Օնլայն և օֆլայն

համացանցին կապակցվաց լինելու կամ չլինելու եզրույթներ

Օնլայն (անգլ.՝ online)[1][2] և Օֆլայն (անգլ.՝ offline)[3][4] եզրույթները համակարգչային տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում մեծ դեր ունեն։

ZyXEL Prestige 600 series DSL-մոդեմ

Սահմանումներ խմբագրել

Օքսֆորդի անգլերեն բառարանը[5] «օնլայն» (երբեմն նշվում է «գծի վրա») բառը սահմանում է, որպես «կառավարվող կամ միացված է համակարգչին» կամ «գործանեություն», «ծառայություն», որը հասանելի է բացառապես համացանցի միջոցով։

Եզրույթը օգտագործվում է բառերի համատեքստում, ինչպիսիք են «անձ», «օնլայն-գիշատիչ», «օնլայն-խաղ», «օնլայն-խանութ», «համացանցային բանկային համակարգում», ինչպես նաև «օնլայն-ուսուցում»;

Մյուս բառերում «օնլայն»-ը ներկայացված է «կիբեր» նախածանցով։ Օրինակ՝ «կիբերտարածություն», «կիբերհանցագործություն».

Համացանցի բնագավոռում օնլայն նշում է կապի միացրած կարգավիճակի վրա, իսկ օֆլայնը՝ կապի անջատած կարգավիճակի վրա։

Համակարգչային տեխնիկայում օնլայնը նշանակում է, որ սարքավորումը միացրած է և պատրաստ է աշխատելու համար, իսկ օֆլայն վիճակում անջատված։

Օրինակներ խմբագրել

Էլեկտրոնային փոստ խմբագրել

Էլեկտրոնային փոստը աշխատում է և օնլայն և օֆլայն ռեժիմներում։ Դա հնարավոր է Microsoft Outlook փոստային սերվերում, երբ օգտատերը միացվում է էլեկտրոնային փոստին օնլայն վիճակում և ստանում է նոր նամակներ, իսկ օֆլայն ռեժիմում այդ հնարավորությունըհ չկա։ Փոստի սերվերի օնլայն կամ օֆլայն վիճակները պարտադիր չեն, որ ցույցադրվի համակարգչի կապվելը համացանցին։ Համակարգիչը կարող է լինել ցանցում, կապվելով կաբելային մոդեմով կամ այլ միջոցներով, սակայն Outlook ծրագիրը աշխատում է օֆլայն վիճակում, քանի որ օգտատերը չի թարմացնում իր փոստային արկղը։ Դրանից բացի կապումը կարող է լինել նաև dial-up-ի օգնությամբ։

Վեբ-դիտարկիչ խմբագրել

Համատեղ օգտագործման երկրորդ օրինակը՝ վեբ-դիտարկիչն է, որը կարող է աշխատել և՛ օֆլայն, և՛ օնլայն, սակայն օպերատիվ ռեժիմով։ Ավտոնոմ ռեժիմում, օգտատերերը կարող են նայել օֆլայն, օգտագործելով էջերի կրկնօրինակները, որոնք նախապես ներբեռնվել են համացանցի միջոցով։ Դա օգտակար է, երբ համակարգիչը գտնվում է ավտոնոմ ռեժիմում կամ համացանցին կապվելը անհնար է կամ ցանկալի չէ։ Էջերը ներբեռնվում են երկու ձևով՝ բրաուզերի կեշով կամ տեղական կրկնօրինակելով։

Նամակ խմբագրել

Հաղորդակցության և ԶԼՄ-ի զարգացման շնորհիվ օնլայն և օֆլայն բառերը օգտագործվում են ավելի հաճախ։

Եթե մարդը մեսսենջերի ակտիվ օգտատեր է և արագ պատասխանում է նամակների, ապա դա անվանում են «օնլայն-նամակ», իսկ եթե նամակի պատասխանը ուշանում է, ապա «օֆլայն-նամակ»։

Այդ նույն բնագավառում, եթե մարդ ցանցում է, ապա օնլայն է, իսկ եթե ոչ՝ օֆլայն[6]։

Ընդհարում խմբագրել

Համացանցը, վիրտուալ է կամ կիբերտարածություն է, իսկ օֆլայնը՝ իրականություն է (այսինքն իրական կյանք կամ ֆիզիկական կյանք)[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Definition: on line
  2. Definition: on-line
  3. Definition: off line
  4. Definition: off-line
  5. «Dictionary of British and World English. Oxford University Press». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. Slater, Don (2002) Social relationships and identity online and offline. In: Lievrouw, Leah and Livingstone, Sonia, (eds.) Handbook of New Media: Social Shaping and Consequences of Icts. Sage Publications, London, UK, pp. 533-546. ISBN 0761965106
  7. Don Slater
  8. Social relationships and identity online and offline

Արտաքին հղումներ խմբագրել