Ալեքսանդր Սուվորով

(Վերահղված է Ա. Սուվորովից)

Ալեքսանդր Վասիլյևիչ Սուվորով (1730[3] - 1800), Ռուսաստանի ազգային հերոս[4], ռուսական բանակի հայազգի մի հրամանատար, ով իր ռազմական կենսագրության ընթացքում ոչ մի պարտություն չի կրել, ռուսական ռազմական արվեստի հիմնադիրներից մեկը։

Ալեքսանդր Սուվորով
Александр Васильевич Суворов
նոյեմբերի 13 (24), 1730[1] - մայիսի 6 (18), 1800[1][2] (69 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանAnnunciation Church of the Alexander Nevsky Lavra
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ, հետևազոր և Հեծելազոր
Ծառայության տարիներ1748—1800
Կոչումպորուչիկ, second-major?, Prime major?, գնդապետ, brigadier?, գեներալ-մայոր, general poruchik?, General in Chief?, general field marshal? և Գեներալիսիմուս
Հրամանատարն էրՌուսական կայսրության և Սրբազան Հռոմեական կայսրության զորքերի
Մարտեր/
պատերազմներ
Battle of Focșani?, Battle of Praga?, Battle of Rymnik?, Battle of Kinburn?, նապոլեոնյան պատերազմներ, Battle of Kozludzha?, Siege of Izmail?, Ադդա գետի ճակատամարտ, Battle of Trebbia?, Battle of Novi? և Սատանայի կամուրջ
ԿրթությունՊետերբուրգի առաջին կադետական կորպուս
Պարգևներ
Մարիա Թերեզայի ռազմական շքանշանի Մեծ խաչի ասպետ, Անդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Գևորգի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան, Սուրբ Աննայի շքանշան, Սև արծվի շքանշան, Կարմիր արծվի շքանշան, Արժանիքների շքանշան, Սուրբ Հուբերտի շքանշան, Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան, Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան, Սուրբ Յանուարիուսի շքանշան, Ոսկե զենք «Քաջության համար», Սպիտակ արծիվ շքանշան, Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան և Order of Saint Lazarus
ՍտորագրությունИзображение автографа

