Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Կիրանց, Տավուշի մարզ)
Արցախյան ազատամարտի հուշահամալիր, 1989-1991 թվականներին հայ-ադրբեջանական զինված ընդհարումների, 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի, հետագա տարիներին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած սահմանային բախումների և 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ զոհված հայ ազատամարտիկներին, զինծառայողներին նվիրված զինվորական հուշահամալիր Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց գյուղում[1]։ Հուշահամալիրում տեղադրված են Կիրանց և Աճարկուտ գյուղերից զինվորական ծառայության կամ պատերազմի մեկնած, ինչպես նաև Կիրանց գյուղի մարտերում զոհվածների հուշաքարերը։
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Տավուշի մարզ |
Ներկա վիճակ | կանգուն |
Հուշահամալիրը կառուցվել է 1996 թվականին[1]։ Այն ընդգրկված է Հայաստանի կողմից պահպանվող հուշարձանների ցանկում և ունի հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ[1]։
Տեղադրություն և կառուցվածք
խմբագրելՀուշահամալիրը գտնվում է Կիրանց գյուղով անցնող Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհի ձախ կողմում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։ Հուշահամալիրի կենտրոնում կանգնեցված է տուֆից կառուցված քանդակ, որի երկու կողմերում տեղադրված են 1989 թվականից մինչև 2020 թվականը ներառյալ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ զոհված Կիրանց գյուղի ազատամարտիկների և զինծառայողների դիմանկարներով հուշաքարերը։ Հուշահամալիրի դիմաց գտնվում է փոքր պուրակ, որը միաժամանակ հանդիսանում է եկեղեցու բակ։ Հուշահամալիրի տարածքում է գտնվում նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողը, որը կառուցվել է 1964 թվականին[1]։
Հուշահամալիրում տեղադրված հուշաքարեր
խմբագրելՀուշահամալիրում տեղադրված են հետևյալ ազատամարտիկների ու զինծառայողների հուշաքարերը՝
ԱԱՀ | Ծննդյան թվական, վայր | Մահվան թվական, վայր | Լուսանկար |
---|---|---|---|
Սպարտակ Փաշիկի Դավթյան | 1.4.1964թ․, գ. Կիրանց[2] | 26.3.1990թ․, գ. Կիրանց[2] | |
Սևան Վահանի Մանուչարյան | 1940թ․ | 1991թ․ | |
Սամվել Հովհաննեսի Սիմոնյան | 21.11.1966թ․, գ. Կիրանց | 1991թ․[Ն 1] (7.1.1992թ․[2]), գ. Վերին Ոսկեպար[2] | |
Արամ Հրաչիկի Նազարյան | 13.7.1953թ․[2], գ. Կիրանց[2] | 8.7.1992թ․, Իջևան[2] | |
Լուրիկ Մացակի Սիմոնյան | 8.8.1956թ․, գ. Կիրանց[2] | 21.10.1992թ․, գ. Կիրանց[2] | |
Արմեն Գարուշի Ղազարյան | 1965թ․[Ն 2] 3.1.1966թ․, գ. Գետաշեն (Կիրանց)[2] | 4.7.1992, Հայ-ադրբեջանական շփման գծի հայկական հատվածը Տավուշի մարզում[2] | |
Սոս Փաշիկի Դավթյան | 21.9.1960թ․, գ. Կիրանց[2] | 13.3.1992թ․, գ. Կիրանց[2] | |
Գագիկ Արամայիսի Վարդանյան | 12.4.1960թ․, գ. Կիրանց[2] | 11.3.1992թ․, գ. Կիրանց[2] | |
Թոռնիկ Հախնազարի Շահինյան | 1956թ․[Ն 3], (16.9.1954թ․), գ. Կիրանց[2] | 27.6.1992թ․, Իջևան[2] | |
