Արսեն Քարամյան

հայ պատմաբան, տնտեսագետ, քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քարամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արսեն Ռոբերտի Քարամյան (հունվարի 15, 1974(1974-01-15), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (2009-2018)։

Արսեն Քարամյան
Ծնվել էհունվարի 15, 1974(1974-01-15) (50 տարեկան)
ԾննդավայրԿապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1996)
Մասնագիտությունպատմաբան, տնտեսագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
Կայքkaramyan.am

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1995-1996 թթ. - աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող։
  • 1996-1998 թթ. - ծառայել է Հայաստանի զինված ուժերում որպես զորամասի հրամանատարի տեղակալ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով։
  • 1996-1999 թթ. - «Նժդեհյան սերունդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։
  • 1998-1999 թթ. - Երևանի պետական համալսարանի ավագ գիտաշխատող։
  • 1999-2003 թթ. - Երևանի պետական համալսարանի ուսումնական վարչության ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պատասխանատու։
  • 2006 թ. հունվարի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական[1]։
  • 2006-2009 թթ. - ԵՊՀ պրոռեկտոր ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով։
  • 2009 թ. մայիսի 4-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ[2], 2018 թ. ազատվել է զբաղեցրած պաշտոնից[3]։

Հասարակական գործունեությունը խմբագրել

  • 1988-1990 թթ. - Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար, ՀԼԿԵՄ Կապանի շրջանային խորհրդի անդամ։
  • 1992-1994 թթ. - եղել է «Երիտասարդ Հայաստան» միության խորհրդի անդամ։
  • 1993-1995 թթ. - ԵՊՀ Ուսանողական խորհրդի պատասխանատու քարտուղար։
  • 2003 թվականից - «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • ԵՊՀ 75-ամյակին նվիրված պատվոգիր (ուսանողական համայնքում մեծ ներդրման և ուսման գերազանց առաջադիմության համար) (1994)։
  • «Հայկյան» մրցանակ (երիտասարդության ոլորտն ամփոփող լավագույն տեսաֆիլմի համար) (2002)։
  • ԵՊՀ ոսկե հուշամեդալ (2002)։
  • Մովսես Խորենացու մեդալ (2013)[4]։

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք դուստր։ Արսեն Քարամյանը ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանի որդին է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  4. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ խմբագրել