Արտազի երեք վանքերը (գիրք)
«Արտազի երեք վանքերը» (անգլ.՝ Three monasteries of Artaz), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2012 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 15-րդ գիրքը (Գիրք ԺԵ)։ Այն հեղինակել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր Արմեն Հախնազարյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Աշխատությունը ներկայացնում է Ատրպատականի (Իրանական Ադրբեջանում, ներկայում Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում) գտնվող հայկական առաքելական երեք վանքերի՝ Թադեոս Առաքյալի, Ծործորի և Մաղարդա Սուրբ Ստեփանոս Նախավկայի պատմությունը։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ։ Հեղինակը գիրքը ստեղծել է իր հոր՝ Հովհաննես Հախնազարյանի հիշատակին[1]։
Արտազի երեք վանքերը | |
---|---|
Գրքի կազմերեսը | |
Հեղինակ | Արմեն Հախնազարյան |
Տեսակ | Ոչ գեղարվեստական |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
Էջեր | 368 |
Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
Նախորդ | «Հուշագրական ժառանգություն» |
Հաջորդ | «Հալեպի արձանագրությունները» |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
Հրատարակված է | «Բյուրական» տպարան |
Հրատարակման տարեթիվ | 2012 թվական |
ԳՄՍՀ | ISBN 978-99941-875-8-4 |
ՀՏԴ | 72(479.25):941(479.25) |
ԳՄԴ | 85.11.(2Հ)+83.3(2Հ) |
Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/15.pdf |
«Արտազի երեք վանքերը» գիրքը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակեպության գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել «Բյուրական» տպարանում։ Աշխատության նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է Հայաստանի մշակույթի նախարարությունը, իսկ տպագրությունը՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը[1]։