Աֆրասիաբ (երբեմն գրվում է Աֆրոսիաբ, Աֆրոսիյաբ կամ Աֆրասիյաբ, ուզբ.՝ Afrosiyob), 200 հա մակերեսով հնաքաղաք` ժամանակակից Սամարղանդ քաղաքի հյուսիսային մասում, դեղնա-մոխրագույն լյոսային ժայռերի տեսքով[1]։ Համարվում է, որ Աֆրասիաբը եղել է Սողդիանայի հնագույն մայրաքաղաքը` հայտնի Մարականդան[2]։ Հնագույն քաղաքն ստացել է իր անվանումը պարսիկ մեծ բանաստեղծ Ֆիրդուսու «Շահնամե» պոեմի լեգենդար հերոսներից մեկի` արքա Թուրան Աֆրասիաբի անունով։

Բնակավայր
Աֆրասիաբ
Afrasiab - details from The Ambassadors' Painting.JPG
ԵրկիրՈւզբեկստան Ուզբեկստան
Մակերես229 հեկտար, 274 հեկտար
##Աֆրասիաբ (Ուզբեկստան)
Red pog.png

Պատմական տեղեկությունԽմբագրել

Աֆրասիաբի հնագիտական ​​հետազոտությունները սկսվել են 1870-ական թվականներից[3], երբ Ռուսաստանը նվաճել է Միջին Ասիան։ Հնագիտական ​​հետազոտությունները[4] փաստում են, որ մեր դարաշրջանի սկզբից մի քանի դար առաջ Սամարկանդը[5] Միջին Ասիայի խոշոր առևտրային և մշակութային կենտրոններից մեկն էր։ Մարականդա քաղաքը հյուսիսից և արևելքից շրջապատված էր գետերի վտակներով, իսկ հարավից և արևմուտքից՝ խորը ձորերով։

Քաղաքում հայտնաբերվել են կավե զարդանախշերով ամանեղենների նմուշներ, թրծած արձանիկներ, ոսկրատան բեկորներ, որոնք պատրաստված են ապակուց, աշխատանքի տարբեր գործիքներ, կանացի զարդեր, մետաղադրամներ։

Պարզվել է, որ քաղաքը ուներ ուղիղ և ամրածածկ փողոցներ, որոնք բաժամվում են թաղամասերի` գուարների, շրջապատված էր հզոր պատնեշներով, որոնց ներսում էին միջնաբերդը, բնակելի տները և արհեստանոցները։ Օրինակ` 6-7 դարերի շինություններում պատերը զարդարված էին բարձրարվեստ որմնանկարով, որոնք պատրաստված էին կավե սվաղով, վառ սոսնձային ներկերով։ Շենքերից մեկում հայտնաբերվել են յուրօրինակ ժանրային նկարներ, որոնք պատերին դրված էին երեք շարքերով։ Դրանց վրա պատկերված էր տոնական հագուստներով տղամարդկանց և կանանց երթը՝ իրական և ֆանտաստիկ կենդանիների ուղեկցությամբ, որոնք հարուստ նվերներ էին բերում։

Քաղաքի կառավարիչի պալատի պատերի վրա հայտնաբերվել է մեծ կոմպոզիցիա, որում պատկերված էր երթ, որը գլխավորում էր սպիտակ փղի վրա գտնվող կերպարը` ենթադրաբար` արքայադուստրը կամ թագուհին։ Լավ պահպանվել է երթին հետևով երեք ձիավոր կանանցից մեկի նկարը։ Նա հագած է կարճ կարմիր զգեստ, դեղին տաբատ և սև կոշիկ, նրա ձեռքերը զարդարված են ապարանջաններով, իսկ ուսին շարֆ կա։ Կանանց հետևում կանգնած են ուղտերով երկու տղամարդիկ` զինված երկար ուղիղ սրերով և կարճ դաշույններով։ Ենթադրաբար` այստեղ պատկերված է հարսանեկան միջոցառում, փղի վրա նստած արքայադուստրը գնում է պալատ` իր փեսացուի մոտ` ընկերուհիների և կարևոր պաշտոնյաների ուղեկցությամբ[6]։ Բացի այդ, Աֆրասիաբում եղել է դահլիճ, որը զարդարված էր փայտե քանդակներով, որոնք փրկվել են 13 դար առաջ քաղաքն ավերած հրդեհից։ Լ. Ալբաումի կարծիքով` արևմտյան պատի վրա գտնվող աֆրասիբյան գեղանկարչության գործիչների ամենամեծ խումբը թյուրքերի պատկերն է։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև բնապատկերային ձևի հարթաքանդակներ[7]։

