Աֆղանստանի ազգային թանգարան
Աֆղանստանի ազգային թանգարան (պարս․՝ موزیم ملی افغانستان, Mūzīyam-e mellī-ye Afghānestān, փուշթու՝ د افغانستان ملی موزیم, Də Afghānistān Millī Mūzīyəm), հայտնի է նաև որպես Քաբուլի թանգարան, երկհարկանի կառույց՝ Քաբուլի կենտրոնից 9 կմ հարավ-արևմուտք: Միջազգային ստանդարտներին համապատասխան՝ թանգարանի տարածքն ընդլայնվել է, այցելուների հանգստի և զբոսանքի համար ստեղծվել է մեծամասշտաբ հարակից այգի[1][2]: Թանգարանը համարվել է աշխարհի լավագույն թանգարաններից մեկը[3][4]:
Աֆղանստանի ազգային թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Քաբուլ |
Վայր | Քաբուլ |
Հասցե | Darulaman Road |
Հիմնադրված է | 1922 |
Կայք | afghan-web.com/kabul-museum/ |
![]() | |
![]() |
Թանգարանն ունեցել է Կենտրոնական Ասիայի կարևորագույն հավաքածուներից մեկը[5]՝ մի քանի հազարամյակների թվագրվող շուրջ 100000 նմուշներով: 1992 թվականին՝ քաղաքացիական պատերազմը սկսվելուց հետո, թանգարանը բազմիցս կողոպտվել է, արդյունքում ցուցադրվող 100000 նմուշների 70 %-ը կորել է[6]: 2007 թվականից մի շարք միջազգային կազմակերպություններ օգնել են վերականգնելու ավելի քան 8000 ցուցանմուշներ, որոնցից վերջինը կրաքարե քանդակ էր Գերմանիայից[7]: 2012 թվականին Միացյալ Թագավորությունը վերադարձրել է շուրջ 843 ցուցանմուշ, այդ թվում՝ 1-ին դարի Բահրամի հայտնի փղոսկրե ֆիգուրներ[8]:
ՊատմությունԽմբագրել
Աֆղանստանի ազգային թանգարանը բացվել է 1919 թվականին Աֆղանստանի թագավորի Ամանուելլահ-Խանի կառավարման ժամանակ[9]: Հավաքածուն ի սկզբանե եղել է Բաղ-է Բալա պալատում, սակայն 1922 թվականին տեղափոխվել է և գործել է որպես «Հետաքրքրությունների կաբինետ»[10]: Ներկայիս վայր թանգարանը տեղափոխվել է 1931 թվականին[11]: Պատմաբան Նենսի Դուպրին 1964 թվականին համահեղինակել է A Guide to the Kabul Museum (Քաբուլի թանգարանի ուղեցույց) գիրքը: Թանգարանի նոր շենքի նախագծման համար 1973 թվականին աշխատանքներ է իրականացրել դանիացի մի ճարտարապետ, սակայն ծրագրերը երբեք չեն իրականացվել[12]: 1989 թվականին Տիլյա Տեպեն տեղափոխվել է Դա Աֆղանստան բանկի ստորգետնյա պահոց[6]:
1990-ականների սկզբին նախագահ Մոհամադ Նաջիբուլահի իշխանության փլուզումից և դաժան քաղաքացիական պատերազմի սկզբից թանգարանը բազմիցս կողոպտվել է՝ արդյունքում կորցնելով ցուցադրվող 100000 ցուցանմուշների 70 %-ը[6]: 1993 թվականի մայիսի հրթիռային հարձակումից բեկորների է վերածվել անտիկ կավագործական հավաքածուն[13]: 1994 թվականի մարտին, որպես ռազմական բազա օգտագործվող թանգարանը, հրթիռից հրդեհվել է և լուրջ վնասներ կրել: Նախագահ Ռաբբանիի կառավարության Տեղեկատվության և մշակույթի նախարարությունը հրամայեց, որ թանգարանի 71 աշխատակիցները հավաքածուն տեղափոխեն Քաբուլ հյուրանոց (այժմ` Սերենա հյուրանոց)` փրկելու դրանք հետագա կեղեքումից և հրետակոծություններից[12]: 1996 թվականի սեպտեմբերին թանգարանի աշխատակազմն ավարտեց մնացած նյութերի կատալոգային գրանցումը[5]: 2001 թվականի փետրվար-մարտ ամիսներին Թալիբանն ավերել է բազմաթիվ արվեստի գործեր[14]: 2001 թվականի նոյեմբերին հաղորդվել է, որ տարվա ընթացքում Թալիբանը ոչնչացրել է առնվազն 2750 հնագույն արվեստի գործեր[15]:
