Արքեսիլայոս (հուն․՝ Ἀρκεσίλαος, լատին․՝ Arkesilaos, մ. թ. ա. 315, Pitane, Çandarlı, Dikili, Իզմիրի մարզ, Թուրքիա[1] - մ. թ. ա. 240, Աթենք), հույն փիլիսոփա, մեր թվարկությունից առաջ 270–241 թվականներին` երկրորդ (Միջին) ակադեմիայի ղեկավար (տե՛ս Պլատոնականություն

Արքեսիլայոս
Ծնվել էմ. թ. ա. 315 Pitane, Çandarlı, Dikili, Իզմիրի մարզ, Թուրքիա[1]
Մահացել էմ. թ. ա. 240 Աթենք
Բնակության վայր(եր)Հին Աթենք
ՔաղաքացիությունՀին Աթենք
Ուղղությունպլատոնականություն
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)Պլատոնական ակադեմիայի սկոլարխ
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ՈւսուցիչԿրատես Աթենացի
ԱշակերտներԷրատոսթենես Կիրենացի, Քրիսիպոս, Lacydes of Cyrene? և Panaretos?
 Arcesilaus Վիքիպահեստում

Դպրոցին տվել է սկեպտիցիզմի ուղղություն` քարոզելով «խուսափել դատապարտումից». նա համարում էր, որ միայն հնարավորն է հասանելի, ինչն էլ լիովին բավարար է կյանքի համար։

Հիմնավոր կրթություն ստանալով և լսելով պերիպատետիկ Թեոփրաստեսի և ակադեմիկոս Կրանտորի զրույցները` նա Պիհռոնի փիլիսոփայության ազդեցությամբ մշակել է հատուկ քննադատական աշխարհայացք, որը մերժում է ստոիկների ուսմունքը և կայանում էր նրանում, որ աշխարհում գոյություն չունի ճշմարտության որոշման համար անվիճելի չափանիշ և որ ցանակացած դրություն կարելի է վիճարկել այս կամ այն փաստարկով, որը նույնպես հավանական է թվում։ Այդ պատճառով բացարձակ ճշմարտությունը անհասանելի է մարդկության գիտակցությանը և հետևաբար անհրաժեշտ է սահմանափակվել միայն հնարավորով, ինչն, ըստ Արքեսիլայոսի ուսմունքի, միանգամայն բավական է մեր ամենօրյա գործունեության համար։

Արքեսիլայոսը հիմնական ուշադրությունը դարձրել է ստոիցիզմի և դրա հիմնադիր Զենոն Կիտիոնացու մասին քննադատության վրա։ Ստոիկները կարծում էին, որ վստահելի է միայն այն, ինչը ճանաչելի է բանականության կողմից, սակայն ինքը` ճանաչումը, սկսվում է զգայական ընկալումից, որը ձևավորում է առարկայի կերպը։ Այդ կերպարի ընկալման ընթացքում ձևավորվում է գոյություն ունեցող օբյեկտի վերաբերյալ գիտակցական պատկերացում, որը գնահատվում է գիտակցությամբ։ Պատկերացումները չի կարելի դիտարկել, որպես ճշմարիտ կամ կեղծ այդպես կարելի է գնահատել միայն դրանց սուբյեկտիվ գնահատականը։ Սկեպտիկները առաջ են քաշել կատալեպտիկ պատկերացման հասկացությունը, որն իրական է, սկզբունքորեն չի կարելի կեղծ լինել և չի կարող ծագել գոյություն չունեցողից։ Ակնհայտ ճշմարտությունը ստիպում է ընդունել իրեն վստահել և մի կողմ նետել կասկածները[2]։

Արքեսիլայոսն օգտագործել է հենց սկեպտիկների դատողությունները. քանի որ համաձայնել կամ չհամաձայնել կարելի է միայն դատողությունների, այլ ոչ թե պատկերացումների հետ, ապա կատալեպտիկ պատկերացումները գնահատելն անընդունելի է։ Ակնհայտը որպես չափանիշ չի դիմանում որևէ քննադատության. ցանկացած ընկալում կարող է կեղծ լինել[3]։

Կյանքում ներկայացրել է սկեպտիկի նոր տեսակ։ Պիհռոնն ընդունված ու հարգված էր հանրության կողմից, Տիմոնը` սարկազմով էր, իսկ Արքեսելայոսն աշխարհիկ մարդ էր, մեծ ուշադրություն էր դարձնում կերպարվեստին ու պոեզիային։ Հայտնի էր իր անկախ և ազնիվ բնավորությամբ[4]։

Ինչպես Պիրոնը, չի գրել իր աշխատությունները, նրա մտքերը պահպանել է Լակիդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Любкер Ф. Arcesilas (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 126—127.
  2. Дзиова Э. Н. «Каталептическое представление» как критерий истины в стоической логике // Молодой ученый. — 2014. — №8. — С. 956-958.
  3. Асмус В.Ф. Античная философия — М.: Высшая школа, 1976. — С.498.
  4. Татаркевич В. История философии: Пер. с польск./Пер. В. Н. Квасков. — Пермь: Изд-во Перм. ун-та, 2000. — 482 С. (ISBN 5-8241-0229-5)

Գրականություն խմբագրել

  • Античная философия: Энциклопедический словарь. — М.: Прогресс-Традиция. 2008. - С.184.
  • Simone Vezzoli, Arcesilao di Pitane: l'origine del platonismoneoaccademico. Analisi e fonti. Philosophie hellénistique et romaine.Turnhout: Brepols Publishers, 2016. Pp. 300. ISBN 9782503550299
  • Cooper, J., ‘Arcesilaus: Socratic and Sceptic’, in J. Cooper, Knowledge, Nature, and the Good (Princeton 2004) 81-103.
  • Dorandi, T., ‘Arcesilas de Pitane’ in R. Goulet (ed.), Dictionnaire des Philosophes Antiques, i, (Paris 1989) 326-30 (no. 302).

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Аркезилай». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Диоген Лаэртский. О жизни философов. Книга 4.է
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքեսիլայոս» հոդվածին։