Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Պռոշյան, Կոտայքի մարզ)

Պռոշյան գյուղի հուշահամալիր (հայտնի է նաև Զորաց պանթեոն անունով), Արցախյան ազատամարտի և հայ-ադրբեջանական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում[1][2][3]։

Արցախյան ազատամարտի հուշահամալիր
Շինության ձևԿլոր հատակագծով, կոթողային
Ներկա վիճակԿանգուն, բարեկարգ

Տեղադրություն և կառուցվածք խմբագրել

Հուշահամալիրը գտնվում է Երևան-Բավրա Մ 1 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 15-րդ կիլոմետրի աջ կողմում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում։ Այն կառուցված է ճանապարհամերձ բլրի գագաթին[1]։ Ճանապարհից դեպի հուշահամալիր բարձրանում է ճեմուղի, որի դիմաց՝ բարձրունքում, գտնվում է կլոր հատակագծով հուշահամալիրի գլխավոր շինությունը։ Կլորավուն կառույցը պատված է քարե պարսպով, որի մուտքը գտնվում է արևմտյան կողմում, իսկ արևելյան եզրին կառուցված է հայկական առաքելական եկեղեցու ճարտարապետական կառուցվածքով շինություն իր խորանով։ Հուշահամալիրի տուֆակերտ շինությունը կառուցվել է 2007 թվականին[1]։ Հուշահամալիրի ներսում գտնվում են 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի և 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի զոհերի գերեզմանները[1][2][3]։

Պանթեոն խմբագրել

Զորաց պանթեոնում են գտնվում Արցախյան պատերազմում և 2020 թվականի հայ ադրբեջանակն պատերազմում զոհված պռոշյանցիների գերեզմանները[1][2]։

ԱԱՀ Ծննդյան թվական, վայր Մահվան թվական, վայր
Մնացական Բաղդասարյան Նազարեթի 11.07.1964թ․, գ. Պռոշյան, Հայկական ԽՍՀ զոհվել է՝ 12.01.1994թ․, Մարտակերտի շրջան, Արցախ[4]
Պետրոս Ղևոնդյան Արշալույսի 30.01.1964թ․, գ. Պռոշյան, Հայկական ԽՍՀ զոհվել է՝ 14.2.1994, գ․ Եղեգնուտ Շահումյանի շրջան, Արցախ[4]
Ազնավուր Հովհաննիսյան Առաքելի 04.03.1974թ․, գ. Պռոշյան, Հայկական ԽՍՀ զոհվել է՝ 14.01.1994, Հադրութի շրջանի հարավ-արևելք, Արցախ[4]
Ազատ Պարսամյան Նիկողայոսի 14.06.1974թ․, գ. Պռոշյան, Հայկական ԽՍՀ զոհվել է՝ 12.02.1994թ․, գ. Հորադիզ, Հադրութի շրջանի հարավ-արևելք, Արցախ[4]
Արսեն Դավթյան Վանիկի 1977թ․ 1996թ․
Հրաչ Մուրադյան Հակոբի 1963թ․ սպանվել է՝ 2013թ․, գ․ Պռոշյան, Կոտայքի մարզ
Դանիել Թովմասյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Հովհաննես Պետրոսյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Վիգեն Մուրադյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Երվանդ Թադևոսյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Մանուկ Թորոսյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Կարեն Բադալյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Արայիկ Մկրտչյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Արշակ Մելիքյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Տավրոս Աբրահամյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Արման Խաչատրյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Ալիկ Մկրտչյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Մանուկ Մարգարյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Գևորգ Հաջյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Ալբերտ Խառատյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Նարեկ Սահակյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Գոռ Սարգսյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]
Սուրեն Հովսեփյան զոհվել է՝ 2020թ․, Արցախ[2]

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել