Յուրի Կոնստանտինովիչ Ավդեև (ռուս.՝ Ю́рий Константи́нович Авде́ев, օգոստոսի 25, 1918(1918-08-25), Կիյասովո, Ժիլյովո քաղաքային բնակավայր, Ստուպինսկի շրջան, Մոսկվայի մարզ - հունիսի 18, 1987(1987-06-18), Մելիխովո (արգելոց-թանգարան), Մելիխովո, Barantsevskoye rural settlement, Չեխովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[1], խորհրդային նկարիչ, գրող, Ա. Չեխովի պետական գրական-հուշարձանային արգելոց-թանգարանի հիմնադիրը։

Յուրի Ավդեև
Ծնվել էօգոստոսի 25, 1918(1918-08-25)
ԾննդավայրԿիյասովո, Ժիլյովո քաղաքային բնակավայր, Ստուպինսկի շրջան, Մոսկվայի մարզ
Վախճանվել էհունիսի 18, 1987(1987-06-18) (68 տարեկան)
Մահվան վայրՄելիխովո (արգելոց-թանգարան), Մելիխովո, Barantsevskoye rural settlement, Չեխովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Սերպուխինի մանկական գեղարվեստական դպրոցը, իսկ 1940 թվականին՝ Օռլովի գեղարվեստի ուսումնարանը։ 1941 թվականի օգոստոսին կամավոր մեկնել է ճակատ, եղել է Մոսկվայի կոմունիստական 3-րդ դիվիզիայի շարքերում։ Եղել է հետախույզ, կապավոր, ականաձիգ, դիվիզիայի թերթի նկարիչ։ Ստեղծել է աչքի ընկած զինվորների և սպաների դիմանկարները։

Ռազմաճակատից Յուրի Ավդեևը վերադարձել է 1944 թվականի աշնանը երեք ծանր վնասվածքներով, որոնց արդյունքում գրեթե լրիվ կուրացել է։ Հետագայում մասամբ վերականգնվել է միայն կողմային տեսողությունը։ 1947 թվականին նա նշանակվել է հաշմանդամների՝ կոճակներ պատրաստող արտելի ղեկավար։ Սակայն տարվա վերջին նա սկսել է աշխատել Սերպուխովի պատմա-գավառագիտական թանգարանում։

1951 թվականին անճանապարհ տեղանքով քայլելով հասել է մինչև Մելիխովո, որտեղ գրեթե դատարկ տեղում ստեղծել է Ա. Չեխովի պետական գրական-հուշարձանային հայտնի արգելոց-թանգարանը։

1952-1987 թվականներին Ավդեևը եղել է թանգարանի տնօրենը։ Վերականգնել է Չեխովի օրոք եղած բոլոր շինությունները։ Հավաքել է 17 հազար ցուցադրանմուշ՝ իրեր, փաստաթղթեր, ձեռագրեր, լուսանկարներ, գրողի, նրա շրջապատի, նրա ժամանակների գրքեր։ Գրել է 12 գիրք Մելիխովոյի և Մոսկվայի մարզի չեխովյան այլ վայրերի մասին։ Լինելով գրեթե կույր՝ ունեցել է բացառիկ հիշողություն։ Անգիր է հիշել Չեխովի պատմվածքները, նրա նամակների 12 հատորները։ Աշխատել է մինչև կյանքի վերջը՝ 1987 թվականը։ Թաղվել է Մելիխովո գյուղում գտնվող Քրիստոսի Ծննդյան եկեղեցու ձախ կողմնային մասում։

Կինը՝ Լյուբով Յակովլևնա Լազարենկոն է։

Գրքեր խմբագրել

  • По Чеховским местам Подмосковья / Рисунки художника С. М. Чехова; Пояснительный текст директора Музея-усадьбы А. П. Чехова в Мелихове Ю. К. Авдеева; Переплёт, титул, заставки художника П. Кузаняна. — М.: Московский рабочий, 1959. — 112 с. — 15 000 экз. (в пер.)
  • Авдеев Ю. К. В Чеховском Мелихове. — М.: Московский рабочий, 1968. — 112 с.
  • Музей-усадьба А. П. Чехова в Мелихове: Путеводитель / Составитель Ю. К. Авдеев.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мильков В. И., Мильков В. В. Возвращение к жизни // Московский журнал. — 2015. — № 2. — С. 33.

Արտաքին հղումներ խմբագրել