2003-2006 թվականներին շենքի վերանորոգման համար ծախսվել է մոտ 350000 դոլար: Ամենաթանկարժեք նմուշներից շատերը զմռսվել են մետաղական արկղերի մեջ, անվտանգության համար տեղափոխվել, վերականգնվել են և գույքագրվել 2004 թվականին[16]: Որոշ հնագիտական նմուշներ հայտնաբերվել են Քաբուլի պահոցներում[17], ինչպես նաև Շվեյցարիայում[18]: 2007 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Ինտերպոլն օգնել են վերականգնելու ավելի քան 8000 արտեֆակտներ, որոնցից վերջինը Գերմանիայից կրաքարային քանդակն է[7] և 843 արվեստի գործեր, որոնք Բրիտանական թանգարանը վերադարձրել է 2012 թվականի հուլիսին, ներառյալ՝ 1-ին դարի Բահրամի հայտնի փղոսկրե ֆիգուրներ[8]:
2012 թվականին Իսպանիայից մի ճարտարապետական ընկերություն հաղթել է Աֆղանստանի ազգային թանգարանի նոր նախագծման համար մրցույթում[1]: Աշխատանքները սկսվել են 2013 թվականին: Միջազգային ստանդարտներին համապատասխան՝ թանգարանի տարածքն ընդլայնվել է, այցելուների հանգստի և զբոսանքի համար ստեղծվել է մեծամասշտաբ հարակից այգի[2]:
ՀավաքածուներԽմբագրել
Թանգարանի հավաքածուում ներառված են այնպիսի փղոսկրյա գանձեր, ինչպիսիք են՝ անտիկ իրեր Քուշական թագավորությունից, վաղ բուդդիստական և իսլամական նմուշներ: Թանգարանի ամենահայտնի և 1990-ականների փոթորկուն ժամանակահատվածը վերապրած նմուշներից է Քանիշկա թագավորի Ռաբատակի մակագրությունը:
Հնագիտական նյութերԽմբագրել
Քաբուլի ազգային թանգարանը համարվում է երկրի տպավորիչ հնագիտական գտածոների պահեստ: Դրանց թվում են՝ նկարազարդ ֆրեսկոների Դիլբերջինից, փորագրություններ, ճարտարապետական դետալներ, քանդակներ, մետաղական առարկաներ և մետաղադրամներ, որոնք փրկվել են Ալ Խանումում և Սուրխ Կոտալում ֆրանսիական պեղումներից, Բաղրամ քաղաքում գտնվող առևտրի պահեստում հայտնաբերված առարկաների տպավորիչ հավաքածու, որը ներառում է փղոսկր Հնդկաստանից, հայելիներ Չինաստանից և ապակե տարաներ Հռոմեական կայսրությունից, Հեդայի ավազե գլուխներ, բուդդայական քանդակներ Թեպե Սարդարից, Աֆղանստանի այլ վանական հաստատություններից; Ղազնիում հայտնաբերված Ղազվանիդ և Տիմուրիդ ժամանակաշրջանից իսլամական արվեստի մեծ հավաքածու[19]:
Դրամագիտական հավաքածուԽմբագրել
Ազգային թանգարանն ունի մետաղադրամների մեծ հավաքածու: Ըստ ավստրիացի դրամագետ Ռոբերտ Գյոբլի[20]՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ կատարված հավաքածուի աուդիտի ընթացքում թանգարանն ունեցել է 30000 նմուշ: Պարզ չէ, թե ինչպես է հավաքածուն ընդլայնվել կամ կորել տարբեր պատերազմների ընթացքում: Հավաքածուն պարունակում է Աֆղանստանում վերականգնված հնագիտական նյութերի մեծ մասը: Աֆղանստանում ֆրանսիական հնագիտական պատվիրակությունը (DAFA) հրապարակել է Սուրխ Կոտալ քաղաքում հայտնաբերված մետաղադրամները, ինչպես նաև Բեգրամի պեղումների ժամանակ հայտնաբերված մետաղադրամները[21]: Միր Զաքահի պահուստի մի մասը, որը մետաղադրամներ է ներառում մ.թ.ա. 4-րդ դարից մինչև մ.թ. 3-րդ դար, ունի 11500 արծաթե և պղնձե մետաղադրամներ, որոնք պահվում են թանգարանում: Պահուստի մի մասը հրապարակել է Ֆրանսիական հնագիտական պատվիրակությունը[22]: Թանգարանն ունի դրամագիտական բաժնի համադրող, սակայն հավաքածուն շարունակում է գիտնականների և հանրության համար փակ մնալ[23]:
Շրջիկ հավաքածուԽմբագրել
Հավաքածուի որոշ կարևոր մասեր, ներառյալ նյութեր Բեգրամից, Ալ Խանումից, Տեպե Ֆուլոլից և ոսկե զարդեր պեղված Տիլյա Տեպեի բոլոր վեց հուղարկավորություններից, 2006 թվականից ի վեր ներկայացվում են որպես ճանապարհորդական ցուցահանդեսներ: Դրանք ցուցադրվել են Ֆրանսիայի Գիմե թանգարանում, ԱՄՆ-ի չորս թանգարաններում, Կանադայի քաղաքակրթության թանգարանում, Բոննի թանգարանում (Գերմանիա) և Բրիտանական թանգարանում: Դրանք շարունակում են շրջագայել և ի վերջո կվերադառնան Ազգային թանգարան[24]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bustler։ «Winners of the National Museum of Afghanistan Competition»
