Արտավազդ Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Մելքոնի Մխիթարյան, (դեկտեմբերի 1, 1918[1], Դիլիջան, Հայաստան[1] - սեպտեմբերի 27, 1976[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային մեխանիկ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1966)։
Արտավազդ Մխիթարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1918[1] Դիլիջան, Հայաստան[1] |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1976[1] (57 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մեքենագետ |
Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ[1] |
Ալմա մատեր | Լենինգրադի ռազմաօդային ինժեներական ակադեմիա (1945)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1965) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ավարտել է Լենինգրադի ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1945)։ 1957 թվականից գլխավորել է ՀԽՍՀ ԳԱ ջրաէներգետիկական ինստիտուտը (այժմ՝ ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ինստիտուտ) օդերևութաբանության և հիդրոլոգիայի բաժինը։ 1975 թվականից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ։ Մխիթարյանի ղեկավարությամբ կատարվել են Սևանա լճի պրոբլեմի լուծման հիմնարար հետազոտություններ։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտավազդ Մխիթարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 634)։ |