Իտալիայի իշխան (1799), Ռիմնիկյան կոմս (գրաֆ) (1789), Սրբազան Հռոմեական կայսրության կոմս, ռուսական ցամաքային ուժերի և նավատորմի, ինչպես նաև Սրբազան Հռոմեական կայսրության զորքերի գեներալիսիմուս, ավստրիական և սարդինական զորքերի գեներալ-ֆելդմարշալ, Սարդինական թագավորության գրանդ և թագավորական սերմամբ արքայազն («թագավորի կուզեն» (այսինքն՝ զարմիկ) տիտղոսով), այն ժամանակներում տղամարդկանց տրվող բոլոր ռուսական և բազմաթիվ արտասահմանյան ռազմական պարգևների շքանշանակիր։ Ռուսական և այլազգի գիտնականների մեծ մասը աշխատում է խուսափել Սուվորովի հայկական ծագման վարկածից, այն աստիճան, որ ռուս գիտնականները անգամ փորձում են ժխտել Ալեքսանդր Վասիլյեվիչ Սուվորովի մոր՝ Ավդոտյա (Եվդոկիա) Թեոդոսի Սուվորովայի (Авдотья (Евдокия) Феодосьевна Суворова), օրիորդական ազգանվամբ՝ Մանուկովայի ակնհայտ հայկական ծագումը։ Այնինչ հայ գիտնականների ջանքերով ի հայտ է գալիս նաև այն իրողությունը, որ հայ էր ոչ միայն Ալեքսանդր Սուվորովի մայրը, այլև հայրը՝ Վասիլի Սուվորովը, ով եղել է ռուսական առաջին ռազմական բառարանի հեղինակը, ռուսաց Պետրոս Մեծ ցարի սանիկը և արտակարգ զարգացած ու կրթված մի անձնավորություն, ով տիրապետել է ութ լեզվի, այդ թվում հայերենին և թուրքերենին, ինչը անհնար էր համենայն դեպս այն ժամանակվա ռուսական ազնվականության, առավել ևս շվեդ ազնվականի համար (բանն այն է, որ ռուս և այլ օտարազգի գիտնականները, հստակ իմանալով Սուվորովների տոհմի ոչ ռուսական արմատների մասին, փորձում են ապացուցել Սուվորովների գերդաստանի "շվեդական" ծագումը)։ Այնինչ առանց հայկական վարկածի ընդունման անհասկանալի է մնում նաև, թե ինչու Ալեքսանդր Սուվորովի հայրը՝ գեներալ Վասիլի Սուվորովը, ով Պետրոս Ա ցարի սանիկն էր ու Ռուսական կայսրության ամենահարուստ ու ազդեցիկ մարդկացից մեկը, հանկարծ որոշեց ամուսնանալու համար դիմել Աստրախանի հայությանը և այնտեղի հայ մի ընտանիքից՝ հենց Հայ առաքելական եկեղեցիին պատկանող մի հայուհու՝ հավանաբար Հյուսիսային Կովկասի հայերից սերվող Մանուկովային կնության առնել։ Ալեքսանդր Վասիլյևիչ Սուվորովի մայրական պապը՝ Եվդոկիա Մանուկովայի հայրը՝ Թեոդոս Մանուկովը ռուս պատմաբան Ա. Պետրուշևսկու հստակ տվյալներով բավական բարձր պաշտոններ է զբաղեցրել Պետրոս Մեծի ժամանակ։ Հայտնի է, որ Ռուսաց այս մեծ ցարը խրախուսում էր օտարերկրացիների ներգրավումը ռուսական պետական ծառայության մեջ, ընդ որում, բավական մեծ տեղ էր տալիս հայերին։ Եվ այսպես՝ Ալեքսանդր Սուվորովի պապը՝ Թեոդոս Մանուկովը՝ եղել է Պետրոս Մեծ ցարի օրոք ռուսական կառավարական հիմնարկներից մեկի աստիճանավոր, որը սկզբում գրանցման ու հաշվառման էր ենթարկում Պետրոս Ա-ի կողմից գրավված և Ռուսաստանին միացված Ինգերմանլանդիա մարզը, որտեղ գտնվում էր կայսրության նոր մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը, իսկ 1737 թվականին, որպես Պետրոս Մեծ կայսերը հավատարիմ անձնավորություն, նշանակվում է Սանկտ Պետերբուրգի վոյեվոդա։ Ի դեպ, գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովի հայրական պապը՝ Իվան Գրիգորի Սուվարյանը (Սուվարով) Պետրոս Ա ցարի օրոք ծառայում էր Պրեոբրաժենյան գնդում որպես "ընդհանուր" կամ "գլխավոր" գրագիր՝ генеральный писарь, ինչը վկայում է նրա՝ բարձր գրագիտության և ցարի վստահությունը վայելելու մասին։

Սուվորովների հայկական ծագման օգտին է խոսում նաև այն, որ Ռուսաստանի Եկատերինա Մեծ կայսրուհին հենց Սուվորովին էր հանձնարարում Հայաստանի և հայերի հետ առնչվող բոլոր քաղաքական և ռազմաքաղաքական հարցերը, որոնք Ալեքսանդր Վասիլիի Սուվորովը, ի դեպ, բավական հաջողությամբ լուծում էր։ Ա.Վ.Սուվորովը եղել է Ռուսական կայսրության և հայ ժողովրդի կապող օղակներից մեկը։

"Սուվորով" ազգանունը ինքը ռուսական չէ և առավել ևս՝ շվեդական էլ չէ, ինչը ճգնում են ապացուցել այս տոհմի հայկական ծագման վարկածի մոլի հակառակորդները[5]։.

