Աֆրիկյան քաղաքակրթությունների թանգարան
Աֆրիկյան քաղաքակրթությունների թանգարան (ֆր.՝ Musée des civilisations noires), պետական պատմական թանգարան Դակարում՝ Սենեգալում։ Բացվել է 2018 թվականի դեկտեմբերի 6-ին։ Որպես թանգարանի ստեղծման նախաձեռնող հանդես է եկել նախագահ Լեոպոլդ Սեդար Սենգորը։ Թանգարանի էքսպոզիցիան, որը ներառում է ավելի քան 18 000 ցուցանմուշ, նվիրված է աֆրիկյան ժողովուրդների պատմությանն ու մշակույթին։
Աֆրիկյան քաղաքակրթությունների թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Dakar-Plateau? |
Վայր | Դակար |
Հիմնադրվել է | դեկտեմբերի 21, 2011[1][2] |
Կայք | mcn.sn |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Աֆրիկյան մշակույթին նվիրված թանգարանի ստեղծումը առաջարկել է սենեգալցի բանաստեղծ և քաղաքական գործիչ Լեոպոլդ Սեդար Սենգորը՝ 1966 թվականին Աֆրիկյան արվեստի համաշխարհային փառատոնի ժամանակ։ 1970-ական թվականներին նախագծի իրականացմանը խանգարել է ճգնաժամը։ 2009 թվականին Սենեգալի նախագահ Աբդուլայ Վադը հայտարարել է նախագծի թարմացման մասին և 2011 թվականի դեկտեմբերի 20-ին դրել է թանգարանի ապագա շենքի հիմնաքարը[3]։ Քաղաքական անկայունության պատճառով երկրում շինարարական աշխատանքները շարունակվել են 2013 թվականի դեկտեմբերին և ավարտվել են 2015 թվականի դեկտեմբերին[4]։
Նախագծի իրականացման համար ծախսվել է մոտ 30 միլիոն եվրո, որը Սենեգալին տրամադրել է ՉԺՀ-ն[4]։ Թանգարանի շինարարությունը իրականացրել է չինական Shanghai Construction Group[en] ընկերությունը[5]։ Աշխատանքների ավարտի մասին պաշտոնապես հայտարարվել է 2016 թվականի հունվարի 26-ին՝ Սենեգալի մշակույթի և կապի նախարար Մբագնիկա Նդիայե և Չինաստանի առևտրի փոխնախարար Ցյան Կեմինի ներկայությամբ[6]։
Թանգարանը բացվել է 2018 թվականի դեկտեմբերի 6-ին նախագահ Մակի Սալլի կողմից Կամորյան կղզիների նախագահ Ազալի Ասումանիի և Չինաստանի մշակույթի նախարար Լո Զուգատայի ներկայությամբ։ Թանգարանի առաջին տնօրենն է դարձել սենեգալցի հնագետ Համադի Բաքումը[7]։
ՇենքԽմբագրել
Թանգարանի հատակագիծը ստեղծելիս ճարտարապետները որպես նմուշ վերցրել են Կազամանսում գտնվող իմպլուվիումը[8]։ Թանգարանը զբաղեցնում է 13785 մ2 մակերես և ունի 4 մակարդակ։ Բացի ցուցահանդեսային սրահներից, թանգարանում կա համերգների սրահ, 150 տեղանոց հանդիսությունների սրահ, ցուցահանդեսային ստուդիա, բազմագործառութային և պահեստային շինություններ։
ՀավաքածուԽմբագրել
Թանգարանի հավաքածուի մեջ են տնում մոտ 18 000 ցուցանմուշ։ Հավաքածուները, բացի պատմականից, ներառում են ժամանակակից աֆրիկյան նկարիչների և քանդակագործների, նաև աֆրիկյան մշակույթով ներշնչված հեղինակների ստեղծագործությունները։ Թանգարանի մուտքի մոտ այցելուներին դիմավորում է բաոբաբի հսկայական քանդակը, որի հեղինակը հայիթցի նկարիչ Էդուարդ Դյուվալ-Կարյենն է։ Թանգարանի ղեկավարությունը Սենեգալից գաղութային շրջան տեղափոխված գեղարվեստական արժեքների վերականգնման քաղաքականություն է վարում։ Նման առարկաներից է 18-րդ դարի զորահրամանատար էլ Հաջ Օմարի սուրը և սուֆիզտական եղբայրության անդամ Թիջանիան, որն այժմ պահվում է Փարիզի բանակի թանգարանում[9][10]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Senegal Opens Museum of Black Civilizations—One of the Largest of Its Kind In the World.
- ↑ Senegal's president lays foundation stone for Black Civilization Museum.
- ↑ Faye, Cherif (21 Decrmber 2011)։ «Musée des civilisations noires: La première pierre posée par le Président Wade»։ Référence multimedia du sénégal (ֆրանսերեն)։ www.xibar.net։ Վերցված է 30.08.2019
- ↑ 4,0 4,1 Lechapelays, Marie (29 November 2018)։ «Sénégal: le musée des Civilisations noires bientôt sur orbite»։ Le Point (ֆրանսերեն)։ www.lepoint.fr։ Վերցված է 30.08.2019
- ↑ «Cérémonie de pose de la première pierre du musée des civilisations noires» (ֆրանսերեն)։ www.dakaractu.com։ 20 December 2018։ Վերցված է 30.08.2019
- ↑ «50 ans après — Le Musée des civilisations noires est fin prêt au Sénégal»։ All Africa (ֆրանսերեն)։ www.fr.allafrica.com։ 27 January 2016։ Վերցված է 30.08.2019
- ↑ «Le Sénégal souhaite la restitution de «toutes» ses œuvres d’art»։ Le Monde (ֆրանսերեն)։ www.lemonde.fr։ 28 November 2018։ Վերցված է 30.08.2019
- ↑ «Le Sénégal inaugure un Musée des civilisations noires à Dakar»։ Le Monde (ֆրանսերեն)։ www.lemonde.fr։ 5 December 2018։ Վերցված է 30.08.2019
- ↑ Michel, Serge (28 November 2018)։ «Et si l’on rendait à l’Afrique son patrimoine?»։ Le Monde (ֆրանսերեն)։ www.lemonde.fr։ Վերցված է 30.08.2019
- ↑ de Lesseux, William. Chaverou, Eric (6 Decrmber 2011)։ «A Dakar, le musée des civilisations noires “tourné vers l’avenir”»։ France Culture (ֆրանսերեն)։ www.franceculture.fr։ Վերցված է 30.08.2019