Մելիխովո (Ա. Չեխովի պետական գրական-հուշարձանային արգելոց-թանգարան, ռուս.՝ Ме́лихово, Государственный литературно-мемориальный музей-заповедник А. П. Чехова), Ռուսաստանում Անտոն Չեխովին վերաբերող ամենագլխավոր թանգարաններից մեկը։ Գտնվում է Մոսկվայի մարզի Չեխով քաղաքի մոտակայքում։ 1892-1899 թվականներին այստեղ ապրել է գրողը իր ծնողների և մոտ հարազատների հետ։ Ղրիմ գնալուց առաջ Չեխովը վաճառել է դաստակերտը, իսկ հեղափոխությունից հետո այն ամայացել է։

Մելիխովո
Տեսակկալվածք, Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք, թանգարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄելիխովո
Հիմնադրվել է1940
Կայքchekhov-melikhovo.com
Քարտեզ
Քարտեզ

Մելիխովո կալվածք

խմբագրել

18-րդ դարից մինչև XIX դարի կեսերը Մելիխովոն եղել է կալվածատերեր Նաումովների և Չուֆարովսկիների դաստակերտը, 19-րդ դարի երկրորդ կեսին՝ Կուվշիննիկովների (երկու կալվածք, որոնցից մեկը հետո անցել է Վարեննիկովներին, երկուսն էլ կորսված են) և Սերգեևների։ 1888 թվականից տերը եղել է նկարիչ Ն. Սորոխտինը, 1892-1899 թվականներին՝ Անտոն Չեխովը, դրանից հետո մինչև 1908 թվականը՝ Ս. Կոնշինը։ Մինչև 1917 թվականը վերջին տերը եղել է բարոն Ն. Ստյուարտը։ Պահպանվել է 1840-ական թվականների փայտե միահարկ, 1960-ական թվականներին վերափոխումների ու վերականգնման ենթարկված գլխավոր տունը, 1894 թվականին Ա. Չեխովի նախագծով կառուցված կողաշենքը, 1890-ական թվականների խոհանոցը և ցախատունը, լճակով փոքրիկ զգոսայգին։ Կալվածքում եղել են ռուսական մշակույթի բազմաթիվ երևելի գործիչներ։ Գյուղական գերեզմանոցում է գտնվում Քրիստոսի ծննդյան փայտե եկեղեցին, որը 1757 թվականին հիմնել է Ա. Նաումովը, հրդեհից հետո վերակառուցվել է 1994 թվականին։ Զանգակատունը կառուցվել է Ա. Չեխովի նախագծով և ավելի վաղ հավաքած միջոցներով։ Գերեզմանատանը կան հին տապանաքարեր։ Գյուղի կողքին է գտնվում դպրոցի փայտե շինությունը, որը բացվել է Ա. Չեխովի ջանքերով, տեղադրված է «19-րդ դարի վերջի զեմստվոյական դպրոց» ցուցադրությունը[1]։

Ա. Չեխովի պետական գրական-հուշարձանային արգելոց-թանգարան

խմբագրել

Սերպուխովի գավառագիտական թանգարանի մասնաճյուղ ստեղծելու որոշումն ընդունվել է 1939 թվականին։ 1941 թվականին թանգարանը բացվել է այցելուների համար, նրա առաջին տնօրենը եղել է Պյոտր Նիկոլաևիչ Սոլովյովը։ Չեխովի տան միջավայրի վերստեղծմանը ակտիվորեն մասնակցել են գրողի քույրերը՝ Մարիա Չեխովան և նրա ազգական Սերգեյ Չեխովը։

Թանգարանում արտացոլվել է Չեխովի գործունեությունը որպես գրող, բժիշկ, հասարակական գործիչ։ Մելիխովոյի թանգարանային հավաքածուում առկա է ավելի քան 20 հազար ցուցադրանմուշ։ Թանգարանում պահպանվում է գրողի ընկեր նկարիչների՝ Իսահակ Լևիտանի, Վասիլի Պոլենովի, Նիկոլայ Չեխովի, Պորֆիրի Սերյոգինի և այլոց նկարները։ Մելիխովոն համերգների, թատերական և երաժշտական փառատոնների, ցուցահանդեսների անցկացման վայր է։

Թանգարանի տարածքում 1951 թվականին տեղադրվել է գրողի՝ ԽՍՀՄ-ում առաջին հուշարձաններից մեկը (քանդակագործ՝ Գեորգի Մոտովիլով, ճարտարապետ՝ Լեոնիդ Պոլյակով

Թանգարանի տնօրեններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. А.Б. Чижков. Подмосковные усадьбы. Науч.Ред. к.и.н. М.А. Полякова. Рез. Кан.архит. Е.Н. Чернявская.  - М. 2006. Изд. 3-е.доп. Мелихово. стр. 212-213. ISBN 5-8125-0763-5
  2. Гриньков Владимир Васильевич (01.09.2016). «От Шаляпина до Конёнкова». Независимая газета (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.

Գրականություն

խմբագրել
  • По Чеховским местам Подмосковья / Рисунки художника С. М. Чехова; Пояснительный текст директора Музея-усадьбы А. П. Чехова в Мелихове Ю. К. Авдеева; Переплёт, титул, заставки художника П. Кузаняна. — М.: Московский рабочий, 1959. — 112 с. — 15 000 экз.
  • Прокин А. М., Соловьёв Ю. Ф., Макаров А. В. По родным местам: (Серпухов—Чехов—Мелихово) / Худож. А. Кузнецов. — М.: Московский рабочий, 1967. — 200 с. — 30 000 экз.
  • Авдеев Ю. К. В чеховском Мелихове. М.: Мелихово, 2004.
  • Государственный литературно-мемориальный музей-заповедник А. П. Чехова (серия «Жизнь замечательных музеев»)/ Отв. ред. Э. Д. Орлов. — М.: Мелихово, 2010.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիխովո (արգելոց-թանգարան)» հոդվածին։