«Բաբա Յագան դեմ է» (ռուս.՝ «Баба Яга против!), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որ ստեղծվել է 1979 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[1] 1980 թվականի Օլիմպիական խաղերի առթիվ։

Բաբա Յագան դեմ է
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ԴարաշրջանԱմառային օլիմպիական խաղեր 1980
ՌեժիսորՎլադիմիր Պեկար
ՍցենարիստԱլեքսանդր Կուրլյանդսկի, Գրիգորի Օստեր և Էդուարդ Ուսպենսկի
ՀնչյունավորումՕլգա Արոսևա
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1980

Սյուժե

խմբագրել

Արջուկ Միշան ընտրվել է որպես Օլիմպիական խաղերի խորհրդանիշ, սակայն Բաբա Յագան Զմեյ Գորինիչի և Կոշչեյի հետ ձգտում են խանգարել նրանց՝ գնալ Օլիմպիադա, ապա մասնակցել նրան։ Այնուամենայնիվ, նրանց փորձերն ավարտվում են անհաջողությամբ։

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ – Ալեքսանդր Կուրլյանդսկի, Գրիգորի Օստեր, Էդուարդ Ուսպենսկի
  • Ռեժիսոր – Վլադիմիր Պեկար
  • Բեմադրող նկարիչ – Տատյանա Կոլյուշևա
  • Կոմպոզիտոր – Էդուարդ Արտեմև, Յուրի Բոգդանովի ղեկավարությամբ «Բումերանգ» անսամբլի մասնակցությամբ
  • ՕպերատորԿաբուլ Ռասուլով
  • Հնչյունային օպերատոր – Բորիս Ֆիլչիկով
  • Խմբագիր — Նատալյա Աբրամովա
  • Նկարիչ մուլտիպլիկատոր՝ Էլվիրա Մասլովա, Վիկտոր Արսենտև, Վլադիմիր Կուրմին, Վլադիմիր Վիշեգորոդցև, Սերգեյ Դյոժկին, Վ. Զախարով, Սերգեյ Մարակասով Նատալյա Բոգոմոլովա, Դմիտրի Անպիլով, Նիկոլայ Միտրոխին
  • Նկարիչներ – Անատոլի Աբարենով, Վ. Արսենտև, Վ. Կրումին, Վ. Լիխաչյով, Դ. Անպիլով, Ն. Միտրոխին
  • Օգնականներ  – Լ. Նիկիտինա, Լ. Բիրյուկովա, Լ. Կրուտովսկայա
  • Մոնտաժող – Նատալյա Ստեպանցևա
  • Ֆիլմի տնօրեն – Լյուբով Բուտիրինա
  • Հնչյունավարողներ՝ Բաբա Յագա – Օլգա Արոսևա, Կոշչեյ – Գարրի Բարդին (լուսագրերում նշված չէ)
  • Երգերի տեքստերի հեղինակ – Յուրի Էնտին
  • Վոկալ – Գենադի Տրոֆիմով (լուսագրերում նշված չէ)
  • Տևողություն՝
  • Թողարկում 1 – 9 րոպե 24 վրկ.
  • Թողարկում 2 – 9 րոպե 13 վրկ.
  • Թողարկում 3 – 8 րոպե 18 վրկ.

Թողարկում տեսաերիզով

խմբագրել

1980 թվականից «ԽՍՀՄ Պետկինոյի վիդեոծրագիրն» սկսել է թողարկում «Բաբա Յագան դեմ է» մուլտֆիլմը տեսաերիզներով SECAM համակարգում։ Թողարկվել է «Օլիմպիադա-80» թեմայով խորհրդային մուլտֆիլմերի հավաքածուներում (այլ մուլտֆիլմեր՝ «Ո՞վ կստանա մրցանակը», «Մեծ փոխանցավազք», «Սալյուտ, Օլիմպիադա», «Առաջին ինքնագիրը», «Դե սպասիր» (թողարկում 13)։ Հետխորհրդային Ռուսաստանում 1990-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով այլ արտադրողների կողմից, օրինակ՝ 1990-ական թվականների կեսերին թողարկվել է «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» VHS-հավաքածուում (Studio PRO Video, «Союз Видео» ստուդիա, PAL համակարգ)։

2000-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Крупный план» կինոմիավորման կողմից։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել