Արևելյան երաժշտական ընկերություն

«Արևելյան երաժշտական ընկերություն», կազմակերպվել է Թիֆլիսում, 1907 թվականի սկզբներին, Վ․Քեշիշյանի նախաձեռնությամբ։ Ընկերության նվագախումբը (թառ, քամանչա, շվի, դարիա, դուդուկ, ջութակ, ֆլեյտա և այլ գործիքներ) կազմված է եղել 30 հոգուց։ Երկացանկում ընդգրկվել են հայկական, վրացական, պարսկական, քրդական և այլ եղանակներ՝ նվագախմբի համար Վ․ Քեշիշյանի մշակումներով։ Առաջին համերգները, որոնք արևելյան երաժշտության բազմաձայն կատարման լուրջ փորձերից էին, կայացել են նույն թվի ապրիլի 2-ին և ապրիլի 8-ին։ Թիֆլիսից բացի, նվագախումբը նույն թվի ամռանը ելույթներ է ունեցել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), բայց նյութական վնաս կրելով դադարել է գործելուց։

Արևելյան երաժշտական ընկերություն
Տեսակընկերություն
Երկիր Ռուսական կայսրություն
Հիմնադրված1907
Լուծարված1907
Գլխադասային գրասենյակԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 32