Արտավազդ Սահակյան (բժիշկ)

հայ պլաստիկ վիրաբույժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավազդ Սահակյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտավազդ Բագրատի Սահակյան (փետրվարի 22, 1953(1953-02-22)[1], Կողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր վիրաբույժ, պլաստիկ վիրաբույժ։

Արտավազդ Սահակյան
Ծնվել էփետրվարի 22, 1953(1953-02-22)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԿողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Կրթություն

խմբագրել

Արտավազդ Սահակյանը ծնվել է 1953 թվականի փետրվարի 22-ին, Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում։ 1969-1975 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1982-1984 թթ. ուսանել է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկական օրդինատուրայում։ 1989 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ոտնաթաթը որպես դաստակի վերականգնման համար ազատ տրանսպլանտատների դոնորային զոնա» թեմայով, Մոսկվայի բժշկական ինստիտուտի գիտական խորհրդի և ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողովի խրախուսական պատվոգրով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Վերապատրաստվել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում[2]։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  • 1976-1982 թթ. - Դնեպրոպետրովսկի թիվ 16 հիվանդանոցի ընդհանուր վիրաբույժ։
  • 1985-1996 թթ. - Կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, միկրովիրաբուժության հանրապետական կենտրոնի ղեկավար։
  • 1985 թ. առ այսօր - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ։
  • 1990-1992 թթ. - Մասնակցել է Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի, Մեղրիի ինքնապաշտպանական մարտերում վիրավորների տարհանման և բուժման աշխատանքներին։
  • 1992-1996 թթ. - Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ։
  • 1996-1998 թթ. - Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցապահովման վարչության պետ։
  • 1996 թ. առ այսօր - Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ։

Գիտական գործունեությունը

խմբագրել
  • 200-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ հայկական և արտասահմանյան ամսագրերում։
  • 7 գյուտի հեղինակ։

Հասարակական և քաղաքական գործունեություն

խմբագրել

Պարգևներ և կոչումներ

խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=15487
  2. ysmu.am http://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. ՀՀ շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
  4. Ա. Բ. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԲԺՇԿԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