Բացել գլխավոր ցանկը

2015 թվականի մայիսի 3-ին Արցախում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները[1]։ 1991 թվականի անկախությունից հետո սրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվող խորհրդարանական վեցերորդ ընտրություններն են[2]։

Ընտրողների թիվԽմբագրել

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հաղորդած տվյալների համաձայն ընտրողների ընդհանուր թվից՝ 102 034 քաղաքացիներից, 2015 թվականի մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 72 039 մարդ։ Դա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 70.6 %-ը[3]։

Պատգամավորական տեղի բաժանումԽմբագրել

33 պատգամավորական տեղը բաժանված էր 22 համամասնական և 11 մեծամասնական տեղի[4]։ Համամասնական 22 տեղի համար պայքարում էին 7 կուսակցություններ՝

Որի համամասնական ցուցակը գլխավորում էր կուսակցության ղեկավար, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Որի համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը

Որի համամասնական ցուցակը գլխավորում էր կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Որի ցուցակը ղեկավարում է Հրանտ Մելքումյանը։ Կոմունիստներին աջակցություն էր ցուցաբերում ԼՂՀ պաշտպանության բանակի գեներալ Վյաչեսլավ Հյուսնունցը, որը ցուցակի երկրորդ համարն էր։

Որի ցուցակը գլխավորում էր կուսակցության նախագահ Գարիկ Գրիգորյանը։ Կուսակցությունը ստեղծվել է 2014 թվականի նոյեմբերին և գրանցվել 2015 թվականի հունվարին։

Որի ցուցակը գլխավորում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը

Որի համամասնական ցուցակը գլխավորում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, 2012 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը։ Կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը համամասնական ցուցակի երկրորդ համարն էր։

Միջազգային դիտորդներԽմբագրել

Արցախի խորհրդարանական ընտրություններին հրավիրվել ու մասնակցել են 100-ից ավելի միջազգային և 110-ից ավելի տեղական դիտորդներ, չորս տասնյակից ավելի ԶԼՄ-ների 100-ից ավելի ներկայացուցիչներ[4]։ Դիտորդների մեջ կային ՀՀ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Կիպրոսի, Հունգարիայի, Չեխիայի, Բելգիայի, Էստոնիայի, Մեքսիկայի, Զիմբաբվեի, Հարավային Օսիայի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ։ Ֆրանսիացի դիտորդների խումբը ղեկավարում է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը։ Թվիթերում՝ ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի կողմից ստեղծվեց #NKRvote15 հեշթեգը, որով կարելի էր հետևել հիմնականում անգլերեն թարմացումներին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքըԽմբագրել

Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, նշել, որ «չեն ընդունում «ընտրությունների» արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն, և շեշտում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը միտված շարունակական խաղաղ բանակցությունների արդյունքները»[4]։

Ընտրությունների արդյունքներըԽմբագրել

Համամասնական ընտրակարգով ընտրված կուսակցությունների տվյալները.Խմբագրել

Կուսակցության անունը Քվեների թիվը Քվեարկության արդյունքներն ըստ տոկոսների Համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների անունները
«Ազատ հայրենիք» կուսակցություն 32,632 քվե 47.5 %
  • Ռամելա Դադայան
  • Ռուդիկ Հյուսնունց
  • Արպատ Ավանեսյան
  • Գագիկ Պետրոսյան
  • Ռուսլան Իսրայելյան
  • Հովիկ Ջիվանյան
  • Արամ Գրիգորյան
  • Արարատ Օհանջանյան
  • Ռոբերտ Ղահրամանյան
  • Գրիգորի Կասպարյան
  • Վարդգես Ուլուբաբյան
«Արցախի ժողովրդավարական կուսակցության» 13,105 քվե 19.1 %
  • Աշոտ Ղուլյան
  • Ժաննա Գալստյան
  • Վարդգես Բաղրյան
  • Լյուդմիլա Բարսեղյան
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն 12,965 քվե 18,81 %
  • Գեորգի Պետրոսյան
  • Արմեն Սարգսյան
  • Ռիտա Մնացականյան
  • Վալերի Բալայան
«Շարժում 88» կուսակցություն 4,477 քվե 6.93 %
  • Էդուարդ Աղաբեկյան
  • Գագիկ Բաղունց
«Ազգային վերածնունդ» կուսակցություն 3,709 քվե 5,38 % Հայկ Խանումյան
«Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» 1,136 քվե 1,65 % -
«Խաղաղություն և զարգացում» կուսակցություն 591 քվե 0,86 % -
  1. Արտակ Բեգլարյանի անձնական և պաշտոնական կայք, http://beglaryan.info
  1. https://artsakhpress.am/arm/news/18234/arcakhum-yntanum--en-6-rd--gumarman--khorhrdarani-kazmi-yntrutyunner.html

Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ցուցակըԽմբագրել

Ընդհանուր թիվը Պատգամավորների անունները Կուսակցական պատկանելությունը
1. Դավիթ Մելքումյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»)
2. Արսեն Առստամյան (անկախ)
3. Արզիկ Մխիթարյան («Ազատ հայրենիք» կուսակցություն)
4. Վահրամ Բալայան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն)
5. Վիտալի Բալասանյան («Շարժում-88» կուսակցություն)
6. Իվան Ավանեսյան («Ազատ հայրենիք» կուսակցություն)
7. Սերգեյ Հարությունյան («Ազատ հայրենիք» կուսակցություն)
8. Դավիթ Իշխանյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն)
9. Արթուր Թովմասյան («Ազատ հայրենիք» կուսակցություն)
10. Լեռնիկ Հովհաննիսյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն)
11. Արմո Ծատուրյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»)
  1. Արտակ Բեգլարյանի անձնական և պաշտոնական կայք, http://beglaryan.info

Ըստ վերոնշյալ ցանկերի ու նախնական տվյալների՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի 33 տեղերը կբաշխվեն հետևյալ համամասնությամբ՝

  1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 15 մանդատ (11 համամասնական և 4 մեծամասնական),
  2. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 7 մանդատ (4 համամասնական և 3 մեծամասնական),
  3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 6 մանդատ (4 համամասնական և 2 մեծամասնական),
  4. «Շարժում-88» կուսակցություն – 2 մանդատ (1 համամասնական և 1 մեծամասնական),
  5. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – 1 մանդատ[1]

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել