Արսեն Մինասյան

իրանահայ բարերար, դեղագետ, գիտնական, գյուտարար

Արսեն Խաչատուրի Մինասյան (պարս.՝ آرسن میناسیان, 1916, Ռաշթ, Իրան - 1977, Ռաշթ, Իրան), իրանահայ բարերար, դեղագետ, գիտնական, գյուտարար։ Դեղագործության դոկտոր։ 1954 թվականին Գիլանում հիմնադրել է Իրանի առաջին ժամանակակից առողջարանը[2][3]։

Արսեն Մինասյան
Դիմանկար
Ծնվել է1916
ԾննդավայրՌաշթ, Իրան
Մահացել է1977
Մահվան վայրՌաշթ, Իրան
Քաղաքացիություն Իրան[1]
Մասնագիտությունդեղագործ, գիտնական, գյուտարար, մեկենաս և բարեգործ

Կենսագրություն խմբագրել

Արսեն Մինասյանը ծնվել է 1906 թվականին Իրանի Ռաշթ քաղաքում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Մասնագիտական գործունեությունն սկսել է որպես բուսաբույժ, պատրաստել է բուսական դեղեր, որոնք անվճար բաժանել է աղքատներին[4]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գիլանում օգնել է Ռաշթի և շրջակա գյուղերի բնակչությանը։ Ապրել է Ղազվինում։ Ռաշթում հիմնադրել է իրանի առաջին շուրջօրյա «Քարուն» դեղատունը։ Ռաշթ քաղաքում հիմնադրել և ղեկավարել է ծերանոց[4]։

Մահացել է 1977 թվականին Ռաշթում[5][6]։

Անդամակցություն խմբագրել

  • Գիլանի դեղագործների միության անդամ
  • Ռաշթի հայկական առաջնորդարանի եկեղեցու խորհրդի անդամ

Հիշատակ խմբագրել

Յուրաքանչյուր տարի, դեղագործության օրվա կապակցությամբ, Գիլանի քաղաքների դեղագործները հարգանքի տուրք են մատուցում Արսեն Մինասյանի հիշատակին և համախմբվելով, դեղեր են ուղարկում նահանգի կենտրոն` Ռաշթ քաղաքի հաշմանդամների պանսիոնատ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://minasian.library.ucla.edu/minasianaboutCollection.html
  2. Janet D. Lazarian (2003). Encyclopedia of Iranian Armenians. Tehran: Hirmand Publisher. էջեր 301–302. ISBN 964-6974-50-3.
  3. آرسن خاچاطوریان میناسیان. رسانه مجازی نگاه - استان گيلان. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  4. 4,0 4,1 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
  5. «آرسن میناسیان، نیکوکاری که برای انسانیت مرز قائل نبود | گیلان مصور». gilanmosavar.com (պարսկերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.(չաշխատող հղում)
  6. User, Super. «آیین بزرگداشت آرسن میناسیان نیکوکار برجسته گیلانی در رشت برگزار شد - آلیک آنلاین». alikonline.ir (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել