Աֆրոեվրասիա (հազվադեպ Աֆրասիա կամ Եվրաֆրասիա) գերմայրցամաք և ցամաքի խոշորագույն հատվածը Երկրի վրա, որն իր մեջ ներառում է Աֆրիկա և Եվրասիա մայրցամաքները (Եվրասիան իր հերթին բաժանվում է Ասիայի և Եվրոպայի)։ Ընդհանուր մակերեսը կազմում է 84 980 532 քառակուսի կիլոմետր տարածք, որի վրա բնակվում է մոտ 6.7 միլիարդ մարդ կամ Երկրի բնակչության մոտավորապես 85 %-ը։ Այն նաև հայտնի է որպես Հին Աշխարհ՝ ի հակադրություն Ամերիկայի, որն անվանում են Նոր Աշխարհ։

Աֆրոեվրասիա
Տեսակցամաք
Ամենաբարձր կետԷվերեստ
Ամենացածր կետՄեռյալ ծով
Մակերես84 980 532 կմ²
Կազմված էԱֆրիկա, Եվրասիա և Ասիա
Մասն էEarth's surface? և Երկիր
Քարտեզ
Քարտեզ

Աֆրոեվրասիա մայրցամաքը հիշատակվում էր, որպես համաշխարհային կղզի` անվանում, որն առաջարկվել էր սըր Հելֆորդ Ջոն Մաքքինդերի կողմից «Պատմության աշխարհագրական առանցքը» հոդվածի մեջ։ Տերմինն իր մեջ չի ներառում ոչ մայրցամաքային կղզիները և կղզեխմբերը։

Երկրաբանություն խմբագրել

Երկրաբանության մեջ համարվում է, որ Աֆրոեվրասիան գերմայրցամաք կդառնա, երբ Աֆրիկան բախվի Եվրոպային, թեև Աֆրիկան միացած էր Եվրասիային մինչև Սուեզի ջրանցքի շինարարությունը։ Ինչպես ենթադրվում է, դա տեղի կունենա 600 000 տարի հետո, երբ Իսպանիայի հարավային կետը կհասնի Աֆրիկային։ Երբ դա տեղի ունենա, Միջերկրական ծովը կմեկուսացվի Ատլանտյան օվկիանոսից։ Աֆրիկայի և Եվրոպայի վերջնական միաձուլումը, ինչպես համարվում է, տեղի կունենա 70 միլիոն տարի անց՝ միացնելով Միջերկրածովյան շրջանը և նոր լեռնաշղթաներ գոյացնելով` ի լրացում Ալպերին։

Բաժանում խմբագրել

Սովորաբար Աֆրոեվրասիան բաժանում են Աֆրիկայի և Եվրասիայի Սուեզի ջրանցքով, իսկ Եվրասիան բաժանում են Եվրոպայի և Ասիայի` Ուրալով և Կովկասով։ Սակայն գոյություն ունի նաև բաժանում Եվրասիա-Հյուսիսային Աֆրիկա և Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի` մշակութային և պատմական պատճառներով։

Գերմանացի ճարտարապետ Գերման Զյորգելն առաջարկում էր ցանկապատել Ջիբրալթարի նեղուցը հիդրոէլեկտրկական ամբարտակով և ավելի փոքր ամբարտակով` Դարդանելի նեղուցը[1]։ Արդյունքում, Միջերկրական ծովի մակարդակը կիջներ, իսկ Եվրոպան և Աֆրիկան կվերածվեինք մեկ մայրցամաք` Ատլանտրոպայի։

Ծանոթագրություններ խմբագրել