Արտաշես Ոսկերչյան
Արտաշես Կարապետի Ոսկերչյան (նոյեմբերի 22, 1908, Բաշ-Շորագյալ, Կարսի մարզ - հուլիսի 13, 1993, Յալթա, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա[1]), հայ խորհրդային գրականագետ, քննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Արտաշես Ոսկերչյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1908 |
Ծննդավայր | Բաշ-Շորագյալ, Կարսի մարզ |
Մահացել է | հուլիսի 13, 1993 (84 տարեկան) |
Մահվան վայր | Յալթա, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1931), Երևանի պետական համալսարան (1935) և Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1941) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1966) |
Մասնագիտություն | գրականագետ և քննադատ |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան, «Հայաստան» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կենսագրություն խմբագրել
Արտաշես Ոսկերչյանը 1918 թվականին գաղթել է Ալեքսանդրապոլ։ 1923-1927 թվականներին աշխատել է հայկական դիվիզիայի նվագախմբում։ 1926-1931 թվականներին սովորել է Երևանի կոնսերվատորիայում։ 1935 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1938 թվականին ընդունվել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտի ասպիրանտուրա ռուս գրականության պատմության գծով, որն ավարտել է 1941 թվականին։ 1941 թվականին Ոսկերչյանը «Շահումյանի գրական հայացքները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան[2]։
1939 թվականից դասախոսել է Երևանի բուհերում։ 1941-1943 թվականներին եղել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ռուս գրականության ամբիոնի վարիչը, միաժամանակ ռուս գրականություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ 1943-1946 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելուց հետո աշխատել է Հայպետհրատում որպես գրականության խմբագրության բաժնի վարիչ, համատեղության կարգով նաև ավագ գիտաշխատող է եղել ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում։ 1966 թվականին «Հայ մարքսիստական քննադատության հիմնադիրներ Ս. Շահումյան, Ս. Սպանդարյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1969 թվականից ռուս գրականություն է դասավանդել Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։
Ոսկերչյանի աշխատությունները վերաբերվում են հայ և ռուս գրականության ու հասարակական մտքի պատմության, մարքս-լենինյան գեղագիտության հարցերին։ Տպագրվել են նրա «Ստ․ Շահումյանի գրական հայացքները» (1947), «Սովետահայ գրականության և գրական ժառանգության հարցեր» (1954), «Ռուս մեծ քննադատներ և հրապարակախոսներ» (1957), «Հայ մարքսիստական քննադատության հիմնադիրները» (1962, «Ալ․ Մյասնիկյանը և գրական հարցերը» (1974), «Ռուս գրականություն։ Ակնարկներ» (1977), ինչպես նաե ռուս․ «Ստ․ Շահումյանը և գրականության հարցերը» (1959), «Սուրեն Սպանդարյանը հրապարակախոս և քննադատ» (1979) գրքերը[3]։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Երկեր խմբագրել
- Երաժշտական հարցեր, Երևան, Պետհրատ, 1937, 183 էջ։
- Ռուս գրականությունը և 1812 թվականի հայրենական պատերազմը, Երևան, Հայպետհրատ, 1943, 48 էջ։
- Կովկասի հերոսական կերպարը ռուս գրականության մեջ, Երևան, Հայպետհրատ, 1946, 105 էջ։
- Ստեփան Շահումյանի գրական հայացքները, Երևան, Հայպետհրատ, 1947, 230 էջ։
- 18-րդ դարի ռուս գրականություն (քրեստոմատիա), Երևան, Հայպետհրատ, 1952, 331 էջ։
- Ռուս մեծ գրող Գոգոլը, Երևան, Հայպետհրատ, 1952, 50 էջ։
- Ռուս մեծ քննադատներ և հրապարակախոսներ, Երևան, Հայպետհրատ, 1952, 339 էջ։
- Ակնարկներ ռուս գրականության պատմության, պրակ Ա, Երևան, Հայպետհրատ, 1954, 355 էջ։
- Սովետահայ գրականության և գրական ժառանգության հարցեր, Երևան, Հայպետհրատ, 1954, 365 էջ։
- Ռուս և Անդրկովկասի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, Երևան, Հայպետհրատ, 1956, 42 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Երևան, Հայպետհրատ, 1960, 32 էջ։
- Հայ մարքսիստական քննադատության հիմնադիրները, Երևան, Հայպետհրատ, 1962, 530 էջ։
- Վ. Ի. Լենինը և արվեստի հարցերը, Երևան, «Հայաստան», 1965, 71 էջ։
- Մ. Լերմոնտովի կյանքը և ստեղծագործությունը, Երևան, «Հայաստան», 1966, 60 էջ։
- Քննադատություն և հրապարակախոսություն, Երևան, «Հայաստան», 1968, 545 էջ։
- Մյասնիկյանը և գրական հարցերը, Երևան, «Հայաստան», 1974, 472 էջ։
- Ռուս գրականություն. ակնարկներ, Երևան, «Լույս», 1977, 505 էջ։
- Ա. Ս. Պուշկին։ Հոդվածներ, Երևան, «Հայաստան», 1990, 132 էջ[4]։
Թարգմանություններ խմբագրել
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ուկրաինական պատմվածքներ /Կազմ.՝ Լ.Ս. Բոյկո.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 623 էջ․- Բովանդ․-ից՝ որոշ ստեղծագործություններ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արտաշես Ոսկերչյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Արտաշես Ոսկերչյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Ոսկերչյան, Արտաշես Կարապետի (1990). Ա.Ս. Պուշկին։ Հոդվածներ. Հայաստան. ISBN 9785540007108.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Ոսկերչյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 631)։ |