Արևային լույսը երկրորդ հարկում
«Արևային լույսը երկրորդ հարկում» (անգլ.՝ Second Story Sunlight), ամերիկացի նկարիչ և փորագրող, ամերիկյան ժանրային նկարչության ներկայացուցիչ, կենցաղային ժանրի վարպետ Էդվարդ Հոփերի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1960 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 102,1 × 127,3 սմ։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Հոփեր |
տարի | 1960 |
բարձրություն | 100 սանտիմետր |
լայնություն | 130 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան |
հավաքածու | Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան |
հիմնական թեմա | բնակելի տուն |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Այսօր «Արևային լույսը երկրորդ հարկում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում[1] (Նյու Յորք, ԱՄՆ)։
Նկարագիր
խմբագրել«Արևային լույսը երկրորդ հարկում» ստեղծագործությունում պատկերված է բնակելի տան երկորդ հարկի տեսարանը․ պատշգամբում պատկերված են տարբեր տարիքի երկու կանայք։ Տարեց կինը թերթ է կարդում, իսկ երիտասարդ կինը նստել է պատշգամբի բազրիքին։
Էդվարդ Հոփերն այս կտավի մասին արվեստաբան Քեթրին Կուին ասել է, որ այն իր ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է[2]։
Պատմություն
խմբագրելԸստ Հոփերի, նկարը փորձ է, որտեղ ինքը փորձարկել է նկարել արևային լույսն առանց դեղին գույնն օգտագործելու։ Հեղինակի կինը՝ Ժոզեֆինան է «Արևային լույսը երկրորդ հարկում» ստեղծագործությունում կեցվածք ընդունել երկու կանանց նկարելու ժամանակ։
Նկարը հեղինակն ավարտել է 1960 թվականի սեպտեմբերի 15-ին[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Second Story Sunlight». Whitney Museum of American Art. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 2,0 2,1 Levin, Gail, 1948- Edward Hopper : an intimate biography. — 1st ed. — New York: Knopf, 1995. — xvii, 678 pages с. — ISBN 0394546644, 9780394546643, 0520214757, 9780520214750 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.
Գրականություն
խմբագրել- Croquis post-réalisation et commentaires de sa femme Jo in Deborah Lyons, Brian O’Doherty, Edward Hopper : De l'œuvre au croquis, Éditions Prisma, octobre 2012 978-2-8104-0251-9, P..
Արտաքին հղումներ
խմբագրել- «Արևային լույսը երկրորդ հարկում» ստեղծագործությունը Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևային լույսը երկրորդ հարկում» հոդվածին։ |