ԲՐԻԿՍ զարգացման նոր բանկ

Զարգացման նոր բանկ (ԶՆԲ), միջազգային ֆինանսական կազմակերպություն, զարգացման բանկ, որը ստեղծվել է ԲՐԻԿՍ-ի անդամ երկների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) կողմից։ Բանկի գործունեության նպատակն է ֆինանսավորել ենթակառուցվածքային նախագծերը և կայուն զարգացման նախագծերը ԲՐԻԿՍ և զարգացող երկրներում[5]։

ԲՐԻԿՍ զարգացման նոր բանկ
Изображение логотипа
Տեսակmultilateral development bank?
ՀապավումNDB
Հիմնադրված2015
Գլխադասային գրասենյակՇանհայ, Չինաստան[1] և Շանհայ, Չինաստան[2][3]
Գլխավոր քարտուղարԴիլմա Ռուսեֆ[4]
Վերադաս կազմակերպությունԲՌԻԿՍ
ՀիմնադիրԲՌԻԿՍ[1]
Կայքndb.int(անգլ.)
Շենքը Շանհայում, որտեղ գտնվում է ՆԶԲ-ի ժամանակավոր շտաբը

Բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Շանհայում։

Թողարկման թույլատրված կապիտալը՝ 100 միլիարդ ԱՄՆ դոլար։ Բանկի տեղաբաշխված կապիտալը՝ 50 միլիարդ ԱՄՆ դոլար (ներառում է վճարվող կապիտալը՝ 10 միլիարդ ԱՄՆ դոլար և պահանջով վճարվող կապիտալը՝ 40 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով)[6]։

Պատմություն խմբագրել

Բանկի ստեղծման մասին քաղաքական որոշումն ընդունվել է ԲՐԻԿՍ-ի առաջնորդների կողմից ԲՐԻԿՍ-ի V գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել Դուրբանում 2013 թվականի մարտի 27-ին[7]։

Կազմակերպության ստեղծման պատճառներից մեկն այն էր, որ ԲՐԻԿՍ-ի անդամները բազմիցս քննադատության են ենթարկել Համաշխարհային բանկին և ԱՄՀ-ին այն բանի համար, որ այդ կազմակերպություններում կարևորագույն որոշումներ կայացնելիս ԲՐԻԿՍ-ի մասնակից երկրները չունեն ձայների համարժեք քանակ[8]։

Զարգացման նոր բանկի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հուլիսի 15-ին՝ Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում ԲՐԻԿՍ VI գագաթնաժողովի առաջին օրը։ Սույն փաստաթուղթը բաց է նոր մասնակիցների միանալու համար։

2015 թվականի մարտի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրեց Նոր զարգացման բանկի ստեղծման մասին համաձայնագիրը[9]։

2015 թվականի հուլիսի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել Նոր զարգացման բանկի Կառավարիչների խորհրդի անդրանիկ նիստը՝ ՌԴ ֆինանսների նախարար Ա. Սիլուանովի նախագահությամբ, որտեղ տրվել է բանկի պաշտոնական գործունեության մեկնարկը։ Նիստում ՆԶԲ-ի անդամ երկրների ներկայացուցիչներն ընտրել են Բանկի առաջին նախագահ Քունդափուր Վաման Կամաթխին, նշանակել փոխնախագահներ, ինչպես նաև նախանշել են կազմակերպության գործունեության առաջնահերթությունները առաջին 5 տարիների համար[10]։

2016 թվականի փետրվարի 27-ին Զարգացման նոր բանկը ֆինանսների նախարարների և Քսանյակի խմբի Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման շրջանակներում համաձայնագիր է ստորագրել Չինաստանի կառավարության հետ, որը կանոնակարգում Է Շանհայում տեղակայման և միջազգային ֆինանսական ինստիտուտի կենտրոնակայանի գործունեության կարգը։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և բանկի նախագահ Կունդապուր Կամաթհը[11]։

Նպատակ խմբագրել

ՆԶԲ-ի մասին համաձայնագրի 1-ին հոդվածում ամրագրված է, որ բանկը մոբիլիզացնում է ռեսուրսները ԲՐԻԿՍ-ի երկրներում, ինչպես նաև զարգացող և զարգացող երկրներում ենթակառուցվածքի և կայուն զարգացման նախագծերի համար։ Ընդ որում, այն լրացնում է այլ միջազգային և տարածաշրջանային ֆինանսական ինստիտուտների գործունեությունը[5]։

