Արսեն Կիտուր

հայ հասարակական գործիչ

Արսեն Կիտուր (1883, Բայազետ - 1976, Բեյրութ), հայ հասարակական գործիչ։ 1905 թվականից հնչակյան կուսակցության անդամ։

Արսեն Կիտուր
Ծնվել է1883
ԾննդավայրԲայազետ
Մահացել է1976
Մահվան վայրԼիբանան Բեյրութ, Լիբանան
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1908)
Մասնագիտությունհասարակական գործիչ
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1908) և Կոստանդնուպոլսի Պետական բարձրագույն ուսուցչանոցը (19141916 թվականին Բաղդադում կազմակերպել է «Տարագրելոց պաշտպանության մարմին» բարեգործական ընկերությունը, որը նյութական օգնություն է ցույց տվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Իրաք տարագրված հայերին։

1917 թվականին տեղափոխվել է Անդրկովկաս, 1918 թվականին մասնակցել Սարդարապատի ճակատամարտին։ 1920 թվականի նոյեմբերին, գտնվելով Իրաքում, ողջունել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը։

1920-ական թվականներին աջակցել է Միջագետքից Խորհրդային Հայաստան հազարավոր հայերի ներգաղթի գործին։ 1937-1957 թվականներին (ընդմիջումով) եղել է Բեյրութի «Արարատ» օրաթերթի խմբագիրը։

Աշխատությունները խմբագրել

Հրատարակել է մարքսիզմը մանրբուրժուական տեսանկյունից մեկնաբանող՝ «Պատմութեան փիլիսոփայութիւնը» (1911), «Մարքսիզմ, դարվինիզմ, հոգին ու նիւթը» (1939), հնչակյան կուսակցության անցյալն իդեալականացնող՝ «Հայ ազատագրութեան ճանապարհին» (1949), «Յուշեր եւ փուշեր» (Բեյրութ, 2-րդ հրատարակություն, 1956) և այլն գրքեր։ «Արարատ»-ում տպագրած մի շարք հոդվածներում պաշտպանել է ԽՍՀՄ արտաքին քաղաքականությունը՝ արտահայտելով սփյուռքահայ առաջադիմական ուժերի ձգտումները։ Խմբագրել է «Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան» երկհատոր աշխատությունը (Բեյրութ, 1962)։

Աղբյուրներ խմբագրել

  • Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան. հատոր Բ, Ե., 1981, «Սովետական գրող», էջ 109։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 449