Բազելի պատկերասրահ
Բազելի պատկերասրահ[8] (գերմ.՝ Kunsthalle Basel), պատկերասրահ շվեյցարական Բազել քաղաքում։ Բացվել է 1872 թվականին «Basler Kunstvereins» и «Basler Künstlergesellschaft» ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ։ Գտնվում է քաղաքային թատրոնի և Stadtcasino համերգասրահի հարևանությամբ։ Բազելի պատկերասրահը[9] համարվում է ժամանակակից արվեստի ցուցահանդեսների անցկացման վայր, ինչպես նաև տարածք լրացուցիչ ծրագրերի համար, որը ներառում է համերգներ, ներկայացումներ, կինոդիտումներ և այլ միջոցառումներ։
Բազելի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | արվեստի պատկերասրահ, պատկերասրահ և հիշողությանն առնչվող հաստատություն |
Երկիր | Շվեյցարիա[1] |
Տեղագրություն | Բազել[1] |
Հասցե | Steinenberg 7[1]4051[1]Steinenberg? (7) |
Հիմնադրվել է | 1872[2] |
Տնօրեն | Elena Filipovic?, Wilhelm Barth?[3], Lucas Lichtenhan?[4][5], Robert Thomas Stoll?[6], Arnold Rüdlinger?[7] և Mohamed Almusibli? |
Կայք | kunsthallebasel.ch |
Պատմություն և նկարագիր
խմբագրելԲազելի պատկերասրահի պատմությունը սկսվել է 19-րդ դարի առաջին կեսին՝ 1839 թվականին քաղաքում ստեղծվեց «Basler Kunstverein» գեղարվեստական միավորումը, իսկ 1864 թվականին Բազելում հիմնադրվեց Basler Künstlergesellschaft-ը։ 1872 թվականին կազմակերպությունները միավորվեցին և գարնանը Basler Kunstverein-ի նախագահ Յոհան Յակոբ իմ Հոֆը (1815-1900) ձևակերպեց Kunsthalle պատկերասրահի ծրագիրն ու գործառույթները` «տեղ հատկացնել կերպարվեստի գործերի ցուցադությանը, տեղ, որը խթանում է մշակույթի տարածմանը և խրախուսում հետաքրքրությունը ինչպես մեր հայրենի քաղաքի, այնպես էլ նկարիչների և արվեստասերների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման համար»։
Դեռևս 20-րդ դարում` 1920-ականներին և 1930-ականներին, Բազելի գեղարվեստի թանգարանի նոր շենքի բացումից առաջ պատկերասրահում պահվում և ցուցադրվում էր քաղաքի արվեստի հանրային հավաքածուն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատկերասրահի ֆինանսական ծանր վիճակի պատճառով 1950-ականներին պատկերասրահի շենքը ժամանակավորապես վարձակալվեց կանտոնի պետական կառույցների կողմից (այդ տարիներին կար նաև շենքը քանդելու առաջարկ, որպեսզի հրապարակը ամբողջացվեր առաջարկվող նոր բարձրահարկ համալիրի առևտրային ինստիտուտի կառուցման համար), 1969 թվականին վերանորոգումից հետո այն դարձավ «Բազելի գեղարվեստի ասոցիացիայի» սեփականությունը։ Պատկերասրահի տնօրեն Ռոբերտ Շտոլը (Robert Thomas Stoll-Baur, 1919-2006), ակտիվ էր արվեստի և համաշխարհային մշակույթի այլ բնագավառների միջև «սահմանները հատելու գործում», նա կազմակերպեց ուղղափառ սրբապատկերների (1952) և նույնիսկ հին եգիպտական արվեստի նմուշների (1953) ցուցահանդեսներ։
Շենքը կառուցվել է 1869-1872 թվականներին, որը ֆինանսավորվել է Հռենոսի երկայնքով լաստանավային երկու անցումներից ստացված եկամուտներից։ Շենքը նախագծել է բազելցի ճարտարապետ Յոհան Յակոբ Ստեհլին-Բուրկհարդտը (1826-1894)։ Պատկերասրահի ձևավորման գործում ներգրավվել էին շատ նկարիչներ, ինչպիսիք են Առնոլդ Բյոկլինը, Կառլ Բրյունները (1847-1918), Էռնստ Շտյուկելբերգը և Շարլ Իգուելը (Charles François Marie Iguel, 1827-1897): Շենքի առաջին հարկը նախագծով առանձնացվել էր արվեստասերների ակումբի համար, այսօր այնտեղ գործում է «Restaurant Kunsthalle» ռեստորանը։
Մինչև 1927 թվականը շենքը մի քանի անգամ ընդարձակվեց, բացվեցին քանդակագործների արվեստանոցը և քանդակների սրահը։ Այսօր այնտեղ տեղակայված է Stadtkino Basel-ը։ 1969-1973 թվականներին պատկերասրահն առաջին անգամ կապիտալ վերանորոգվեց, վերանորոգման ծախսերի չնախատեսված կրկնապատկումը դարձավ տնօրենի պաշտոնանկության պատճառներից մեկը։ Արվեստի գրադարանը, որի միջոցները սկսեցին ձևավորվել «Basler Kunstverein»-ի հիմնադրման տարում, ներկայումս գտնվում է նախկին խնամակալի տարածքում (1992 թվականից)։ Նրա գործունեությունը կենտրոնացած է ժամանակակից արվեստի աշխատությունների