Արքայապսակ
Արքայածաղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Շուշանածաղկավորներ (Liliales) |
Ընտանիք | Շուշանազգիներ (Liliaceae) |
Ենթաընտանիք | Շուշանայիններ (Lilioideae) |
Ցեղ | Արքայածաղիկ (Fritillaria) L., 1753 |
Արքայապսակ (լատին․՝ Fritillaria), շահպսակ, արքունի կակաչ, շուշանազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ արքայապսակ դեղին (F. lutea), արքայապսակ կովկասյան (F. caucasica), արքայապսակ հայկական (F. armena), {{bt-armlat|արքայապսակ քրդական|F. kurdica)։
Ձևաբանություն
խմբագրելՍոխուկավոր բույս է։ Ցողունի բարձրությունը 20-25 սմ է։ Տերևները հերթադիր են, նշտարաձև։ Ծաղիկները միայնակ են, հազվադեպ՝ կրկնակի, սպիտակավուն, ոսկեդեղնավուն, մանուշակագույն, մուգ ծիրանագույն, հոտավետ։ Ծաղկում է մարտ-մայիսին։ Պտուղը տուփիկ է, սերմերը՝ մանր, տափակ, դարչնագույն։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ։ Գեղազարդիչ է։
Տարածվածությունը Հայաստանում
խմբագրելՀանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, անպտուղ լանջերին, նոսրատառներում, մարգագետիններում, թփուտներում և այլն։
Դեղին արքայապսակը հանդիպում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի վերին լեռնային և ալպյան գոտիների մարգագետիններում։ Ծաղիկները դեղին են, խոշոր։ Քրդական արքայապսակը հանդիպում է Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի միջին լեռնային գոտու խճաքարային և ավազոտ լանջերին, գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայապսակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայապսակ» հոդվածին։ |