Արտակ Ոսկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտակ (Էռնեստ) Սուրենի Ոսկանյան (ապրիլի 30, 1938, Ղզլքիլիսա, Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան - օգոստոսի 14, 2019[1]), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1969)։
Արտակ Ոսկանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1938 |
Ծննդավայր | Ղզլքիլիսա, Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան |
Վախճանվել է | օգոստոսի 14, 2019[1] (81 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Գիտություն և տեխնիկա |
Արտակ Ոսկանյան Վիքիդարանում | |
Artak Voskanyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1962 թվականին ավարտել է ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։ Երկու տարի որպես ուսուցիչ աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Նալբանդյան գյուղում։ 1964-1967 թվականներին աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի խմբագրությունում որպես ֆիզմաթ գիտությունների բաժնի վարիչ։ Կարճ ժամանակով վարել է «Գարուն» ամսագրի գիտության բաժինը։ 1967-1970 թվականներին եղել է «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» հանդեսի խմբագիրը, միաժամանակ սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինատիտուտի ասպիրանտուրայում (տեսական ֆիզիկայի գծով)։ 1970-1974 թվականներին աշխատել է Հայկական հանրագիտարանի ֆիզմաթ և քիմիայի գիտաճյուղային խմբագրության վարիչ, 1974-1979 թվականներին՝ գլխավոր խմբագրի տեղակալ, 1976 թվականի հունիսից մինչև դեկտեմբերը եղել է ԽՍՀՄ գրական ֆոնդի հայկական բաժանմունքի տնօրենը[2]։ 1977 թվականի օգոստոսի 19-ից վերստին նշանակվել է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1979 թվականի հունիսից աշխատում է «Սովետական գրող» հրատարակչությունում որպես մանկապատանեկան գրականության բաժնի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1990 թվականից՝ «Անահիտ», 2006 թվականից՝ «Օքրո Օքրոյան» հրատարակչությունների տնօրեն, միաժամանակ՝ 1998-2001 թվականներին՝ «Աստվածաշնչային լիգա» քրիստոնեական կազմակերպության փոխտնօրեն, 2003 թվականից՝ Օքրո Օքրոյանի անվան գրական հիմնադրամի նախագահ։
Ստեղծագործություններ
խմբագրելԼույս է ընծայել «Կաթն ծիր» (1967), «Կարճ միացում» (1980), «Կարոտի կայծ» (1985), «Ընտրանի » (2006) ժողովածուները, «Աշխարհի արարումը» (1998), «Սև գույնը» (2003) պոեմները, «Թզուկը» (2003), «Գույների հեղեղը» (2003, երկուսն էլ՝ մանկական բանաստեղծությունների ժողովածու), «Երկնային Թումանյանը» (2006, ընտրությունը, առաջաբանը և վերլուծությունները՝ Ոսկանյանի), «Ռիչարդն ընդդեմ Ռիչարդի» (2006, թատերագիտական Էսսե) գործերը։ Կատարել է թարգմանություններ վրացերենից և ռուսերենից[3]։
Մատենագիտություն
խմբագրելԳրքեր
խմբագրել- Կաթն-ծիր (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1967, 66 էջ։
- Կարճ միացում, Երևան, «Սովետական գրող», 1980, 267 էջ։
- Սև գույնը։ Ամրոց գրուպ, 2003, 14 էջ[4]։
- Պատմություններ ֆիզիկայի մասին։ Դպրոցական միջին տարիքի երեխաների համար։ Ամրոց գրուպ, 2003, 80 էջ[5]։
Մամուլ
խմբագրել- Բանաստեղծություններ («Երեկոյացավ...», Իրերս, Իմ գլուխը, Իմ ոտքերը, «Ամաղուի երկնահարկի եկեղեցի...», «Մայթերի լայնքով, երկայնքով մայթերի...»): «Գարուն», 1967, № 2, էջ 43-44։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Բուխովցև Բորիս։ Ֆիզիկա։ Ուսումնական ձեռնարկ միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի համար /Բ. Բ. Բուխովցև, Յու. Լ. Կլիմոնտովիչ, Գ. Յա. Մյակիշև.- Երևան։ Լույս, 1978.- 335 էջ։ Վերատպությունը տե՛ս Ֆիզիկա.- Երևան։ Լույս, 1986.- 271 էջ; Ֆիզիկա.- Երևան։ Լույս, 1984.- 322 էջ; Ֆիզիկա.- Երևան։ Լույս, 1987.- 272 էջ; Ֆիզիկա.- Երևան։ Լույս, 1989.- 271 էջ։
- Դուշինա Իրաիդա։ Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն։ Միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի դասագրքի ներդիր / Ի. Վ. Դուշինա, Վ. Ա. Կորինսկայա, Վ. Ա. Շչենև.- Երևան։ Լույս, 1988.- 38 էջ։
- Ժամանակակից կաթնային խոհանոց /Մ. Տեպլի, Ռ. Պլավցովա, Վ. Ռումլովա, Յա. Վինշ.- Երևան։ Հայաստան, 1988.- 240 էջ։
- Լուկաշիկ Վլադիմիր։ Ֆիզիկայի խնդիրների և հարցերի ժողովածու։ Միջնակարգ դպրոցի 6-7-րդ դասարանների համար։ Ձեռնարկ աշակերտների համար.- Երևան։ Լույս, 1988.- 183 էջ։ Վերատպությունը տե՛ս Ֆիզիկայի խնդիրների և հարցերի ժողովածու.- Երևան։ Լույս, 1996.- 184 էջ։
- Խաղաղ Դոնի բանաստեղծները.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 138 էջ.- Բովանդ-ից՝ Ա. Գրիցենկո; Գ. Սոխորուչենկո։
- Ծիածան /Կազմ.՝ Հ. Սևան, Ս. Մուրադյան.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 184 էջ.- (ԽՍՀՄ գրողների բանաստեղծություններ).- Բովանդ-ից՝ Մարիջան; Նոդար Դումբաձե; Խուտա Բերուլավա։
- Կիկոին Իսահակ։ Ֆիզիկա։ Դասագիրք միջնակարգ դպրոցների 8-րդ դասարանների համար։ 6-րդ վերամշ. հրատ.- Երևան։ Լույս, 1984.- 240 էջ։ Վերատպությունը տե՛ս 7-րդ վերամշակված հրատ. /Ի. Կ. Կիկոին, Ա. Կ. Կիկոին.- Երևան։ Լույս, 1987.- 238 էջ; 8-րդ հրատ.- Երևան։ Լույս, 1989.- 238 էջ։
- Հինն Բենի։ Օծություն.- Երևան։ Անահիտ, 2005.- 160 էջ։
- Մկնիկն ու կանթեղը.- Երևան։ Անահիտ, 2007.- 31 էջ։
- Չարկվիանի Ջանսուղ։ Հավատի որմը.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 128 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքի 81-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ Արտակ Ոսկանյանը — 2019.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Ոսկանյան, Արտակ Սուրենի (2003 թ․ հունվարի 1). Սեւ գույնը. Ամրոց գրուպ. ISBN 9789993095163.
- ↑ Ոսկանյան, Արտակ Սուրենի (2003). Պատմություններ ֆիզիկայի մասին։ Դպրոցական միջին տարիքի երեխաների համար. Ամրոց գրուպ. ISBN 9789994131051.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտակ Ոսկանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտակ Ոսկանյան» հոդվածին։ |