Վաղարշակ Երվանդի Ասիրյան | 1960թ․[Ն 4] (12.4.1961թ․), գ. Ծաղկավան[2] | 14.8.1993թ․, գ. Կիրանց[2] | |
Դավիթ Սուրենի Դավթյան | 1984թ․ | 1993թ․ | |
Մերուժան Մեխակի Մկրտչյան | 1985թ․ | 1993թ․ | |
Աշոտ Սուրենի Մարության | 17.12.1973թ․, թ․ Քաջարան (այժմ՝ Սյունիքի մարզ)[2] | 25.12.1993թ․, գ. Կիրանց[2] | |
Կարո Օնիկի Ավալյան | 1971թ․, գ. Կիրանց[2] | 10.12.1993թ․, գ. Կիրանց[2] | |
Հրայր Գրիշայի Ավալյան | 23.11.1973թ․, գ. Կիրանց[2] ] | 10.12.1993թ․, գ. Կիրանց[2] | |
Աշոտ Միշայի Դավթյան | 24.10.1961թ․, Կիրովական (այժմ՝ Վանաձոր)[2] | 1994թ․[Ն 5], (11.1.1993թ․), գ. Կիրանց[2] | |
Սուրիկ Փաշիկի Դավթյան | 1962թ․ | 1995թ․ | |
Վանիկ Վարդանյան | 1938թ․ | 1997թ․ | |
Վանուշ Ալավերդու Ղազարյան | 1960թ․ | 1998թ․ | |
Վոլոդյա Շահինյան | 1933թ․ | 2003թ․ | |
Արտավազդ Սիմոնյան | 1959թ․ | 2005թ․ | |
Սաշիկ Գաբրիելյան | 1954թ․ | 2009թ․ | |
Աբգար Գեղամի Նազարյան | 2002թ․ | 2020թ․ | |
Դավիթ Դարչոյի Շահնազարյան | 2000թ․ | 2020թ․ |
Տես նաև
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ Կիրանց գյուղում գտնվող Արցախյան ազատամարտի հուշահամալիրում տեղադրված հուշաքարի վրա գրված է, որ Սամվել Հովհաննեսի Սիմոնյանը զոհվել է 1991 թվականին, իսկ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան» գրքում զոհվելու թվականը գրված է 7.1.1992թ․։
- ↑ Կիրանց գյուղում գտնվող Արցախյան ազատամարտի հուշահամալիրում տեղադրված հուշաքարի վրա գրված է, որ Արմեն Գարուշի Ղազարյանը ծնվել է 1965 թվականին, իսկ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան» գրքում ծննդյան թվականը գրված է 3.1.1966թ․։
- ↑ Կիրանց գյուղում գտնվող Արցախյան ազատամարտի հուշահամալիրում տեղադրված հուշաքարի վրա գրված է, որ Արմեն Գարուշի Ղազարյանը ծնվել է 1956 թվականին, իսկ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան» գրքում ծննդյան թվականը գրված է 16.9.1954թ․։
- ↑ Կիրանց գյուղում գտնվող Արցախյան ազատամարտի հուշահամալիրում տեղադրված հուշաքարի վրա գրված է, որ Վաղարշակ Երվանդի Ասիրյանը ծնվել է 1960 թվականին, իսկ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան» գրքում ծննդյան թվականը գրված է 12.4.1961թ․։
- ↑ Կիրանց գյուղում գտնվող Արցախյան ազատամարտի հուշահամալիրում տեղադրված հուշաքարի վրա գրված է, որ Աշոտ Միշայի Դավթյանը ծնվել է 1994 թվականին, իսկ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան» գրքում զոհվելու թվականը գրված է 11.1.1993թ․։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի կառավարության որոշում, 30 դեկտեմբերի 2004 թվականի N 1929-Ն, վավերացված Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանի կողմից 22 հունվարի 2005 թվականին, (04․05․2021թ․)։
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան», «Հայկական Հանրագիտարան» հրատարակչություն, Երևան 2004թ․։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Կիրանց, Տավուշի մարզ) կատեգորիայում։ |