Աֆիֆ Աբադի այգի (պարս․՝ باغ عفیف آباد ), թանգարանային համալիր Իրանի Շիրազ քաղաքում:

Աֆիֆ Աբադի այգի
Royal Palace of Afif-Abad Garden in Shiraz, Persia, 2013.jpg
ՏեսակՊարսկական այգիներ և թանգարան
ԵրկիրFlag of Iran.svg Իրան[1][2]
ՏեղագրությունՇիրազ և Ֆարս[2]
ՎայրՇիրազ[2]
Հիմնադրված է1863

Համալիրը կառուցվել է 1863 թվականին Շիրազի հարուստ Աֆիֆ Աբադ թաղամասում: Այն գտնվում է նախկին թագավորական կալվածքում: Հիմա այնտեղ գործում է զենքի թանգարան և պարսկական այգի: Դրանք բոլորն էլ բաց են հանրության առաջ և 913 համարի տակ ներգրավված է Իրանի ազգային ժառանգության ցուցակում:

ՊատմությունըԽմբագրել

Աֆիֆ Աբադի այգին ունի 127000 մ² մակերես և հանդիսանում է Շիրազի ամենահին և ամենագեղեցիկ այգիներից մեկը

Դեռևս Սեֆյանների ժամանակաշրջանից եղել է թագավորական պալատ:

Ներկայիս գլխավոր շենքը կառուցել է Միրզա Ալի Մահոմետ Խան Կավամ II-ը 1863 թվականին[3]: Նա այգու համար գնել է ստորգետնյա ջրատար՝ ոռոգումն ապահովելու համար: Իր մահից հետո այգին ժառանգել են Աֆիֆները: Այսպիսով այգին հենց այստեղից էլ ստացել է Աֆիֆ Աբադ անվանումը:

1962 թվականին շենքը վերանորոգվել է զինվորականների կողմից: Այժմ այնտեղ զենքի թանգարան կա[4]: р

ՃարտարապետությունըԽմբագրել

Համալիրի ճակատային հատվածում կան չորս սյուներ, որոնք պատրաստված են Պերսեպոլիսի սյուների օրինակով:

Զենքի թանգարանըԽմբագրել

Թանգարանում կան մեծ զենքերի հավաքածուներ. հրազեններ, ինքնաձիգներ, ավտոմատներ, վահաններ, սաղավարտներ, որսորդական հրացաններ: հատուկ արժեքավոր ցուցանմուշների շարքում կարելի է նշել Ֆաթհ Ալի շահի, Նասեր էդ-Դին շահի, Մոզաֆեր էդ-Դին շահի, Ռեզա շահի, Փախլավի, Մոհամմեդ Ռեզա Փախլավի և այլ արքաների զենքերը[5]:

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 2,2 https://tools.wmflabs.org/heritage/api/api.php?action=search&format=json&srcountry=ir&srlang=fa&srid=913 — 2017.
  3. The Afifabad Garden
  4. پک|محمد کریم خرمایی|۱۳۸۶|ک=شیراز یادگار گذشتگان|ص=۹۱
  5. پک|محمد کریم خرمایی|۱۳۸۶|ک=شیراز یادگار گذشتگان|ص=۹۵