Արսեն Ղլտճյան, (մարտի 28, 1868(1868-03-28)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1943[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ իրավագետ։

Արսեն Ղլտճյան
Ծնվել էմարտի 28, 1868(1868-03-28)[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1943[1]
Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունիրավաբան
Ալմա մատերՆերսիսյան դպրոց (1894)[1]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ներսիսյան դպրոցը (1894)։ 1907 -1913 թվականներին արտասահմանում ստացել է բարձրագույն իրավաբանական կրթություն։ Եղել է վարդապետ, վարել եկեղեցական պաշտոններ։ Ղլտճյանի հին հայ իրավունքին (հայ եկեղեցական ժողովներ ու կանոնական որոշումներ, ամուսնաընտանեկան իրավունք և այլն) նվիրված աշխատություններում արժեքավոր են բաժինքի (օժիտ), տնփեսայության, գնմամբ ամուսնության, նշանադրության իրավահարաբերությունների վերաբերյալ հետազոտությունները։ Ղլտճյանը մշակել է հայ նահապետական ընտանիքի ճյուղագրությունը, փորձել է տալ ՜հայ ընտանեկան իրավունքի համակարգը։ Արիական և սեմական իրավունքների միջև եղած տարբերությունը Ղլտճյանը բացատրել է ռասայական տարբերություններով, անտեսել իրավունքի զարգացման սոցիալ-տնտեսական պատճառները։ Նրա կարծիքով հայ իրավունքը զուտ արիական է, որը Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում ամբողջությամբ չի արտացոլվել, իբր օտար աղբյուրներից կատարված փոխառումների հետևանքով։ Այդ առումով Ղլտճյանը դատաստանագրքերը հայ իրավունքի լիարժեք աղբյուրներ չի համարել։

Երկեր խմբագրել

  • Նյութեր Դավիթ Բեկի պատմության վերաբերյալ, «Արարատ», 1905 էշ 382։
  • Ընտրական սկզբունքը հայ եկեղեցու պատմական կյանքում, «Մուրճ», 1905։
  • Կանոնագիրք հայոց Թ․, 1914։
  • Ասորական դատաստանագիրք, էջմիածին, 1917։
  • Սմբատ իշխանի (Գունդստաբլի) Կիլիկյան դատաստանագիրքը, էջմիածին, 1918։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականությու խմբագրել

  • Սամուն ԱանՒ»․, Հին հայ իրավունքի պատմությունը, 1939։
  • Հովհաննիսյան Ս․ Հ․, Ամուսնտ-ընտանեկան իրավունքը վաղ ավատական Հայաստանում (IV—IX դդ․), Ե․, 1976։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 40