Արցախի կոմունիստական կուսակցություն կամ Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (կրճատ՝ ԱԿԿ, ԼՂԿԿ, ռուս.՝ Коммунистическая партия Арцаха, Коммунистическая партия Нагорного Карабаха, КПА, КПНК), կոմունիստական քաղաքական կուսակցություն Արցախի Հանրապետությունում։ Հիմնադրվել է 1996 թվականին։

Արցախի կոմունիստական կուսակցություն
Коммунистическая партия Арцаха
Տեսակկուսակցություն
ԵրկիրԱրցախ Արցախ
Հիմնադրված1996 թվական
ԳաղափարախոսությունԿոմունիզմ
Մարքսիզմ-Լենինինիզմ
Քաղաքական հայացքձախակողմյան ուժեր
Պաշտոնական գույն(եր)կարմիր
ՇտաբՍտեփանակերտ, Ադրբեջան
Թերթ«Արցախի կոմունիստ»
ԱՀ Ազգային ժողով
0 / 33
ՆախորդԼեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (Խորհրդային Միություն)

Պատմություն խմբագրել

Կուսակցությանը չի հաջողվել տեղեր ստանալ Ազգային ժողովում՝ 2005 թվականի հունիսի ընտրությունների, 2010 թվականի մայիսի ընտրությունների, 2015 թվականի մայիսի ընտրությունների և 2020 թվականի մարտի համընդհանուր ընտրությունների արդյունքում[1]։

2005 թվականի ընտրությունների համար կուսակցությունը առաջադրել է 10 թեկնածու համամասնական ներկայացուցչական տեղերում և թեկնածուներ 4 միանդամ ընտրական շրջաններում[1] 2010 թվականի ընտրությունների համար կուսակցությունը ներկայացրել է համամասնական ներկայացուցչական տեղերում ցուցակ ինչպես նաև մեկական թեկնածու 16 մեկանդամ տեղերում[2]։

Կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնում է Հրանտ Մելքումյանը[3][4][5]։ Նա մասնակցել է 2007 թվականի Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններին և հավաքել է 554 ձայն (0,8%)[6][7]։

Կուսակցությունը հրատարակում է «Արցախի կոմունիստ» թերթը հայերեն և ռուսերեն տարբերակներով[8]։

Ընտրությունների արդյունքներ խմբագրել

Ընտրական տարի ընդհանուր ձայներ ընդհանուր ձայների տոկոս ընդհանուր հաղթած տեղեր +/– Իշխանություն
2005 295 0.48 (# 7)
0 / 101
  Ոչ
2010 3,057 4.6 (# 4)
0 / 101
  Ոչ
2015 1,136 1.65 (# 6)
0 / 101
  Ոչ
2020 480 0.65 (# 12)
0 / 101
  Ոչ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել