Բաբշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից հյուսիս, Վանա լճի հարավարևմտյան ափին, Բիթլիս-Մուշ ճանապարհի վրա։ Ներկայումս այն անվանված է Yumurtatepe։

Գյուղ
Բաբշեն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՄոտկանի գավառակ
Այլ անվանումներԲաբժեն, Գապշեն, Պապշեն, Փափշեն
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն325 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունբաբշենցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ13000
Բաբշեն (Աշխարհ)##
Բաբշեն (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Բաբշեն գյուղի անվանումը կապված է հայոց Պապ թագավորի անվան հետ։

Պատմություն

խմբագրել

Բաբշենցիները մեծ սեր են ունեցել երաժշտության նկատմամբ։ Նրանք նվագել են ազգային տարբեր գործիքներով։ Գյուղը հնում եղել է առևտրային կենտրոն, որի վկայությունն է Բաբշենու խան քարավանատունը։

Բաբշենում ինքնապաշտպանական պայքարներ է մղել ֆիդայիների առաջնորդ Աղբյուր Սերոբը։ 1898 թվականի հոկտեմբերի 20-ին Բաբշենի մոտ Սերոբ փաշայի զորքերը պարտություն են մատնել թուրքերի կանոնավոր զորքին։

Գյուղի բնակիչները թուրքերի կողմից կոտորվել են 1915-1918 թվականներին։

Բնակչություն

խմբագրել

1880-ական թվականներին ուներ 153, 1909 թվականին ուներ 325 հայ բնակիչ (35 տուն)։

Տնտեսություն

խմբագրել

Զբաղվում էին հիմնականում բրուտագործությամբ, մասամբ նաև հողագործությամբ, անասնապահությամբ։

Պատմամշակույթային կառույցներ

խմբագրել

Բաբշենի արևմտյան կողմում գտնվում էր Ս․ Հարություն հոյակերտ հայկական եկեղեցին։ Գյուղի արևելյան կողմում կար Լուսապտուղ Ս․ Սահակ անունով մատուռ։ Այս մատուռն հիմնականում հաճախում էին աչքացավով տառապողները։

Գյուղում կար նաև վարժարան[1][2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ՀՍՀ, հտ 2, էջ 195, Բաբշեն
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 528

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 195