«Բի–58», քիմիական պատրաստուկ, միջատասպան-տզասպան։ Ազդող նյութը՝ դիմեթոատ։ Թողարկվում է 400 գ/լ խտությամբ էմուլսիայի ձևով։

Կիրառություն խմբագրել

Կիրառվում է լվիճների, թրիպսների, ցիկադների, տզերի, ականող ճանճերի, տզրուկաթրթուրի, լվիկների, կեղծ վահանակիրների, վահանակիրների, սղոցողների, մլուկների և այլնի դեմ՝ սրսկումների ձևով։ Պատրաստուկի ծախսի չափաքանակը (լ/հա)՝ հացահատիկայինների վնասատուների (հացահատիկի ճանճեր, տզրուկաթրթուր, լվիճներ, թրիպսներ) համար` 1,0, հատիկաընդեղենների (ընդավորների հրաթիթեռ, ոլոռի պտղակեր, լվիճներ)՝ 0,7, բանջարայինների (սերմնադաշտերում՝ լվիճներ, թրիպսներ, մլուկներ, տզեր)` 0,7, սալորենու (դեղին սղոցող, լվիճներ, տզեր, կեղծ վահանակիրներ, վահանակիրներ)՝ 1,9, տանձենու (սղոցող, լվիճներ, տզեր, պտղի գալամլակ)՝ 1,5-2,0, շաքարի և կերի ճակնդեղների (ականող ճանճ, ցեց, տերև. լվիճ, մլուկներ, ցիկադներ, լվիկներ, տզեր)՝ 0,7, կաղամբի (ճանճ, լվիճներ, կաղամբազգիների լվիկներ)՝ 0,8, խաղողի վազի (այգուոստայնատիզ, թաղիքատիզ, ալրավոր որդան)՝ 2,0, առվույտի (սերմնադաշտերում՝ լվիճներ, մլուկներ, առվույտի հաստոտիկ, տզեր)՝ 0,8, ծխախոտի (լվիճներ, թրիպսներ)` 0,8։ Մշակումներն իրականացվում են վեգետացիայի ընթացքում, վերջինը՝ բերքահավաքից՝ հացահատիկայինների համար՝ 30, հատիկաընդավորների՝ 30, պտղատուների (սալորենի, տանձենի)՝ 40, շաքարի և կերի ճակնդեղների՝ 30, կաղամբի՝ 30, խաղողի վազի՝ 25, ծխախոտի՝ 30 օր առաջ։ Մշակումների առավելագույն քանակը. հացահատիկայինների համար՝ 2 անգամ, բակլազգիների` 2, բանջարայինների (սերմնադաշտերում)` 2, պտղատուների (սալորենի` 1, տանձենի` 2),շաքարի և կերի ճակնդեղների` 2, կաղամբի` 1, խաղողի վազի` 3, առվույտի (սերմնադաշտերում)` 2, ծխախոտի` 2։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։