Աքեմենյանների օրոք քաղաքը շրջապատված էր բարձր պարիսպով, ներքին միջանցքներով և աշտարակներով։

9-ից 10-րդ դարերում, երբ Սամակրանդը դառնում է Իսլամի Արևելյան մշակութային կենտրոններից մեկը, և Սամանիների դինաստրայի առաջին մայրաքաղաքը, Աֆրասիաբի արևմտյան մասում կառուցվել է Սամանինական թագավորի հոյակապ պալատը։ Մինչև 10-րդ դարը քաղաքի տարածքը հասնում է 220 հա-ի։ Դրանից հարավ գտնվում էր շուկաներով, մզկիթներով, լոգարաններով և քարավաններով արվարձան։ Քաղաքում կառուցվել են կապարե խողովակներից պատրաստված ջրագիծ և հիմնվել է չինական թղթի արտադրություն։

11-ից 13-րդ դարերում Սամակրանդը դառնում է արևմտյան պետական Կարախանդի մայրաքաղաքը և շրջապատվում է նոր պաշտպանիչ պարիսպներով[8]։

12-րդ դարում Սամարկանդում կրախանդացի Իբրահիմ իբն Խուսայնը կառուցել է պալատ, որը գտնվում էր միջնաբերդի ստորին մասում։ Պեղումների ընթացքում հայտնաբերել են մոնումենտալ նկարչության մասնիկներ։ Արևելյան պատին թյուրք զինվոր էր, որը հագել էր դեղին կաֆտան և ձեռքին աղեղ կար։

13-րդ դարի սկզբին Խորեզմշահ Մուհամեդը գրավում է Սամարկանդը և կառուցում է նոր պալատ Կարախանիդով պալատի փոխարեն։ 13-րդ դարում Խորեզմշահի պետությունը նվաճվում է Չինգիզ խանի կոսղմից, իսկ Սամակրանդը գրավում են մոնղոլները։ 13-րդ դարի երկրորդ կեսին միջչինգիզյան պատերազմների ընթացքում Սարմականդը շատ էր տուժել, ինը հանգեցվել է Աֆրասիբա հնաքաղաքի վերջնական դատարկմանը։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Афросиаб»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  2. Մարականդան ներկայիս Սամարղանդի անվանումն է։ Այս անվամբ իրենց աշխատություններում այն հիշատակել են հույն պատմաբաններ Քվինտոս Կուրտիոս Ռուփոսը, այնուհետև` Արիանոսը, Ստրաբոնը։
  3. Առաջին պեղումներն անց են կացվել քաղաքապետ Բորզենկովի կողմից, 1874 թվականին և փոխգնդապետ Կրեստովսկու կողմից, 1883 թվականին
  4. [1]
  5. Այժ ժամանակ կոչվում էր Մարականդա
  6. Ю. Н. Алескеров // Городище Афросиаб Archived 2008-08-03 at the Wayback Machine.
  7. Альбаум Л.И., Живопись Афрасиаба. Т., 1975, с.28
  8. Karev Yury, Qarakhanid wall paintings in the citadel of Samarqand: first report and preliminary observations in Muqarnas. Annual on the visiual culture of the Islamic world. Editor Gutru Necipoglu. Volume 22. Leiden-Brill, 2005, p.46-83

Արտաքին հղումներԽմբագրել