Աֆրիպեդիա նախագիծ (անգլ.՝ Afripedia Project), սկսվել է 2012 թվականի հունիսի կեսերից և գործում է մինչև այսօր։ Նպատակը Ֆրանսախոս Աֆրիկայում Վիքիպեդիայի օֆլայն հասանելության ստեղծումն է և աֆրիկացիներին Վիքիպեդիայում ներդրումներ անելու գործին խրախուսելը[1]։ Նախագիծը տեղադրում է տեղական Կիվիքս անլար և ինտերակտիվ ծառայության սերվերներ և ապահովում է ուսուցման և սպասարկման աջակցություն[2]։

Ադրոպեդիայի օգտատեր Կուլիկորոյում, Մալի
13 համալսարանների տեղադրությունները, որտեղ Կիվիքսին կցված է Աֆրիպեդիա նախագիծը

Հիմնադիր գործընկերներն են Վիքիմեդիա Ֆրանսիան, Ֆրանսիական ինստիտուտը և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը[3]։ Ֆրանսերեն խոսում են Աֆրիկայի բնակչության մոտավորապես 120 միլիոնը (2010)՝ այն տարածելով 24 ֆրանկոֆոն երկրում[4]։

Վիքիպեդիայի հասանելությունը USB-բանալիով նորություն չէր Աֆրիկայում, սակայն դրանք հաճախ հնացած են[1] լինում այն պարագայում, որ Աֆրիպեդիան անընդհատ թարմացվում է[5]։ Համագործակցող համալսարաններից շատերը ունեն ինտերնետի թույլ հասանելիություն, սակայն մի քանիսը ընդհանրապես ինտերնետի հնարավորություն չունեն[2]։

Նախագիծը առաջարկում է նաև Վիքիպեդիայի քույր նախագծերից Վիքիբառարանը[5]։ Ցանկացած բովանդակություն, որը նախապես տեղավորվում է ZIM-ի ֆայլում, կարող է փոխանցվել Աֆրոպեդիայի ցանցի վրա[6], Project Gutenberg և Վիքիդարանը, որպես օրինակ, առկա են որպես ZIM ֆայլեր[7][8]։

Նախագիծը խրախուսում է նաև Աֆրիպեդիա ակումբների ստեղծումը տեղի օգտատերի համար[9]։

Նախագիծը նկարագրվել է որպես կարևորագույն քայլ՝ Աֆրիկայում ինտերնետ հասանելիությանը զարգացնելու համար[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Afripedia, Wikipédia pour l'Afrique, news interview article in Citazine
  2. 2,0 2,1 Afripedia project increasing off-line access to Wikipedia in Africa, Wikimedia article
  3. 3,0 3,1 Afripedia ou comment consulter Wikipedia sans Internet, article in Slate Afrique
  4. (Ֆրանսերեն) La Francophonie dans le monde 2006–2007 published by the Organisation internationale de la Francophonie. Nathan, Paris, 2007
  5. 5,0 5,1 «Afripédia : un projet de promotion de Wikipédia en Afrique, news article in Afrik». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. Kiwix list of available content
  7. Emmanuel Engelhart: 50.000 public domain books available to everybody, everywhere, offline. In: Wikisource-l-Mailinglist. 19. November 2014. Accessed on 26 November 2014.
  8. #Wikimedia & Project #Gutenberg – the sum of all knowledge on Words and what not blog
  9. Afripedia project website