հրատարակման վրա։ 2004 թվականին պատկերասրահը երկրորդ անգամ ենթարկվեց մեծածավալ վերանորոգման, որն իրականացվեց Miller & Maranta բազելյան ճարտարապետական ընկերության նախագծով։ Խնդիրը 19-րդ դարի շենքի ճարտարապետության պահպանումն էր՝ այն արդիականացնելով համապատասխանել ժամանակակից ցուցահանդեսների կազմակերպման պահանջներին։ Ենթադրվում էր, որ Շտելին-Բուրկհարդտի նախնական նպատակը եղել է շենքի նպատակային նշանակության պահպանումը, այսինքն ճարտարապետության և արվեստի փոխազդեցության «լավագույն կերպով» պահպանումը։ Վերակառուցումից հետո 1984 թվականին ստեղծված Շվեյցարիայի ճարտարապետության թանգարանը (Schweizerisches Architekturmuseum) տեղափոխվեց վերանորոգված պատկերասրահի առաջին հարկ։ 2019 թվականի դրությամբ պատկերասրահը տարեկան անցկացնում է մինչև տաս ժամանակավոր ցուցահանդես՝ ցուցադրելով ինչպես հայտնի հեղինակների, այնպես էլ սկսնակ նկարիչների աշխատանքներ, շվեյցարացի և միջազգային հեղինակները հնարավորություն են ունենում հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքները։ Ցուցահանդեսների բացումները հաճախ ուղեկցվում են նկարիչների ելույթներով, դասախոսություններով և կինոդիտումներով. պատկերասրահը շարունակում է մնալ ժամանակակից արվեստի հեղինակների և սիրահարների հանդիպման վայրը և դրա քննարկումների հարթակ։
Stadtkino Basel
խմբագրելStadtkino Basel կինոթատրոնը համարվում է Շվեյցարիայի չորս առանցքային կինոթատրոններից մեկը և կինոնկարները դիտարկելով որպես արվեստի ձև, այստեղ յուրաքանչյուր սեզոնում ներկայացվում է շուրջ 300 կինոնկար։ 20-րդ դարում կինոյի զարգացումը որոշող առանցքային անհատականությունների (դերասանների, ռեժիսորների) հետահայաց ակնարկները փոխարինվում են ժամանակակից ռեժիսորների փորձարարական աշխատանքներով և թեմատիկ շարքերով։ Թանգարանի պահանջներից ելնելով, ֆիլմերը ցուցադրվում են կամ բնօրինակ տարբերակով կամ էլ հնարավորին լավագույն որակով։ Հատուկ միջոցառումների միջոցով, ինչպիսիք են դասախոսությունները, փառատոները կամ երաժշտական ներկայացումները, Stadtkino-ն փորձում է ոգեշնչել քաղաքի գեղարվեստական մշակույթը։ Պարբերաբար հրավիրելով առանցքային միջազգային և շվեյցարացի ռեժիսորների՝ կինոթատրոնը ձգտում է հանդիսատեսին հնարավորություն տալ անմիջականորեն հաղորդակցվելու ինչպես նրանց, այնպես էլ ժամանակակից այլ կինոգործիչների և դերասանների հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
- ↑ https://www.kunsthallebasel.ch/institution/mission/
- ↑ https://hls-dhs-dss.ch/de/articles/027689/2002-01-11/
- ↑ https://www.kunsthallebasel.ch/institution/geschichte/
- ↑ https://www.e-periodica.ch/digbib/view?pid=wbw-002:1949:36::97#610
- ↑ GND ID
- ↑ https://hls-dhs-dss.ch/de/articles/030219/2017-03-16/
- ↑ «Галерея Кунстхалле в Базеле». Schweiz Tourismus / Швейцарский туризм (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Надежда Подземская. Наука об искусстве Кандинского сквозь призму его преподавания в Баухаузе Արխիվացված 2020-10-08 Wayback Machine // AESTHETICA UNIVERSALIS Vol. 2 (2). 2018, С. 116.
Գրականություն
խմբագրել- The Picassos are here! : a retrospective from Basel collections / with contributions by Anita Haldemann and others. — Ostfildern: Hatje Cantz, 2013. — 205 с. — ISBN 9783775734950
- Annemarie Monteil: Die Ära Ammann in der Kunsthalle Basel // Basler Stadtbuch 1988, S. 109-114.
- Simon Baur: Intellektueller Schub für die Kunsthalle - War die Ära Szymczyk ein Erfolg? // Basler Stadtbuch 2014, S. 158-160.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Kunsthalle Basel». museums.ch (անգլերեն). Swiss Museums Association; ICOM Switzerland. 2002 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- «Kunsthalle Basel: Public Institution». artfacts.net (անգլերեն). Artfacts. 2019. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազելի պատկերասրահ» հոդվածին։ |