Պարսկական այգիներ կամ Իրանական այգիներ (պարս․՝ باغ ایرانی), այգիներ Իրանում և մի շարք այլ երկրներում։ Այգիները ձևավորվել են այգեգործական արվեստով, որն ազդել է Անդալուզիայից մինչև Հնդկաստան, ինչպես նաև նրա սահմաններից դուրս գտնվող այգիների դիզայնի վրա[1][2]։ Ալ-Համբրայի այգիների վրա մեծ ազդեցություն ունի Պարսկական այգիների փիլիսոփայությունը և ոճը, որը ձևավորվել է Ալ-Անդալուսական՝ մուսուլմանական Իսպանիայի ժամանակաշրջանից։ Հումայունայի գերեզմանում և Թաջ Մահալում են գտնվում աշխարհի ամենամեծ Պարսկական այգիներից մի քանիսը, որոնք ստեղծվել են Հնդկաստանում՝ Մեծ Մողոլների կայսրության ժամանակաշրջանում։

WorldHeritageBlanc.svg
Պարսկական այգիներ
Persian gardens*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Bagh-e Eram (1).jpg
Երկիր Իրան
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2011  (35 նստաշրջան)
Համար 1372
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

2011 թվականին Պարսկական այգիներից 9-ը (Պասարգադ, Սպահան, Կաշան, Շիրազ, Մահան, Յազդ քաղաքների այգիները) ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։

ՍտուգաբանությունԽմբագրել

 
Էրամ այգի, Իսպանիայի Շիրազ քաղաքում

Աքեմենյան պետության ժամանակից սկսած, երկրային դրախտի գաղափարը տարածվել է պարսկական գրականության և մի շարք մշակույթների օրինակների միջոցով՝ Սելևկյանների կայսրության ժամանակաշրջանում կառուցված Հելլենական այգիները և Պստողմեոսյան այգիները Ալեքսանդրիայում։ Ավեստերեն լեզվով այգիները կոչում են pairidaēza, հին պարսկերենով՝ paridaida, մարերենով՝ paridaiza, աքքադերենով՝ pardesu, ֆրանսերենով՝ paradis, գերմաներենով՝ Paradies, և անգլերենով՝ paradise։

Այգիները եղել են միմյանց կցված։ Այգիների նպատակը եղել է, և այն է՝ ապահովել տարբեր ոճեր։

ՊատմությունԽմբագրել

 
Շախզադե այգի, Կերման գավառում

Պարսկական այգիները հնարավոր է, կառուցվել են դեռևս մ․թ․ա 4000-ական թվականներին։ Պասարգադի ուրվագիծը, որը ստեղծվել է մոտավորապես մ․թ․ա 500 թվականին, գոյություն ունի մինչև այսօր։

Սասանյան կայսրության օրոք (III-րդ դար-VII դարեր) և զրադաշտականության ազդեցությամբ ջրի դերն արվեստում մեծապես աճեց։ Այս միտումը դրսևորվում է այգու ձևավորման մեջ, ավելի մեծ շեշտադրումով՝ շատրվանները և լճակները։ 13-րդ դարում մոնղոլները ներխուժեցին Պարսկաստան, ինչը հանգեցրեց այգու կառուցվածքի նոր շեշտադրմանը։ Ապա, մոնղոլները Պարսկական այգիների ավանդույթը ներմուծել են իրենց կայսրություն։

 
Abbas Abad Garden

Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուրը Պարսկական այգիները ներմուծեց Հնդկաստան։ Ագրա քաղաքում ստեղծվեց առաջին Պարսկական այգիներից մեկը՝ Արաբ Բաղը։ Թաջ Մահալը մարմնավորում է Պարսկական իդեալական դրախտի գաղափարը։

Սեֆյանները (XVII-XVIII-րդ դարեր) կառուցել և զարգացրել են էպիկական դասավորությունները, ընդլայնել են պալատի տարածքը և դարձել դրա անբաժանելի գեղագիտական և ֆունկցիոնալ մասը։ Հետևյալ դարերում, եվրոպական՝ մասնավորապես Ֆրանսիայի, և երկրորդ հերթին Ռուսաստանի և Միացյալ Թագավորության այգիների ձևավորումը, սկսեց ազդել Պարսկակական այգիների ձևավորման վրա։

