Բալենու այգին (Չեխովի հուշարձան, Տագանրոգ)

Չեխովի հուշարձան, Տագանրոգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալենու այգին (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտոն Չեխովի հուշարձան (այլ կիրառումներ)

Անտոն Չեխովի «Բալենու այգին» հուշարձան (ռուս.՝ Памятник А. П. Чехову «Вишнёвый сад»), ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի հուշարձանը Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը ստեղծել է ռոստովցի քանդակագործ Դմիտրի Լինդինը։ Տեղադրվել է քաղաքի Չեխովի առափում 2009 թվականին։

Անտոն Չեխովի
«Բալենու այգին» հուշարձան

Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՏագանրոգ
Ներկա վիճակկանգուն

Տվյալներ խմբագրել

Հուշարձանի հեղինակը ռոստովցի քանդակագործ Դմիտրի Լինդինն է[1]։ Արձանը պատկերում է նստարանին նստած, ոտքը ոտքին գցած և հեռուն նայող Անտոն Չեխովին։ Վերևում գրված է գրողի հայտնի պիեսի անվանումը` «Вишнёвый сад» («Բալենու այգին»

«Բալենու այգին» Անտոն Չեխովի չորս գործողությամբ քնարական պիեսն է, որը հեղինակը բնորոշել է որպես կատակերգություն։ Այն գրվել է 1903 թվականին, առաջին անգամ բեմադրվել է 1904 թվականի հունվարի 17-ին Մոսկվայի գեղարվեստական թատրոնում։ «Բալենու այգին» Անտոն Չեխովի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է և ամենահայտնի ռուսական պիեսներից, որոնք գրվել են այդ ժամանակահատվածում։

Ստեղծման պատմություն խմբագրել

Հուշարձանը հայտնվել է Չեխովի առափում 2009 թվականին՝ գրողի 150-ամյա հոբելյանին Տագանրոգի նախապատրաստվելու օրերին[1]։ Գտնվում է «Տոպոլ» առողջարան-պրոֆիլակտորիումը և «Պրիազովիե» հյուրանոցը միավորող համալիրի տարածքում։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերին[1]։

Չեխովի այլ արձաններ Տագանրոգում խմբագրել

Տագանրոգում տեղադրված է Անտոն Չեխովի ևս երկու արձան։ Առաջինը՝ Չեխովի կիսանդրին, 1935 թվականին ստեղծել է քանդակագործ Վերա Մորոզովան։ Երկրորդ հուշարձանը ստեղծվել է 1960 թվականին, հեղինակը քանդակագործ Իուլիան Ռուկավիշնիկովն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 49.