Շվեդական կամ սկանդինավյան չեն գեներալիսիմուս իշխան Ալեքսանդր Սուվորովի ոչ միայն ազգանունը, այլև հայրական ճյուղի նախնիների անունները. հոր անուն էր Վասիլի (Բարսեղ), պապու անունը՝ Իվան (Հովհաննես), ապուպապի անունը՝ Գրիգոր, պապու պապի անունը՝ դարձյալ Հովհաննես (Իվան) և, ամենահետաքրքիրը՝ պապու պապի հոր անուն էր Պարթև (ռուսականացված ձևով՝ Պարֆենթիյ)։ Այդ մասին ակամայից խոստովանում է գեներալիսիմուս իշխան Ալեքսանդր Վասիլիի Սուվորովի առավել վստահելի համարվող մանրամասն կենսագրության հեղինակը՝ Ա.Պետրուշևսկին (Генералиссимус князь Суворов, соч. А. Петрушевского, ТОМ I, ГЛАВА ПЕРВАЯ, Суворов до боевой службы; 1730-1758. http://adjudant.ru/suvorov/pt01.htm)։

Գեներալիսիմուս Ա.Վ.Սուվորովի նախնիները խմբագրել

Գեներալիսիմուս Ա.Վ.Սուվորովի հայրական ճյուղը ուներ հետևյալ տեսքը՝

1. Պարթև (Парфентий) Սուվարյան կամ Շահ-Սուվարյան

2. Հովհաննես-Իվան Պարթևի Սուվարյան կամ Սուվարով

3. Գրիգոր Իվանի Սուվարով կամ Սուվորով

4. Իվան Գրիգորի Սուվորով

5. ա. Վասիլի Սուվորով (Իվան Գրիգորի Սուվորովի երկրորդ կնոջից՝ Մարթա Իվանովնայից), Պետրոս Մեծ ցարի սանիկ և գվարդիական գնդի ծառայող, Ելիզավետա կայսրուհու օրոք՝ Բերգ-կոլեգիայի (լեռնահանքային արդյունաբերության մինիստրության) գլխավոր "պրոկուրոր"` վերատեսուչ, գնդապետի, իսկ ապա` գեներալի կոչումով, 5. բ. Վասիլի Սուվորովի եղբայրը՝ Ալեքսանդր Սուվորով (Իվան Գրիգորի Սուվորովի երկրորդ կնոջից՝ Մարթա Իվանովնայից), 5 գ. Վասիլի Սուվորովի եղբայրը՝ Իվան Իվանի Սուվորով (Իվան Գրիգորի Սուվորովի առաջին կնոջից)։

6. ա. Ալեքսանդր Վասիլիի Սուվորով, ում քույրերն էին՝ 6. բ. Աննա Վասիլիի Սուվորովա, 6. գ. Մարիա կամ Մարիամ Վասիլիի Սուվորովա։

Իսկ ահա Գեներալիսիմուս Ա.Վ.Սուվորովի մայրական ճյուղը ուներ հետևյալ տեսքը՝

1. Սիմոն Մանուկյան կամ Մանուկով Աստրախանցի,

2. Թեոդոս կամ Ֆեոդոսիյ Մանուկով, Սանկտ Պետերբուրգի վոյեվոդա

3. Եվդոկիա կամ Ավդոտյա Մանուկովա

4. Ալեքսանդր Վասիլիի Սուվորով

"Սուվորով", ավելի ճիշտ՝ "Սուվարով" կամ հայկական ձևով "Սուվարյան" տոհմանունը ծագում է "սուվարի" պարսկա-արաբական բառից, որը նշանակում է "հեծյալ ռազմիկ"։ Այդտեղից էլ "Շահ-Սուվարի" կամ "Շահ-Սուվարյան" ազգանունը, որը նշանակում է "շահի ձիավոր", "արքայական հեծյալ" կամ "թագավորական ասպետ"։ Պատահական չէ, որ Եվրոպական ամենաբարձր արքայական տոհմերը ընդունում էին Սուվորովի արքայական արյամբ "գրանդ"` բարձր ազնվական լինելը։ Ամենայն հավանականությամբ Սուվորովների կամ Շահ-Սուվարյանների գերդաստանը եղել է հայ արքայական տներից մեկի հետ կապ ունեցող ազնվական տոհմերից մեկի ճյուղը։ Ալեքսանդր Սուվորովի մայրական տոհմը` Մանուկովները Հյուսիսային Կովկասում, Ղրիմում կամ Մոլդովա-Վալախիայում բնակություն հաստատած հայկական տոհմերից են, հավանաբար՝ Սյունիք-Արցախից ծագող, իսկ հայրական ճյուղը ծագում էր Անիի կամ Կիլիկիայի արքայական տոհմերին ազգակից ազնվական տոհմերից։

