Վալերի Բաբայան
Վալերի Իվանի Բաբայան (մարտի 2, 1952, Թալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2009), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։
Վալերի Բաբայան | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1952 |
Ծննդավայր | Թալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2009 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելՎալերի Բաբայանը ծնվել է 1952 թվականի մարտի 2-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ 1968 թվականին ավարտել է Թալիշի միջնակարգ դպրոցը։ 1974 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և ստացել մաթեմատիկայի ուսուցչի մասնագիտություն։
1974-1976 թվականներին եղել է Ղափանի շրջանի Շրվենանցի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, փոխտնօրեն, տնօրեն, իսկ 1976-1992 թվականներին՝ Թալիշ գյուղի դպրոցի ուսուցիչ, փոխտնօրեն։
1992 թվականին համագյուղացիների հետ ենթարկվել է բռնագազթի։
1995 թվականին՝ Թալիշ գյուղի դպրոցի տնօրեն։
2000 թվականի հունիսի 18-ին Մարտակերտի թիվ 28 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։ Եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Վալերի Բաբայանը մահացել է 2009 թվականին։
Ունի չորս զավակ։
Պարգևներ
խմբագրել- «Վաչագան Բարեպաշտ» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 256 հրամանագիր 01.09.2001 թվական)
- «Մխիթար Գոշ» մեդալ (հետմահու, Արցախի Հանրապետության նախագահի թիվ 13-Ա հրամանագիր, 16.02.2018 թվական)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բաբայան Վալերի Իվանի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «18 հունիսի 2000թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Արխիվացված 2023-08-23 Wayback Machine