Արփենիկ Չարենց
Արփենիկ Չարենց (հուլիսի 25, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 12, 2008, Երևան, Հայաստան[1]), հայ գրող, գրականագետ, չարենցյան ուսումնասիրությունների մասնագետ։ Հայաստանի գրողների միության անդամ[2]։
Արփենիկ Չարենց | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1932 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 12, 2008 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող և գրականագետ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Ժանրեր | գեղարվեստական գրականություն |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Եղիշե Չարենցի տուն-թանգարան |
Եղիշե Չարենցի դուստրը։
Կենսագրություն
խմբագրելԱրփենիկ Չարենցը ծնվել է 1932 թվականին Եղիշե Չարենցի և Իզաբելլա Նիազյան-Կոդաբաշյանի ընտանիքում[3]։ 1937 թվականին՝ ստալինյան ահաբեկչության ժամանակ ծնողների ձերբակալությունից հետո ապրել է Քանաքեռի մանկատանը։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ Արփենիկը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնողներից և հիմնադիրներից է եղել (նաև գիտական խորհրդի նախագահ), հավաքագրել է հոր 6000 կտոր գրադարանը, ուսումնասիրել և տարածել է Եղիշե Չարենցի գրական ստեղծագործությունը և կյանքի պատմությունը[4]։ Գրել է վեպեր, պատմվածքներ և հուշեր իր տխուր մանկության մասին[5][6]։
Նկարահանվել է Լևոն Մկրտչյանի «Եղիշե Չարենց, հայտնի և անհայտ Էջեր» վավերագրական ֆիլմում։
Արփենիկ Չարենցի որդիներն են Եղիշե Օհանջանյան-Չարենցը և Արմեն Չարենցը[7]։ Եղիշե Օհանջանյան-Չարենցը մահացել է 2020 թվականի օգոստոսի 27-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մահացած է Արփենիկ Չարենցը». Asbarez - Armenian (ամերիկյան անգլերեն). 2008 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Արփենիկ Չարենց, ՀԳՄ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Տարեգրություն | Եղիշե Չարենցի տուն-թանգարան ։ charents.am». www.charents.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Չարենցին մինչ օրս իր ազգը լսում ու հավատում է… / Հարցազրույց ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԻ հետ | Գրական Թերթ». www.grakantert.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «www.nv.am». 2007 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Журнал Анив - "Пять тысяч строк из-под земли" - Лусине ТОПУЗЯН». 2007 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Եղիշե Չարենցի տուն թանգարան, Երևան, «Պերա Պրինտ» ՍՊԸ, 2008, 104 էջ, ISBN 978-99941-874-0-9