Այնինչ գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովի և նրա հոր՝ գեներալ Վասիլի Սուվորովի, անգամ վերջինիս կնոջ և Ռուսաստանի մեծագույն գեներալիսիմուսի մոր՝ Մանուկովայի հայկական ծագումից խուսափող և այդ փաստերը թաքցնող ռուս և այլազգի գիտնականները "չեն կարողանում" բացահայտել նույնիսկ Ալեքսանդր Վասիլյևիչ Սուվորովի ծննդյան տարին՝ 1727, 1729, թե 1730[6]։. Նրանք նույնիսկ չեն կարողանում պարզել, թե արդյոք Մոսկվայում է ծնվել Ռուսաստանի բոլոր ժամանակների մեծագույն զորավարը՝ գեներալիսիմուս Ա.Վ.Սուվորովը, թե մի այլ վայրում։ Այս ամենով նրանք իրենք իրենց թակարդն են գցում, ցույց տալով, որ կեղծում են հայկական արյուն ունեցող մեծ զորավարի ծագումը[7]։

Ալեքսանդր Վասիլիի Սուվորովի սերունդները խմբագրել

Գեներալիսիմուս Սուվորովի ընտանեկան կյանքն անհաջող էր։ 1774 թ. հունվարի 16 (27)-ին նա Մոսկվայում ամուսնացավ Իշխանուհի Վարվառա Իվանի Պրոզորովսկայայի (1750 - 1806) հետ։ Վերջինս դուստրն էր իշխան Իվան Անդրեյի Պրոզորովսկու և Մարիա Միխայլովնա Պրոզորովսկայայի (օրիորդական ազգանունը՝ իշխանուհի Գոլիցինա)։ Կնոջ հետ իշխան Սուվորովի հարաբերությունները վատ էին։ 1779 թվականին, ասում են նա բացահայտեց կնոջ դավաճանությունը և սկսեց ապահարզանի գործընթացը, սակայն շուտով դադարեցրեց այն՝ կնոջ հարազատների և այլ ազդեցիկ անձանց ճնշման ներքո։ 1784 թվականին Սուվորովը լիովին խզեց հարաբերությունները Վարվառա Պրոզորովսկայայի հետ. Ընդ որում նրա դուստրը՝ Նատալյան ուսման և դաստիարակության տրվեց հայտնի Սմոլնիի ինստիտուտ, իսկ որդին՝ Արկադին, որը ծնվել էր այդ թվականի օգոստոսի 4-ին, մնաց մոր հետ։

Ստորև թվարկված են իշխան Սուվորովի սերունդները։

1. Դուստրը՝ Նատալյա Ալեքսանդրովնան (1775 - 1844), ամուսնացած կոմս Նիկոլայ Զուբովի հետ, ունեցավ վեց զավակ։

2. Որդին՝ Արկադի Ալեքսանդրովիչը (1784 - 1811), գեներալ, խեղդվեց Ռիմինիկ գետում։ Բայց մինչ այդ, Ելենա Ալեքսանդրովնա Նարիշկինայի (1785 - 1855) հետ ամուսնությունից ունեցավ չորս զավակ.

2.1. Մարիա (1802 - 1870), ամուսնացած գեներալ-մայոր, իշխան Միխայիլ Միխայիլովիչ Գոլիցինի (1793 - 1856) հետ, ունենալով երեք զավակ,

2.2. Վարվառա (1803 - 1885), ով կրում էր տատու՝ Վարվառա Պրոզորովսկայա-Սուվորովայի անունը. առաջին անգամ ամուսնացած է եղել գնդապետ Դմիտրի Բաշմակովի (1792 - 1835) հետ, իսկ երկրորդ անգամ՝ իր հեռավոր ազգական իշխան Անդրեյ Գորչակովի հետ. առաջին ամուսնությունից ունեցել է վեց զավակ,

2.3. Ալեքսանդր (1804 - 1882), ով կրում էր իր պապու՝ գեներալիսիմուս իշխան Ալեքսանդր Սուվորովի անունը։ Լյուբով Վասիլևնա Յարցևայի (1811 - 1867) հետ ամուսնությունից թողել է երեք զավակ.