- ↑ 2,0 2,1 «U.S. and Afghan Officials Inaugurate New Facilities for the National Museum»։ kabul.usembassy.gov։ December 5, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին։ Վերցված է 2014-01-24
- ↑ From Our Own Correspondent - a celebration of fifty years of the BBC Radio Programme by Tony Grant
- ↑ Games without Rules: The Often-Interrupted History of Afghanistan by Tamim Ansary
- ↑ 5,0 5,1 Girardet, Edward, Jonathan Walter, eds. (1998)։ Afghanistan։ Geneva: CROSSLINES Communications, Ltd.։ էջ 291
- ↑ 6,0 6,1 6,2 Lawson Alastair (մարտի 1, 2011)։ «Afghan gold: How the country's heritage was saved»։ BBC։ Վերցված է մարտի 1, 2011
- ↑ 7,0 7,1 (31 January 2012) Germany returns Afghan sculpture bbc.co.uk/news/
- ↑ 8,0 8,1 (19 July 2012) Looted art returned to Afghanistan, bbc.co.uk
- ↑ Afghanistan: Hidden Treasures from the National Museum, Kabul (2008), p. 35. Eds., Friedrik Hiebert and Pierre Cambon. National Geographic, Washington, D.C. 978-1-4262-0374-9.
- ↑ Meharry, Joanie Eva "The National Museum of Afghanistan: In Times of War", The Levantine Review
- ↑ «National Museum of Afghanistan - SILK ROAD»։ en.unesco.org
- ↑ 12,0 12,1 Grissmann Carla (February 19, 2004)։ «KABUL MUSEUM»։ in Ehsan Yarshater։ Encyclopædia Iranica (Online ed.)։ United States: Columbia University
- ↑ «Museum Under Siege: Full Text - Archaeology Magazine Archive»։ archive.archaeology.org
- ↑ «Destruction in Kabul: I watched as the Taliban destroyed my life's work»։ BBC News։ հունվարի 20, 2016։ Վերցված է փետրվարի 15, 2019
- ↑ «Taliban destroyed museum exhibits»։ նոյեմբերի 23, 2001 – via www.telegraph.co.uk
- ↑ Afghanistan: Hidden Treasures from the National Museum, Kabul (2008), pp. 37-53. Eds., Friedrik Hiebert and Pierre Cambon. National Geographic, Washington, D.C. 978-1-4262-0374-9.
- ↑ «Interviews: Priceless Afghan Treasures Recovered»
- ↑ «Afghan treasures return to Kabul»։ BBC News։ մարտի 17, 2007
- ↑ Tissot, F (2006) Catalogue of the National Museum of Afghanistan 1931-1985, UNESCO Publishing
- ↑ Göbl Robert (հուլիսի 4, 1962)։ «Report on mission as field expert numismatist at the National Museum at Kabul: Afghanistan»։ UNESCO։ Վերցված է փետրվարի 15, 2019
- ↑ Ghrishman, 1946
- ↑ Curiel, R and Schlumberger, D (1953) Tresors Monetaires D'Afghanistan MDAFA XIV: 65-97
- ↑ Journal of the Oriental Numismatic Society, No. 207
- ↑ Cambon, P Afghanistan les tresors retrouves, Paris 2007
Արտաքին հղումներԽմբագրել
- Hidden Treasures from the National Museum, Kabul | National Geographic
- Website National Museum of Afghanistan
- Gold Exhibit
- [1]
- The Pillage of Kabul Museum
- Museum Under Siege by Nancy Hatch Dupree
- "Lost" Afghan Treasures Found at the Wayback Machine (archived February 8, 2005)
- Association for the Protection of Afghan Archeology
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աֆղանստանի ազգային թանգարան կատեգորիայում։ |