Արտաշես Հարությունյան

հայ բանաստեղծ, բանասեր, թարգմանիչ

Արտաշես Հարությունյան (Պողոս Հարությունի Հարությունյան, սեպտեմբերի 3, 1873(1873-09-03)[1][2], Մալկարա, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - օգոստոսի 16, 1915(1915-08-16)[1] կամ օգոստոսի 13, 1915(1915-08-13)[2], Իզմիթ, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ բանաստեղծ, բանասեր, թարգմանիչ։

Արտաշես Հարությունյան
արմտ. հայ.՝ Արտաշէս Յարութիւնեան
Ծնվել էսեպտեմբերի 3, 1873(1873-09-03)[1][2]
ԾննդավայրՄալկարա, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էօգոստոսի 16, 1915(1915-08-16)[1] (41 տարեկան) կամ օգոստոսի 13, 1915(1915-08-13)[2] (41 տարեկան)
Վախճանի վայրԻզմիթ, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2]
Մասնագիտությունբանաստեղծ, բանասեր և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Արտաշես Հարությունյան Վիքիդարանում
 Ardashes Harutunian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1912 թվականից հաստատվել է Կոստանդնուպոլսում։ 1915 թվականին ձերբակալվելով՝ տարվել է Նիկոմեդիա և սպանվել։ Անդրանիկ ժողովածուն՝ «Լքված քնար» խորագրով, լույս է տեսել 1902 թվականին, հաջորդ ժողովածուն՝ «Երկունք»-ը, 1906 թվականին։ 1912 թվականին լույս է տեսել նրա «Նոր քնար» բանաստեղծությունների գիրքը՝ գրված եվրոպական սիմվոլիստների հետևությամբ։ «Արևելյան մամուլ», «Մեհյան», «Բյուզանդիոն», «Մասիս», «Բյուրակն» և այլ պարբերականներում տպագրել է գրական դիմանկարներ («Եղիա Տեմիրճիպաշյան», «Գալուստ Կոստանդյան», «Մատթեոս Մամուրյան», «Շիրվանզադե»), գրականագիտական ուսումնասիրություններ («Ինտրա և իր «Ներաշխարհը», «Դանիել Վարուժան և իր նոր գիրքը»), խորհրդածություններ («Գավառի կյանքեն», «Թավուառումներ», «Հակասություններ»)։ Այդ հոդվածներով Հարությունյանը զգալի դեր է կատարել արևմտահայ քննադատական մտքի զարգացման գործում։ Թարգմանել է Լև Տոլստոյից և Մաքսիմ Գորկուց։ Հանդես է եկել Մանիշակ, Ուրվական, Կարո, Շահեն-Կար, Պան կեղծանուններով։

Երկեր խմբագրել

  • Լքուած քնար, Կ. Պոլիս, 1902, 84 էջ։
  • Երկունք, Կ. Պոլիս, 1906, 80 էջ։
  • Նոր քնար, Կ. Պոլիս, 1912, 148 էջ։
  • Արձակ էջեր եւ քերթուածներ, Փարիզ, 1937, 192 էջ։
  • Գիշերվան ճամբորդը, Երևան, 1968, 378 էջ։
  • Քառյակներ, Երևան, 1993, 125 էջ։
  • Քառյակներ – 2, Երևան, 1996, 114 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2016, 328 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Թէոդիկ, Ամենուն տարեցոյցը, ԿՊ, 1912, էջ 396-97, 1914, էջ 44. 1916-20, էջ 162։ Սուրեն Շտիկյան
  • Թորոս Թորանյան, «Գիշերվան ճամփորդը», «Գրական թերթ», 1969, № 2:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 318  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Հարությունյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Հարությունյան» հոդվածին։