2.3.1. Դուստրը կրում էր մոր՝ նույն Լյուբով անունը (1831 - 1883) և առաջին ամուսնուց՝ պետական խորհրդական, իշխան Ալեքսանդր Վասիլևիչ Գոլիցինից բաժանվել էր, իսկ երկրորդ ամուսնուց՝ գնդապետ Վլադիմիր Վլադիմիրովիչ Մոլոստվովից (1835 - 1877), ունեցել էր յոթ զավակ։

2.3.2. Նիկոլայ Ալեքսանդրովիչ Սուվորովը (1834 - 1893), գեներալիսիմուսի թոռը, ֆլիգել-ադյուտանտ էր։ Նա մահացավ անզավակ։ Նրա մահով հատվեց Սուվորովների տոհմի արական ճյուղը և դրանով իսկ գեներալիսիմուս Սուվորովի, Իտալիայի իշխանի, Ռիմնիկի կոմսի տոհմը դադարեց։

2.3.3. Ալեքսանդրա Ալեքսանդրովնան (1844 - 1927), գեներալիսիմուսի թոռնուհին, ամուսնացած էր գեներալ-մայոր Սերգեյ Վլադիմիրովիչ Կոզլովի (1853 - 1906) հետ և ուներ երկու զավակ։

2.4. Կոնստանտին Արկադևիչը (1809 - 1877), գնդապետ, հոֆմեյստեր։ Ամուսնացել էր Ելիզավետա Ալեքսեևնա Խիտրովոյի (1822 - 1859) հետ։ Անզավակ էին։

1848 փետրվարի 5 (17)-ին Իտալիայի իշխաններ, Ռիմնիկի կոմսեր Ալեքսանդր և Կոնստանտին Արկադիի Սուվորովներին, ինչպես նաև նրանց սերունդներին շնորհվեց "պայծառափայլություն" բարձր տիտղոսը։ Սակայն նրանցից առաջինը թողեց արական սեռի մեկ ժառանգ (Նիկոլայ Ալեքսանդրովիչ Սուվորովը՝ 1834 - 1893), որն անզավակ վախճանվեց, իսկ երկրորդը ինքը մահացավ անժառանգ։ Դրանով իսկ դադարեց մեծ գեներալիսիմուսի տոհմի գոյությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Суворов, Александр Васильевич (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1912. — Т. 20. — С. 7—89.
  2. Суворов, Александр Васильевич (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIа. — С. 896—898.
  3. А. А. Петрушевский, Генералиссимус князь Суворов, гл. 1

    Ըստ աղբյուրների մեծամասնության ծննդյան թվականը պետք է համարել 1730 թ-ը։ Ինքը Ալեքսանդր Վասիլիի Սուվորովը իր ձեռքով գրած կենսագրական տվյալների համաձայն` ծնվել է 1727 թվականին, այնինչ նրա բանակում ծառայության անցնելու և իր առաջին գնդում գրանցվելու տարեթիվը, ըստ կատարված հաշվարկների, հանգեցնում է նրա ծննդյան մեկ այլ տարեթվի` 1729 թ.:

  4. Вячеслав Лопатин. «Был ли генералиссимус А. Суворов масоном?». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 22-ին.
  5. 29-й Генералъ-Фельдмаршалъ и 3-й Генералиссимусъ Князь Александръ Васильевичь Италійскій, Графъ Суворовъ-Рымникскій // {{{заглавие}}}.
  6. Лопатин В. Когда же родился Александр Васильевич Суворов?
  7. Военная энциклопедия: В 8-й т. / Гл. ред. комис. П. С. Грачев. — М., 1995. — С. 310.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ալեքսեյ Միխայլով, Սուվորով, Երևան, 1981։
  • Ս. Կալինին, Սուվորով, Երևան, 1939, 115 էջ։