Ավանդական ձևերն ու ոճը դեռևս կիրառվում են ժամանակակից իրանական այգիներում։ Ձևերն ու ոճերն այժմ հայտնվում են նաև պատմական վայրերում, թանգարաններում և այլն։

ՈճերԽմբագրել

Պարսկական այգիները չեն սահմանափակվում որոշակի ոճով՝ հաճախ ինտեգրում են տարբեր ոճեր։

Պարսկական այգիների վեց հիմնական ոճերը ներկայացված են հետևյալ ցանկում․

Դասական Ձև Խառը
Հանրային Hayāt Meidān Այգի
Մասնավոր Hayāt Chahār Bāgh Բաղ

HayātԽմբագրել

Հասարակական, դասական, պարսկական դասավորություն է, որի շեշտը դրված է գեղագիտական ֆունկցիաների վրա։ Մարդու կողմից ստեղծված այգու կառույցները առանձնանում են կամարներով և ավազաններով։ Հողը հաճախ ծածկված է մանր քարով։ Բույսերը հիմնականում շատ պարզ են, ինչպես օրինակ ծառերի շարքը, որոնք ապահովում են ստվերը։

MeidānԽմբագրել

Meidān հանրային, պաշտոնական այգի է, որն հիմնականում շեշտը դնում է կենսաբանական տարրերի վրա։ Բույսերի շարքին են դասվում ծառեր, օշարակներ և հացազգիներ։

Chahar BāghԽմբագրել

Այս այգիները մասնավոր են և ձևական։ Հիմանկան կառուցվածքը բաղկացած է չորս քառակուսիներից, որոնք բաժանված են ջրային ուղիներով։ Ավանդաբար, հարուստներն այդպիսի այգիները օգտագործեցին գործնական գործառույթներում։

ԱյգիԽմբագրել

Շատ այլ այգիների նման, այս այգիները նույնպես հանրային է, շեշտը դնում է հիմնականում բուսական աշխարհի վրա։ Դրանք ապահովում են նստարաններ և ուղիներ՝ զբոսնելու համար։ Նպատակն այսպիսի վայրերի՝ մարդկանց լիցքաթափությունն է և սոցիալականացումը։

ԲաղԽմբագրել

Այստեղ, նույնպես շեշտը դրվում է բնության վրա։ Ի տարբերություն այգու, այն առանձնացված տարածք է, որը շրջապատված է բնակարաններով և հաճախ նաև՝ սիզամարգերով, ծառերով և ստորերկրյա բույսերով։

Նման տարածքների նպատակը ընտանեկան լիցքաթափությունն է։

Համաշխարհային ժառանգության օբյեկտԽմբագրել

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառված Պարսկական այգիներն են․

  1. Պասարգադի այգի, Իրանի Պասագրադ քաղաքում
  2. Չեհել-սոտուն, Իրանի Սպահան քաղաքում
  3. Ֆին այգի, Իրանի Կաշան քաղաքում
  4. Էրամ այգի, Իրանի Շիրազ քաղաքում
  5. Շախզադե այգի, Իրանի Մահան քաղաքում՝ Կերման գավառում
  6. Դոլաթաբաս այգի, Իրանի Յազդ քաղաքում
  7. Աբբասաբադ այգի, Իրանի Աբբասաբադ քաղաքում
  8. Ակբարիեհ այգի, Իրանի Հարավային Խորասան գավառում
  9. Պահլեվանպոուր այգի, Իրան[3]
  10. Թաջ Մահալ, Հնդկաստանի Ագրա քաղաքում
  11. Հումայունի գերեզման, Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում
  12. Շալիմար այգի, Պակիստան
  13. Ջեբերալիֆե այգի, Իսպանիայի Գրանադա քաղաքում

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Was the Persian Garden at Pasargadae a model for the Garden of Eden?»։ About.com Education։ Վերցված է 2016-02-09 
  2. Centre UNESCO World Heritage։ «The Persian Garden - UNESCO World Heritage Centre»։ whc.unesco.org (անգլերեն)։ Վերցված է 2016-02-09 
  3. 3,0 3,1 UNESCO official website

Արտաքին հղումներԽմբագրել

  • Audio slideshow: [1] (5 min 58 sec).