Բալդասարե Ալոիզի
Բալդասարե Ալոիզի կամ Բալդասարե Գալանինո[6] (իտալ.՝ Baldassare Aloisi, նոյեմբերի 22, 1577[1][2], Բոլոնիա, Պապական մարզ[3] - 1638[1][4][5][…], Հռոմ, Պապական մարզ), պատմական թեմաներով իտալացի նկարիչ և դիմանկարիչ, փորագրիչ։ Հայտնի է նաև Գալանինո 2-րդ անունով։
Բալդասարե Ալոիզի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1577[1][2] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[3] |
Վախճանվել է | 1638[1][4][5][…] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ և նկարիչ-փորագրող |
Ժանր | պատմական գեղանկարչություն և դիմապատկեր |
Baldassarre Aloisi Վիքիպահեստում |
Ալոիսին ծնվել է Բոլոնյայում, Լուդովիկո Կարաչիի աշակերտը և ազգականն էր։
Նրա ստեղծագործությունները բավականաչափ լավ չեն ընդունվել, նա մեկնել է Հռոմ և այնտեղ իրեն նվիրել է դիմանկարչությանը։ Նրա նկարներն ունեն մեծ կենսունակություն և ռելիեֆի պարզություն[7]։ Նա նաև արել է պատկերավոր փորագրություններ, բայց այս ձևով արված նրա աշխատանքներում նկատելի է անփութությունը։ Նրա լավագույն նկարներից մեկը The Visitation-ն է, որը պատկերվել է Սանտա Մարիա դելլա Կարիտա եկեղեցու առաջին աղոթատեղիում, Բոլոնյայում[6]։
Եղել է Հռոմում և շատ է զբաղվել իր ժամանակվա ամենահռչակավոր մարդկանց դիմանկարներով։ Եկեղեցիների համար նա նկարել է մի շարք նկարներ ևս, որոնցից գլխավորն էր Հիսուս և Մարիամ եկեղեցու զոհասեղանի «Կույսի պսակադրությունը» նկարը։ Նրա փորագրություններից են Ռաֆայելի աշխատանքներից հիսուն ափսեներ Վատիկանի Վատիկանյան միջանցքում[8]։
Նրա մայրը` Ելենա Ցենցանին, Ագոստինո և Անիբալե Կարաչիների զարմուհին է[9]։ Ալոիսին ուներ երկու որդի` Վիտո Անդրեան և Ժոզեֆ Կառլոն, որոնք երկուսն էլ նկարիչներ էին[8]։
Bartsch et al.'s Le peintre graveur-ը ցուցակագրել է նրա ավելի քան հիսուն աշխատանքներ[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/artists/1295
- ↑ 2,0 2,1 Baldassare Aloisi Galanini (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Aloisi Galanini, Baldassare
- ↑ 5,0 5,1 5,2 Baldassare Aloisi
- ↑ 6,0 6,1 6,2 Adam von Bartsch, Joseph Heller, Rudolph Weigel. "Oeuvre de Balthasar Galanino, dit Balthasar Aloisi de Bologne." Le peintre graveur. J. A. Barth. 1922. 335-341. [1]
- ↑ Rose, Hugh James (1857). "Aloisi, Balthazar". A New General Biographical Dictionary. London: B. Fellowes et al
- ↑ 8,0 8,1 "Aloisi (Baldassare)". James, Ralph N. Painters and Their Works. L. U. Gill. 1896. 21-22.
- ↑ Baldassare Aloisi detto il Galanino Արխիվացված 2007-03-10 Wayback Machine. Museo Civico Il Correggio. URL accessed 2006-09-21.
Արտաքին հղումներ
խմբագրել- Marchese Antonio Bolognini Amorini (1843). Vite de Pittori ed Artifici Bolognesi. Fonderia e Tipografia Governativa alla Volpe ed Nobili; Oxford library digitized June 26, 2006. pp. 114–116.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալդասարե Ալոիզի» հոդվածին։ |