Արսեն Առուստամյան

հայ ճարտարապետ

Արսեն Արսենի Առուստամյան (հուլիսի 28, 1948(1948-07-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, Ճարտարապետության դոկտոր (1998), պրոֆեսոր (2003

Արսեն Առուստամյան
Ծնվել էհուլիսի 28, 1948(1948-07-28) (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1978)

Կենսագրություն խմբագրել

1978 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինական ֆակուլտետը, 1992 թվականին՝ Մոսկվայի ճարտարապետության և քաղաքաշինության տեսության ՀամԳՀԻ։ 1971-1975 թվականներին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, 1975-1980 թվականներին՝ «Սոյուզսպորտ նախագիծ» ինստիտուտի Երևանի տարածքային արվեստանոցում։ 1981 թվականից դասավանդում է ԵՊՃՇՀ-ում։ 2000-2012 թվականներին զբաղեցրել է Քաղաքաշինության ԳՀ և նախագծային ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ 1988-1992 թվականներին, որպես «Արուճ» միջազգային Կազմակերպության նախագահ, Մոսկվայի ճարտարագիտաշինական ինստիտուտի և Արևմտյան Բեռլինի տեխնիկական համալսարանի համագործակցությամբ, ղեկավարել է Արուճ քաղաքի հատակագծումը (1993)[1][2]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Առուստամյանի նախագծերով կառուցվել են՝

  • Դոնի Ռոստովում հեծանվատրեկ (1978 )
  • Երևանում՝ ԵՊԻ մանկապարտեզը (1980)
  • Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի շենքը (1981)
  • Հրազդանում` Հիդրոերկրաբանական արշավախմբի շենքը և հանգստյան տունը (երկուսն էլ` 1980)
  • Ալավերդիում` Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին (2000)

Երկեր խմբագրել

Հեղինակ է ավելի քան 80 գիտական աշխատությունների, հոդվածների։

  • «Քաղաքաշինությունը սեյսմաակտիվ շրջաններում», 1998։

Պարգևներ խմբագրել

  • Քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալ, 2011
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր, 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Արսեն Առուստամյանի կենսագրությունը archtiar.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.