Արա Գևորգյան

հայ երաժիշտ
(Վերահղված է Ա. Գևորգյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արա Գևորգյան (ապրիլի 19, 1960(1960-04-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2004)[1]:

Արա Գևորգյան
Ծնվել էապրիլի 19, 1960(1960-04-19) (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
ԺանրերՊոպ, Ժողովրդական, Fusion
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներդաշնամուր
Գործունեություն1983–ներկա
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունԱրմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ
 Ara Gevorgyan Վիքիպահեստում

Հայաստանի ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի որդին է։

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։ 1970-1980 թվականներին սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։ 1987-1989 թվականներին նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թվականներին եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։

2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել Ծիծեռնակաբերդում՝ տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է ԱՄՆ-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։

Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն՝ «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների՝ «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։

Ունի խաղալիքների մեծ հավաքածու[2]։

Ձայներիզներ խմբագրել

  • «Օվկիանոսից այն կողմ», 1995
  • «Նոստալջի», 1997
  • «Անի», 1999
  • «Խոր Վիրապ», 2001
  • «Վաղարշապատ», 2009 (ԱՄՆ)

Պարգևներ խմբագրել

  • Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2002
  • Հայաստանի վաստակավոր արտիստ, 2004
  • «Համերաշխություն» շարժման կողմից ճանաչվել է «Տարվա ամենահամերաշխ մարդ», 2009
  • ՌԴ «Միխայիլ Լոմոնոսով» պատվո շքանշան
  • Երևանի քաղաքապետի մեդալ
  • Մոսկվայում «Կարոտ» փառատոնի մեդալ
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ
  • Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար՝ պարգևատրվել է «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արա Գևորգյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստ կոչմանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. «Արա Գևորգյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Գևորգյան» հոդվածին։