Բագ Չալ
Բագ-Չալ (նեպալ.՝ बाघ चाल) կամ Վագրեր և Այծեր, հնագույն տրամաբանական սեղանի խաղ, նախատեսված է երկու խաղացողի համար։ Առաջացել է Նեպալից։
Բագ Չան | |
---|---|
Բագ Չալ խաղը | |
Տեսակ | խաղեր տախտակի վրա |
Խաղացողների քանակ | 2 |
Տարիք | սահմանափակում չկա |
Bagh-Chal Վիքիպահեստում |
Խաղը համարվում է ասիմետրիկ, այսինքն խաղի ընթացքում խաղացողները հետապնդում են տարբեր նպատակներ։ Խաղացողներից մեկը ղեկավարում է 4 վագրերը, մյուսը՝ 20 այծերը։ Վագրերը պետք է «որսան» այծերին, իսկ այծերը պետք է փորձեն արգելափակել վագրերի տեղաշարժվելու հնարավորությունը։
Բագ-Չալ խաղի համակարգչային տարբերակը ևս գոյություն ունի։
Ստուգաբանություն
խմբագրելԽաղը թարգմանաբար նշանակում է Վագրի քայլերը[1]։
Կանոններ
խմբագրելԽաղը ընթանում է տախտակի վրա, որտեղ պատկերված է 5×5 քառակուսիներից բաղկացած 25 կետեր պարունակող ցանց։ Կետերն իրար են միացված գծերով, որոնցով սահմանվում է քայլերի ուղղությունները։
Խաղը սկսվելուց առաջ վագրերը շարվում են տախտակի անկյունային կետերին, իսկ այծերը դեռ տախտակին դրված չեն։ Խաղացողները խաղում են հաջորդաբար, խաղը սկսում է այն մասնակիցը ում մոտ այծերն են։
Վագրերը խաղը հաղթում են, եթե նրանց հաջողվում է «ուտել» 5 այծ։
Այծերը հաղթում են, երբ նրանք շրջափակում են բոլոր՝ 4 վագրերին, այսինքն երբ վագրերը այլևս քայլելու հնարավորություն չեն ունենում[1]։
Վագրեր
խմբագրելԸստ կանոնի վագրերը ունեն քայլելու երկու տարբերակ՝
- վագը կարող է տեղափոխվել հարևան կետ, բայց միայն այն դեպքում երբ այդ երկու կետերը միացված եմ գծով
- վագրը կարող է «ուտել» հարևան կետում գտնվող այծին եթե իր և այծի կետերը միացված են գծով, իսկ այծից հետոի կետը գծի ուղղությամբ դատարկ է։ «Ուտելուց» հետո վագրը այծի վրայից թռչում է դեպի վերոնշյալ դատարկ կետը, իսկ այծին տախտակից հեռացնում են։ Այծերին «ուտելը» պարտադիր չէ։
Այծեր
խմբագրելԱյծերի համար կաննոները հետևյալն են՝
- քանի դեռ բոլոր 20 այծերը տակտակի վրա չեն, այծերի միակ հնարավոր քայլը ազատ կետերին նոր այծ ավելացնելն է
- այն բանից հետո երբ բոլոր այծերն արդեն տախտակի վրա են, ցանկացած այծ կարող է տեղաշարժվել դեպի հարևան այն ազատ կետ, որն իր կետին միացված է գխով։
Գոյություն ունի նաև լրացուցիչ կանոն, որը նախատեսված է անվերջ ոչ ոքի դեպքի համար, այն բանից հետո, երբ բոլոր այծերը շարվել են տախտակին, արգելվում են այնպիսի քյլերը որոնք բերում են նախորդ դիրքին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Тигры и Козы». www.iggamecenter.com.
Արտաքին հղումներ
խմբագրել- Play Baghchal game online
- Description of the Bagh Chal rules.
- BoardGameGeek's page about "Bagh Chal"
- Computing Tigers and Goats, a research paper by Lim Yew Jin & J. Nievergelt Արխիվացված 2012-03-13 Wayback Machine
- Java applet that plays Bagh Chal
- Shockwave version of Bagh Chal Արխիվացված 2019-01-20 Wayback Machine
- Real-time Online Baghchal Game in Node.js Արխիվացված 2012-09-12 Wayback Machine
- Bagchal Game for Android
- Play Bagh Chal with friends online
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բագ Չալ կատեգորիայում։ |