Bahadır və Sona), ադրբեջանցի գրող Նարիման Նարիմանովի վեպը, որը գրվել է 1896-1898 թվականներին։ Վեպը պատմում է ադրբեջանցի Բահադուրի և հայուհի Սոնայի սիրո պատմության մասին։

Բահադուր և Սոնա
ադրբ.՝ Bahadır və Sona
Գրքի 1913 թվականի հրատարակությունը
ՀեղինակՆարիման Նարիմանով
Ժանրդրամա
Թեմաարգելված սեր
Բնօրինակ լեզուադրբեջաներեն
Ստեղծման տարեթիվ1896
Հրատարակումներ կամ թարգմանություններ1913
ԵրկիրՌուսական կայսրություն
Հրատարակման վայրԲաքու
Հրատարակման տարեթիվ1896
 Bahadur and Sona Վիքիպահեստում
Գրքի առաջին հրատարակության օրինակը Բաքվի Նարիման Նարիմանովի տուն-թանգարանում

Պատմություն

խմբագրել

1896 թվականի հունվարի 31-ին Նարիմանովը դիմել է Կովկասի գրաքննության կոմիտե՝ թույլատրելու հրատարակել վեպ ադրբեջաներենով[1]։ Նույն տարվա մայիսին Բաքվում տպագրվել է վեպի առաջին մասը։ Միևնույն ժամանակ գիրքը թարգմանվել և տպագրվել է հայերեն՝ Թիֆլիսի «Մուրճ» ամսագրում[1]։ Հայ գրող Վրթանես Փափազյանը հայերեն հրատարակության ներածությունում գրել է, որ «Նարիմանովը հրապարակախոս է, գրող, մեծ ձգտումներով և էներգիայով լեցուն մարդ, ով երդվել է իրեն նվիրել իր ազգի զարգացմանը և լուսավորմանը»[2]։

1899 թվականի հունվարին Բաքվում հրատարակվել է վեպի երկրորդ մասը[1]։ 1914 թվականի սեպտեմբերի 21-ին Նարիմանովը ավարտել է «Բահադուր և Սոնա» պիեսի աշխատանքները[3]։ 1915 թվականի սեպտեմբերի 21-ին Շամախիում բեմադրվել է պիեսը։ Նարիմանովը դիմել է Կովկասի գրաքննության կոմիտե՝ ստանալու թույլտվություն պիեսը Կովկասի այլ քաղաքներում բեմադրելու համար։ Թույլտվությունը ստացել է 1915 թվականի դեկտեմբերի 31-ին[4]։

Քննադատների արձագանքներ

խմբագրել

Գրականագետ Մամեդ Արիֆ Դադաշզադեն նշել է, որ այս վեպում Նարիմանովը առաջին անգամ ադրբեջանական գրականության մեջ նշել է, որ ազգային ատելությունը դարձել է երկու սիրահարների՝ ադրբեջանցի Բահադուրի և հայուհի Սոնայի սիրո ողբերգության պատճառ։ Նրանք ի սրտե սիրել են միմյանց՝ չկարողանալով հաղթահարել «արհեստականորեն մարդկանց կողմից ստեղծված պատնեշները, որոնք բաժանում էին միմյանց»[5]։

Համաձայն Սովետական մեծ հանրագիտարանի, «Բահադուր և Սոնա» վեպում Նարիմանովը ցույց է տվել, որ «արհեստականորեն ստեղծված ազգային ատելությունը խոչընդոտել է հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամությանը»[6]։

1961 թվականին ադրբեջանցի կոմպոզիտոր Սուլեյման Ալեսկերովը վեպի հիման վրա գրել է «Բահադուր և Սոնա» օպերան։ Լիբրետիստներ Շիհալի Կուրբանովը և Աֆրասիյաբ Բադալբեյլին համապատասխանեցրել են ստեղծագործությունը՝ ժամանակակից օպերային պահանջներին։ Մասնավորապես, ներմուծվել է Գյանջայի հարուստ ընտանիքի կյանքը, որտեղ ցուցադրվում էր «բարձրաշխարհիկ հասարակության» կյանքը[7]։

Համանման գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Нариманов, 1988, էջ 349
  2. Нариман Нариманов. Материалы любительских торжеств, посвящённых 100-летию со дня рождения. — Б.: Азернешр, 1974. — С. 47. — 74 с.
  3. Нариманов, 1988, էջ 359
  4. Нариманов, 1988, էջ 360
  5. Мамед Ариф. Избранное в двух томах. — Б.: Азербайджанское государственное издательство, 1972. — Т. 1. — С. 285.
  6. Нариманов // БСЭ. — 1958. — Т. 51. — С. 207.
  7. История музыки народов СССР. — М.: Музыка, 1974. — Т. V. — С. 95.