Բալդուին Հեթումյան
Բալդուին Հեթումյան (գրաբար՝ Պաղտին Նղրցի, ծննդյան թվականն անհայտ - դեկտեմբերի 12, 1336), Հայոց սպարապետ, իշխանաց իշխան, մարաջախտ և արքայահայր Կիլիկիայի հայկական թագավորությունում։ Արքայահայր Կոստանդին Գունդստաբլի թոռը, Կոստանդին Նղրցու որդին, Վասակի և Հեթում ջամբռլայի եղբայրը։
Բալդուին Հեթումյան Պաղտին Նղրցի | |||
| |||
---|---|---|---|
1308 - 1336 | |||
Հաջորդող | Կոստանդին Դ | ||
| |||
1308 - 1336 | |||
| |||
| |||
| |||
Մասնագիտություն՝ | Մարաջախտ, ռազմական գործիչ և Իշխանաց իշխան | ||
Վախճանի օր | դեկտեմբերի 12, 1336 | ||
Թաղված | Ականց անապատ | ||
Դինաստիա | Հեթումյաններ | ||
Քաղաքացիություն | Կիլիկիայի Հայկական Թագավորություն | ||
Հայր | Կոստանդին Հեթումյան | ||
Ամուսին | Մարիանե Հեթումյան | ||
Զավակներ | Կոստանդին Դ, Ջոֆրե Հեթումյան և Ֆիմիկ Հեթումյան |
Կենսագրություն
խմբագրելԸնտանիքը
խմբագրելԲալդուին Հեթումյանը համարվում է արքայահայր Կոստանդին պայլի թոռը[1]։ Կոստանդին պայլի որդին է համանուն Կոստանդինը՝ տեր Նղրի, որի որդիներն են Բալդուին մարաջախտը, Վասակը և Հեթում ջամբռլան (թագավորական սենեկապետ)։ Բալդուինը ամուսնացել էր Մարիանեի հետ, որը Սմբատ Սպարապետի որդու՝ Լևոնի դուստրն էր։ Ունեցել է երկու որդի՝ Կոստանդին և Ջուֆրե։ Վերջինս մահացել է երիտասարդ հասակում 1358 թվականին, իսկ առաջինը դարձել է Կիլիկիայի Հայոց թագավոր՝ Կոստանդին Դ անունով։
Գործունեությունը
խմբագրելԲալդուին Հեթումյանի սեփական բերդն էր Բարձրաբերդը, բայց նա նստում էր Տարսոնում, որտեղ նա կառուցում է մի եկեղեցի, ապահովելով եկեղեցին գրքերով և անոթներով[2]։
Խորնի վանքի Կոստանդին վանահորն է հանձնում Սմբատ Գունդստաբլի Ճաշոցն ու Տարեգիրքը՝ նորոգելու և լրացնելու համար։
1307 թվականին, Լևոն Դ-ի կողմից, Թորոս երաժշտի և Լևոն սպայի հետ դեսպան է գնում Անգլիայի Էդուարդ Ա թագավորին։ Վերադարձին մահացած է լինում Լևոն Դ-ն, որին հաջորդել էր Օշին Ա-ն։
1320 թվականին Օշին պայլի և Կոստանդին Գունդստաբլի հետ խնամակալ է լինում մանկահասակ Լևոն Ե թագավորին։
Երբ Հալեպի ամիրա՝ Ալթուն-Բուղան հաղտության դաշնագիրը դրժելով հարձակվում է Կիլիկիայի վրա, Բալդուին մարաջախտը Վասիլ թղթագրի հետ դեսպան է ուղարկվում Եգիպտոս։ Հալեպից անցնելու ժամանակ ամիրան խաբեությամբ բռնում է նրան և բանտարկում։ Բալդուինը 7 ամիս չարչարվելուց հետո մահանում է բանտում 1336 թվականին։ Մարմինը փոխադրվում է Ակների վանք։
«Հայապատում»
խմբագրելՂևոնդ Ալիշանն իր «Հայապատում» աշխատության մեջ Բալդուինի մասին գրում է.
«Շատ արդիւնաւոր քաջ և խոհեմ մարդ[3]»
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 219-220
- «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, 149, 149ա, 154, 274ա, 411բ, 412-413, 485
- «Տարեգիրք», Սմբատ Սպարապետ, Փարիզ, 1859, էջ 137 (Պարոն Պաղտին)
- «Ազգաբանութիւն թագաւորացն Հայոց», Մինաս Համդեցի, Կ.Պոլիս, 1735, էջ 50
- «Ժամանակագրութիւն Հայոց», Հովհաննես Դարդել, հրատ. Կ. Եզեանց, Ս. Պետերբուրգ, 1891, էջ 28, 31, 52 (կոչում է Բօդին կամ Բօդուէն և համարում է Կոստանդինի եղբայր)
- «Հայկական հին դպրութեան պատմութիւն (Դ-ԺԳ դար)», Գարեգին Զարբհանալյան, բարձրագոյն դպրոցաց համար․ Գ տպագր. յաւելուածօք եւ փոփոխութեամբք, Վենետիկ, 1897, էջ 773 (Պաղտին մարաջաղտ)
- «Հայապատում. Պատմութիւն Հայոց», Ղևոնդ Ալիշխան, Հատոր Բ-Գ, Վենետիկ (Սբ. Ղազար կղզի), 1901, Հատոր Գ, էջ 160 (Պաղտին մարաջախտ)
- «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Հատոր Ա, Կ. Պոլիս, 1265 (Բաղդովինոս, Բօթին, Պաղտին)
- «Մի էջ հայ արուեստի եւ մշակոյթի պատմութիւնից», Գարեգին Հովսեփյան, Հալեպ, 1930, էջ 18
- «Պատմական պատկերներ», Երվանդ Շահազիզ, Թիֆլիս, 1903, 117-118
- « Լեւոն Ե Լուսինեան վերջին թագաւոր Հայոց», Կարապետ Բասմաջյան, Փարիզ, 1908, ծան. 27.