Գործառույթներ խմբագրել

ՆԶԲ-ի անդամ պետությունները բանկին օժտել են հետևյալ գործառույթներն իրականացնելու իրավունքով․

  • օգտագործել ռեսուրսները ենթակառուցվածքների և կայուն զարգացման ոլորտում պետական կամ մասնավոր նախագծերի աջակցության համար, ԲՐԻԿՍ-ի երկրներում և այլ զարգացող երկրներում՝ փոխառությունների, երաշխիքների տրամադրման, կապիտալի մասնակցության և այլ ֆինանսական գործիքների օգտագործման միջոցով
  • համագործակցել միջազգային և ազգային կազմակերպությունների, հատկապես միջազգային ֆինանսական ինստիտուտների և զարգացման ազգային բանկերի հետ
  • տեխնիկական աջակցություն ցուցաբերել ենթակառուցվածքների և կայուն զարգացման բնագավառում նախագծերի նախապատրաստմանն ու իրականացմանը
  • աջակցել ծրագրերին, որոնց մասնակցում է ավելի քան մեկ երկիր
  • հիմնադրել կամ վերցնել հատուկ ֆոնդերի կառավարումը[5]։

Ղեկավարություն խմբագրել

  • Կառավարիչների խորհրդի նախագահը Արուն Ջեյթլին է՝ Հնդկաստանի ֆինանսների նախարարը։
  • Տնօրենների խորհրդի նախագահը Բրազիլիայի ներկայացուցիչն է։
  • Բանկի նախագահը Կունդապուր Վաման Կամաթհն է։

Ծրագրեր խմբագրել

2016 թվականին ԶՆԲ-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ընդհանուր առմամբ 7 նախագծերի, որոնք նախատեսում են ավելի քան 1,5 միլիարդ դոլարի ֆինանսավորում[12][13]։

Ազգային արժույթներով նախագծերի ֆինանսավորում խմբագրել

Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ-ն ելնում է նրանից, որ ՆԶԲ-ը կզարգացնի նախագծերի ֆինանսավորումը ԲՐԻԿՍ-ի երկրների ազգային արժույթներով[14]։ ՆԶԲ-ի նախագահ Կունդապուր Կամատխայի խոսքերով, իր աշխատանքի սկզբնական փուլում բանկը ֆինանսավորում կտրամադրի իր մասնակից երկրների արժույթներով նախագծերի համար, քանի որ դա հնարավորություն է տալիս կրճատել արտարժույթի փոխարժեքների տատանումների հետ կապված ռիսկերը[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Brics countries create $100bn bank to ease western grip on global financesThe Guardian, 2014.
  2. https://www.bloomberg.com/profile/company/1339736D:CH?embedded-checkout=true
  3. https://www.ndb.int/contact/
  4. https://www.lefigaro.fr/conjoncture/la-bresilienne-dilma-rousseff-elue-presidente-de-la-banque-des-brics-20230324
  5. 5,0 5,1 5,2 Соглашение о Новом банке развития
  6. «О Соглашении о Новом банке развития» (ռուսերեն). government.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  7. «BRICS Leaders Optimistic About New Development Bank» (անգլերեն). Voice of America. 2013 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. «БРИКС создает банк развития как альтернативу МВФ» (ռուսերեն). BBC News Русская служба. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. «Федеральный закон от 08.03.2015 г. № 29-ФЗ». Президент России (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  10. «Министр финансов Антон Силуанов журналистам по итогам заседания Совета управляющих Нового банка развития БРИКС» (ռուսերեն). minfin.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  11. «Новый банк развития подписал с правительством Китая соглашение о своей штаб-квартире». ТАСС. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  12. «Банк БРИКС одобрил два проекта в Индии и Китае». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  13. «Кундапур Ваман Каматх: в планах НБР — выход на национальные рынки». ТАСС (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  14. «Путин: страны БРИКС ждут предложений по расширению деятельности Нового банка развития». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  15. «Initially most loans will be in local currency: KV Kamath, New Development Bank». The Economic Times. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԲՐԻԿՍ զարգացման նոր բանկ» հոդվածին։