Արտաշես Գմբեթյան

հայ դերասան

Արտաշես Փեսենդիի Գմբեթյան (մարտի 10, 1900(1900-03-10)[1], Սեբաստիա[1] - փետրվարի 12, 1969(1969-02-12)[1], Փարիզ[1]), հայ դերասան։

Արտաշես Գմբեթյան
Ծնվել էմարտի 10, 1900(1900-03-10)[1]
ԾննդավայրՍեբաստիա[1]
Մահացել էփետրվարի 12, 1969(1969-02-12)[1] (68 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Արտաշես Գմբեթյանը ծնվել է 1900 թվականին Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգի Սեբաստիա քաղաքում։ Բեմական գործունեությունն սկսել է Պոլսի հայ դրամատիկական խմբում։ 1923 թվականից հաստատվել է Փարիզում, խաղացել Փարիզի հայկական դրամատիկական խմբում։ Դերերից են՝ Իշխան (Շանթի «Հին աստվածներ», 1924), Ռուստամ, Սաղաթել (Շիրվանզադեի «Նամուս», 1924, «Պատվի համար», 1930), Քիլոն (Սենկնիչի «Յո՛ երթաս», 1925), Յագո (Շեքսպիրի «Օթելլո», 1932), Պաղտասար աղբար (Պարոնյանի «Պաղտասար աղբար»)։ Որպես ասմունքող հանդես է եկել Ալիշանի, Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, Վարուժանի բանաստեղծությունների արտասանությամբ։ Նկարահանվել է ֆրանսիական կինոյում։

Մահացել է 1969 թվականին Փարիզում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 109