Բալդասարե Ալոիսի կամ Բալդասարե Գալանինո[5] (իտալ.՝ Baldassare Aloisi, նոյեմբերի 22, 1577[1][2], Բոլոնիա, Պապական մարզ - 1638[1][3][4][…], Հռոմ, Պապական մարզ), պատմական թեմաներով իտալացի նկարիչ և դիմանկարիչ, փորագրիչ։ Հայտնի է նաև Գալանինո0 2-րդ անունով։

Բալդասարե Ալոիսի
Baldassare Aloisi-Il Galanino.jpg
Ծնվել էնոյեմբերի 22, 1577[1][2]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ
Վախճանվել է1638[1][3][4][…]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն և դիմապատկեր
Baldassarre Aloisi Վիքիպահեստում
Բալդասարե Ալոիսին

Ալոիսին ծնվել է Բոլոնյայում, Լուդովիկո Կարաչիի աշակերտը և ազգականն էր։

Նրա ստեղծագործությունները բավականաչափ լավ չեն ընդունվել, նա մեկնել է Հռոմ և այնտեղ իրեն նվիրել է դիմանկարչությանը։ Նրա նկարներն ունեն մեծ կենսունակություն և ռելիեֆի պարզություն[6]։ Նա նաև արել է պատկերավոր փորագրություններ, բայց այս ձևով արված նրա աշխատանքներում նկատելի է անփութությունը։ Նրա լավագույն նկարներից մեկը The Visitation-ն է, որը պատկերվել է Սանտա Մարիա դելլա Կարիտա եկեղեցու առաջին աղոթատեղիում, Բոլոնյայում[5]։

Եղել է Հռոմում և շատ է զբաղվել իր ժամանակվա ամենահռչակավոր մարդկանց դիմանկարներով։ Եկեղեցիների համար նա նկարել է մի շարք նկարներ ևս, որոնցից գլխավորն էր Հիսուս և Մարիամ եկեղեցու զոհասեղանի «Կույսի պսակադրությունը» նկարը։ Նրա փորագրություններից են Ռաֆայելի աշխատանքներից հիսուն ափսեներ Վատիկանի Վատիկանյան միջանցքում[7]։

Նրա մայրը` Ելենա Ցենցանին, Ագոստինո և Անիբալե Կարաչիների զարմուհին է[8]։ Ալոիսին ուներ երկու որդի` Վիտո Անդրեան և Ժոզեֆ Կառլոն, որոնք երկուսն էլ նկարիչներ էին[7]։

Bartsch et al.'s Le peintre graveur-ը ցուցակագրել է նրա ավելի քան հիսուն աշխատանքներ[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/artists/1295
  2. 2,0 2,1 Baldassare Aloisi Galanini
  3. 3,0 3,1 3,2 Aloisi Galanini, Baldassare
  4. 4,0 4,1 4,2 Baldassare Aloisi
  5. 5,0 5,1 5,2 Adam von Bartsch, Joseph Heller, Rudolph Weigel. "Oeuvre de Balthasar Galanino, dit Balthasar Aloisi de Bologne." Le peintre graveur. J. A. Barth. 1922. 335-341. [1]
  6. Rose, Hugh James (1857). "Aloisi, Balthazar". A New General Biographical Dictionary. London: B. Fellowes et al
  7. 7,0 7,1 "Aloisi (Baldassare)". James, Ralph N. Painters and Their Works. L. U. Gill. 1896. 21-22.
  8. Baldassare Aloisi detto il Galanino Archived 2007-03-10 at the Wayback Machine.. Museo Civico Il Correggio. URL accessed 2006-09-21.

Արտաքին հղումներԽմբագրել

  • Marchese Antonio Bolognini Amorini (1843). Vite de Pittori ed Artifici Bolognesi. Fonderia e Tipografia Governativa alla Volpe ed Nobili; Oxford library digitized June 26, 2006. pp. 114–116.